Տերտեր Բագրատը նախկինների առանցքի շուրջ հավաքված անհատների ու քաղաքական ուժերի ձեռքի գործիք էր ու է.Աղազարյան

Հանդիպում

Բագրատ Սրբազանը աշնանը վերսկսում է անհնազանդության ակցիաները, ինչպե՞ս են գնահատում շարժման՝ հաջողության հասնելու շանսերը իշխանության ներկայացուցիչները, հարցին եւ ոչ միայն պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից, ով նկատեց.

– Տերտեր Բագրատը, երբ կարողանա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում ժողովրդին ապացուցի, որ ինքը ձերբազատված է նախկին նախագահների առանցքի շուրջ հավաքված քաղաքական գործիչների և ուժերի ազդեցությունից, ապա ինքը հնարավորություն կունենա 2026-ի խորհրդարանական ընտրություններին, արդյունքի հասնելու դեպքում, խորհրդարանում խմբակցություն ունենալ։

– Այսինքն՝ կարծում եք, թե Բագրատ Սրբազանը կապված է նախկին նախագահների հետ, և որ մինչև 2026 թվականը ձեր իշխանությունը մնալու է։

– Ես կարծում եմ, որ տերտեր Բագրատը նախկինների առանցքի շուրջ հավաքված անհատների ու քաղաքական ուժերի ձեռքի գործիք էր ու է։ Եվ, այո՛, արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում։ 

-Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հեծանիվ է վարում, հանրության մի մասի ու ընդդիմության մոտ առաջացրել է մտահոգություն, որ տարածաշրջանում ծայրահեղ լարված այս իրավիճակում, փոխանակ երկրի վարչապետը լրջորեն զբաղվի երկիրը պաշտպանելու գործով, անլուրջ քայլերով է զբաղված։ Այս մտահոգությունը տեղին համարո՞ւմ եք։

– Ինձանից հիմա շատ մեծ էներգիա կպահանջվի այս արձակուրդի պայմաններում, որպեսզի ես շատ կոպիտ խոսքեր չասեմ ընդդիմության հասցեին։ Իրենք կարող են նաև այլ բաներ էլ ասել, որ, օրինակ՝ վարչապետը հաց էլ է ուտում ու սովորական մարդուն առնչվող առօրյա լիքը-լիքը բաներ էլ է անում, բայց մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի։ Վարչապետը դա անում է աշխատանքի՞ ժամին, թե՞ անում է դրանից առաջ կամ հետո, եթե աշխատանքի ժամին աներ, կարելի էր ինչ-որ տեղ դիտողությունը հասկանալ, բայց եթե դա արվում է աշխատանքից առաջ ու դա նրան, ինչպես ցանկացած մեկին, էներգիա է տալիս, որպեսզի ինքն ավելի լավ զբաղվի Սահմանադրությամբ ու օրենքներով իր առաջ դրված պարտականություններով, ի՞նչ վատ բան կա այդտեղ։

– Նկատի ունեք, որ Նիկոլ Փաշինյանը զբաղվում է և՛ երկրի անվտանգային հարցերով, և՛ իր ազատ ժամանակն օգտագործում է այնպես, ինչպես ուզո՞ւմ է։

– Ես համոզված եմ, որ վարչապետը Սահմանադրությամբ ու օրենքներով իր առջև դրված պարտականությունները կատարում է անհրաժեշտից մի քիչ ավելի բարձր մակարդակով, սա իմ սուբյեկտիվ գնահատականն է, բնականաբար։

– Այսինքն՝ այդ մտահոգություններն անտեղի՞ են։

– Ես ինչպես կարող եմ չընդունել, որ լարված իրավիճակ է տարածաշրջանում, աշխարհում, ո՞նց կարող է դա չընդունեմ, ես ուղղակի ասում եմ, որ վարչապետը Սահմանադրությամբ ու օրենքներով իր առջև դրված պարտականությունները կատարում է անհրաժեշտից բարձր մակարդակով, և ներողություն եմ խնդրում նման գնահատական տալու համար, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որի հետ կարող է նաև դուք համամիտ չլինեք։ Բայց դա չի նշանակում, որ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, աշխարհում խաղաղություն է, բոլորովին։ Դա չի նշանակում, որ վաղը պատերազմ չի լինելու, ամեն ինչ էլ հնարավոր է։

– Պարո՛ն Աղազարյան, այդ բոլոր մարտահրավերներին, որոնց մասին դուք էլ ասացիք, Հայաստանը պատշաճ կերպով պատրա՞ստ է։

– Այո՛, մենք ամեն օր ավելի ու ավելի ենք հեռացնում պատերազմի վտանգը, չենք զրոյացնում, բնականաբար, բայց ավելի ու ավելի ենք հեռացնում։

– Ի՞նչ քայլերով եք դա անում։

– Առաջինը՝ արտաքին հարաբերությունների հարթակներում, երկրորդը՝ տնտեսության անհրաժեշտ աճի ապահովման գործընթացով, ինչպես նաև երկրի պաշտպանվողունակությունը բարձրացնելու ճանապարհով ու նաև հարևանների հետ լեզու գտնելու ու ապրելու պատրաստակամությամբ։ Սրանք են այն անհրաժեշտ քայլերը, որոնք պետք են պատերազմի վտանգը որքան հնարավոր է հեռացնելու համար, զրոյացնել երբեք չենք կարող։

https://iravunk.com/sim/?p=290273&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ