Եկել է Ուկրաինայում hшկшմшրտության ավարտի շուրջ քննարկումների ժամանակը․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ZDF-ին տված հարցազրույցում ասել է, որ եկել է քննարկելու պահը, թե ինչպես արագացնել Ուկրաինայում զինված հակամարտության ավարտը։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ես կարծում եմ, որ այժմ եկել է այն պահը, երբ անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել այն մասին, թե ինչպես պատերազմի ներկա իրավիճակից անցնել խաղաղության»,-ասել է Շոլցը:
«Ամեն դեպքում, հաջորդ խաղաղության համաժողովը կլինի։
Վլադիմիր Զելենսկին և ես համաձայն ենք, որ Ռուսաստանը նույնպես պետք է մասնակցի դրան»,- հավելել է կանցլերըԸ
https://iravunk.com/sim/?p=292224&l=am/