«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորը ձեռքը մեխել է հսկիչի սեղшնին

Այսօր Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտառոց դեպք է տեղի ունեցել:

Կալանավոր Ասատուր Հովհաննիսյանը մեխել է իր ձեռքի ափը հսկիչի սեղանին եւ պահանջում է հանդիպում իր գործով դատախազի հետ, այս մասին Forrights.am-ին ահազանգել է Ասատուր Հովհաննիսյանի ազգականը՝ Ռոբերտ Սարգսյանը:

Նա ասում է, որ Ասատուրը արդեն մոտ մեկ ու կես ժամ ձեռքը մեխած վիճակում սպասում է, որ պաշտոնյաներից որևէ մեկը այցելի եւ լսի նրան:

«Բայց ոչ ոք չի եկել: Հիմա Ասատուրը ձեռը մխած, նստած է աթոռին», — ասել է Ռոբերտ Սարգսյանը:

Ասատուր Հովհաննիսյանը 33 տարեկան է, մեղադրվում է գրպանահատության համար: Ըստ մեղադրանքի, նա անցյալ տարվա հուլիսին երթուղային ավտոբուսում մի կնոջ պայուսակից գաղտնի հափշտակել է նրա դրամապանակը, որի մեջ եղել է 46800 դրամ: Ասատուրն իր մեղքը, սակայն, չի ընդունում, համարում է, որ իրեն ապօրինաբար են կալանավորել ու պահում բանտում: Նրա դեմ ցուցմունքներ տվողները ոստիկաններ են:

Էրեբունու ու Նուբարաշենի դատախազությունից գործը դատարան է գնացել անցյալ տարվա սեպտեմբերին: Արդեն 8 ամիս է, Ասատուր Հովհաննիսյանը նստած է, սակայն այս 8 ամսում ընդամենը 4 դատական նիստ է կայացել: Վերջին երկու-երեք նիստերը անընդհատ հետաձգվում են:

«Այսօր պետք է նիստ լիներ, բայց էլի հետաձգվել է: Մեզ ասել են՝ մեքենա չկա, որ տանեն դատարան: Մեկ ասում են՝ մեքենա չկա, մեկ ասում են՝ ուղեկցող չկա, մեկ դատախազն է հիվանդ: Նա ուզում է խոսել իր անհիմն կալանավորորմից, էս ամեն ինչից, պահանջում է, որ կառույցներից գան, իրեն ընդունեն, ինքն իր հարցերը բարձրաձայնի: Քրեակատարողական հիմնարկի աշխատողները գալիս են, տեսնում են, ինքը նստած՝ ձեռը մխած սեղանի կենտրոնին, թողնում, գնում են: Ոչ ոք ղեկավարությունից դեռ չի եկել: Ասատուրն ասել է, մինչև չգան, չեմ թողնելու հանեն մեխը», -հայտնել է Ռոբերտ Սարգսյանը:

Ամիսներ առաջ Ասատուր Հովհաննիսյանի շահերը ներկայացնող հանրային պաշտպանը միջնորդել էր փոխել նրա խափանման միջոցը, սակայն դատարանը համարել է, որ  կալանքը վերացնելու կամ այն այլ ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելու հիմքերը բացակայում են, նախկինում Հովհաննիսյանը նույնանման արարքներ է կատարել: Դատարանը ուշագրավ է համարել, որ  ներկայում Հովհաննիսյանին մեղսագրվող արարքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրա նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ և այդ քրեական վարույթով նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել։

Քրեակատարողական ծառայությունից դեպքի առթիվ հայտնել են.

«Սույն թվականի մարտի 05-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Ա․Հ․-ն ազատազրկված անձանց ընդունելության համար նախատեսված սենյակում իր ձախ ձեռքի բութ մատի և ցուցամատի միջնամասում փափուկ հյուսվածքի հատվածը գամել է գրասեղանին։ Ա․Հ․-ն բանավոր հայտարարել է, որ ինքնավնասումը կատարել է այն պատճառով, որ իրեն չեն տեղափոխել՝ մասնակցելու դատական նիստին, միաժամանակ որպես պատճառ նշել է նաև իր քրեական գործը։ Կալանավորված անձին բուժքրոջ կողմից ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն»

https://iravunk.com/sim/?p=307154&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ