«Հրապարակ». Հայաստանի համակարգողը փոխվել է
Միջազգային
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում աշխատակազմի ղեկավարը եւ տեղակալները տարբեր ուղղություններով համակարգում են Կրեմլի ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Մինչեւ վերջերս Հայաստանի գծով կուրատորը Դմիտրի Կոզակն էր` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Ի»- Ի դեպ, դեռ աբխազական ընտրությունների փուլում, ինչպես քանիցս ներկայացրել ենք, Մոսկվան հենց կիրիենկոյին ուղարկեց` Կոզակի քաղաքական ավերածությունները վերացնելու համար: Ռուսական աղբյուրներն այդ փուլում արդեն բացահայտ խոսում էին, որ կա կուրատորի փոփոխության անհրաժեշտություն (https://iravunk.com/?p=304412&l=am), եւ եթե աբխազական սցենարը հաջողվի, ապա Կիրիենկոյին կհանձնարարվի նաեւ գործնականում ողջ ԱՊՀ տիրույթում եւ հատկապես` հարավկովկասյան ուղղությամբ ռուսական քաղաքականության վերակառուցման հարցը:
https://iravunk.com/sim/?p=310247&l=am/