Գլխավոր բժիշկն ու աշխատակիցները կասկածվում են. «մեռած հոգիներ»-ին աշխատավարձ են տվել

Սանկտ Պետերբուրգի №20 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Տատյանա Սուրովցևան և նրա աշխատակիցները կասկածվում են 13.33 միլիոն դոլար հափշտակության մեջ։ Այս մասին գրում է RBK-ն։
Բժշկական հաստատության բյուջեից գումարներ հանելու համար նրանք օգտագործել են «մեռած հոգիների»՝ գոյություն չունեցող աշխատակիցների անունները։
Այդ անձանց համար ձևակերպվել են աշխատավարձեր, որոնք էլ փոխանցվել են Սուրովցևային և նրա թիմին։
Սուրովցևան այժմ հետախուզման մեջ է։
https://iravunk.com/sim/?p=307146&l=am/