14-ամյա տղան երկրորդ անգամ է պայքարում քաղցկեղի դեմ

 Խնդրում ենք տարածել 
14-ամյա Սաշան ունի մեր օգնության կարիքը, և անգամ չնչին նվիրատվությունը կարող է որոշիչ լինել սուր լեյկոզի դեմ նրա հաղթանակի հարցում:

Սաշան արդեն երկրորդ անգամ է անցնում կյանքի պայքարի նույն ճանապարհը:

Շիրակի մարզի Երազգավորս գյուղից Սաշա Մխիթարյանի ճանապարհը սկսվեց 2021 թվականին, երբ նա սկսեց հաճախակի քթային արնահոսություններ ունենալ: Հետազոտություններից հետո Սաշային և ընտանիքին ուղղորդեցին Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն, ուր 2021 թվականի մայիսի 1-ին դրվեց ախտորոշումը՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզ:

Այդ ժամաբակ Սաշան անցավ հիվանդության հաղթահարման իր ճանապարհը, և արդեն 2023 թվականի հունիսի 5-ին ավարտելով բուժման պահպանողական փուլը՝ համարվեց այն հաղթահարած:

Սակայն 2024 թվականի սկզբին ոտքերի թուլություն զգաց, և անցած մի շարք հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին՝ հիվանդությունը կրկնվել է:

Հիվանդության կրկնության հաստատման օրվանից՝ 2024 թվականի փետրվարի 13-ից Սաշա Մխիթարյանը հանդիսանում է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառու, և հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ անցնում է իր բուժումը Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում:

Կատարված նոր հետազոտությունների հիման վրա՝ բուժխորհուրդը որոշում է ընդունել այն մասին, որ Սաշայի հետագա բուժումը ավելի արդյունավետ կդառնա, եթե նա ստանա իմունոթերապիա՝ Բլինատումոմաբ (Blinatumomab 38,5մգ) դեղորայքով: Սաշան նշված դեղորայքից պետք է ստանա 17 սրվակ: Յուրաքանչյուր սրվակի արժեքը 1800 ԱՄՆ դոլար է՝ 720.000 ՀՀ դրամ:

Սաշայի բուժման դեղորայքը ձեռք բերելու համար անհրաժեշտ է 30600 ԱՄՆ դոլար՝ 12.240.000 ՀՀ դրամ:

Մեր Սաշան այս անգամ էլ պետք է հաղթի կյանքի պայքարում: Սակայն նրա հաղթանակի հնարավորությունը մեր բոլորի ձեռքերում է: Որպեսզի դեղորայքը նրան հասանելի դառնա, խնդրում ենք Ձեր հնարավորության սահմանում աջակցություն ցուցաբերել «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին և Սաշայի ընտանիքին, որպեսզի դեղորայքը կարողանանք ձեռք բերել հնարավորինս շուտ:

Փոխանցումներ կարող եք կատարել. ՌեԱրմենիայի միջոցով`  https://rearmenia.com/hy/fundraisers/lets-help-sasha-win-the-fight-of-life?tab=story 

Սիթի օֆ Սմայլի Հիմնադրամի կայքի միջոցով՝ https://donate.cityofsmile.org/hy (նշելով՝ «Սաշայի համար»)

ArCa- 4083090010062613 Հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ Էսթեր Դեմիրճյան

Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, «Սիթի օֆ Սմայլ» Բարեգործական Հիմնադրամ, անպայման նշելով՝ «Սաշայի համար»

AMD- 15700 23051810100
USD- 1570023051810101
EUR- 1570023051810246

Արտերկրից փոխանցումներ․

ԱՄՆ-ից նվիրատվությունների համար խնդրում ենք անցնել այս հղումով: https://us-donate.cityofsmile.org

Stripe (առկա է նաև Apple Pay, Google Pay)՝  (ԱՄՆ-ից կատարված փոխանցումների դեպքում կտրվի հարկերից նվազեցնելու հնարավորություն reArmenia Inc.-ի կողմից)

Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://cityofsmile.org/donation/

https://iravunk.com/sim/?p=287837&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ