Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ․ 168․am
Ներքաղաքական
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մայիսի 8-ին հրաման է ստորագրել, որով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակել Ռոբերտ Թամարյանին։
Թամարյանն արդարադատության նախարարի 2024թ․ մայիսի 8-ի հրամանով նշանակվել էր նույն քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար, 2023-2024 թվականներին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ-ի պետի տեղակալ։
168․am-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Թամարյանը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինն է։
https://iravunk.com/sim/?p=312815&l=am/