Էդ թողեցիք, եկաք, որ Ղարաբաղ ազատագրեք ու նորի՞ց գնաք. Հակոբ Չաքրյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ:

Կարո՞ղ ենք համարել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ Փաշինյանի ունեցած հեռախոսազրույցով էր պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը:

— Փաշինյանն ինչո՞ւ պետք է պայմանավորվի: Հայաստանն ի՞նչ է, Էրդողանի՞ն է ենթարկվում՝ որեւէ պետության անկախության ճանաչման որոշում կայացնելիս: Իսրայելի համար էլ չէ այն միտումը, որ նա Ադրբեջանին է միշտ աջակցել: Պարզապես արդարացնու՞մ եք, թե՞ ոչ. այս կողմից պետք է նայենք: Աշխարհում ավելի քան 100 երկիր, 60 ամերիկյան երկրներ, նույնիսկ Իսպանիան՝ Իսրայելի հարձակումները որակեցին որպես ցեղասպանություն: Ի՞նչ պարտադիր է, որ Փաշինյանը գնա եւ Էրդողանի հետ էլ պայմանավորվի: Չեմ կարծում: Երեւի թե, ընդդիմությունն էլ մեղադրելու բան չունի, եւ այդ ամենից է կառչել:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականությունն այնպիսի պրոթուրքական եւ պրոադրբեջանական դրսեւորումներ է ցուցաբերել, որ գուցե մեղադրելու չէ՞ մարդկանց ունենալ նման կասկածներ:

— Հայաստանի արտաքին քաղաքականությունը պրոադրբեջանական չի եղել: Պրոադրբեջանական է եղել Արցախի Հանրապետության «քնձռոտ» վերնախավի ղեկավարների շարքը: Եթե հիշում եք, Էնթոնի Բլինքենը հրավիրել էր Վաշինգտոն Ղարաբաղ-Ադրբեջան հանդիպում կազմակերպելու, սակայն դա մերժեցին: Մեծ վայնասուն բարձրացվեց, ղարաբաղյան կլանը ձայնակցեց վայնասունով, հետո Բլինքենն ասաց, որ եթե չեք ուզում Վաշինգտոնում, բերեք երրորդ երկրում կազմակերպենք հանդիպման վայրը: Ղարաբաղ-Ադրբեջան հանդիպման համար ընդունվեց Բուլղարիան, եւ Ղարաբաղի վիժվածքները դա էլ մերժեցին: Շահրամանյանը ստորագրեց՝ սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետությունը կազմալուծելու մասին հրամանագիրը, սակայն մինչ դեկտեմբերի 1-ը ժամանակ կար: 2,5 ժամ ժամանակ էին տվել, որ ազատեն: Ինչ-որ կար-չկար թողեցին եւ եկան, ու տարօրինակն այն է, որ Հայաստան գալուց հետո նոր սկսել են Ղարաբաղ ազատագրել: Էդ թողեցիք, եկաք, որ ազատագրեք ու նորի՞ց գնաք: Ազատագրել ի՞նչ է նշանակում: Հայաստանը նորի՞ց գնա պատերազմի Ադրբեջանի դեմ, թե՞ ինքը զոհեր տա: Եթե հիշում եք, դիրքերում ղարաբաղցի զինծառայողներին պաշտպանում էին հայաստանցի զինծառայողները: Նրանք էլ զոհվում էին, իսկ ղարաբաղցիները մարդկանց գնում փողոցից թափած խնձորը հավաքելու համար էլի բողոքում էին, կամ ավելի ստոր քայլի էին գնում: Հատուկ հրավիրում էին հողամաս, մի քանի ողկույզ խաղող էին պոկում տալիս էին ձեռքը, հետո գնում բողոքում էին ու մարդկանց բռնում էին: Հենց մեր հայաստանցի զինծառայողներին: Հետո զանգում էին, թե տղան նման բան է արել, որպեսզի գնային մի քանի հազար դոլարով ազատեին: Այդպիսի ստորություն ոչ բոլոր ժողովուրդներն են ունակ, բայց ղարաբաղցիները, որ ասում են հայ չենք, ղարաբաղցի ենք, արդեն չգիտեմ…

Վերադառնանք նախորդ հարցին` ըստ Ձեզ, ինչո՞ւ Հայաստանը հենց հիմա ճանաչեց Պաղեստինի պետությունը, այլ ոչ թե, օրինակ, 44-օրյա պատերազմից անմիջապես հետո:

— Նպատակահարմա՞ր էր Պաղեստին պետության ճանաչումը Հայաստանի կողմից 44-օրյա պատերազմում: Պատերազմը թողած` պետք է Պաղեստինի անկախությունը ճանաչեր եւ հայտնվեր ծիծաղելի կացության մե՞ջ: Մի պետություն, որն ընկել է պատերազմի մեջ եւ չորս կողմից խեղդում են: Թուրքերը` մի կողմից, թուրքերի բերած սիրիացի վարձկանները` մյուս կողմից եւ այդ ամենը թողած`պետք է անկախություն ճանաչե՞ր:

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը նշել էր, որ Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը՝ լրջագույն հետեւանքների կբերի: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այստեղ մահմեդական աշխարհի համակրանքը շահելն է: Թե չէ ուզում է ասել, որ մենք չենք չեղարկելու: Եթե ճանաչում ենք, ապա ճանաչում ենք, եւ դա կմնա որպես մեր արտաքին քաղաքականության առանցքային կետերից մեկը: Մենք մենակ չենք: Ավելի քան 148 երկիր ճանաչել է ու նրանցից մեկն էլ Հայաստանն է: Պաղեստինի անկախությունը ճանաչելն արդեն հասունացել էր: Պաղեստինի խնդիրը պետք է չմոռանանք, որ դեռեւ  1948 թվականին է ծագել, քանի որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, որ Իսրայելին ճանաչեց՝ ճանաչել էր նաեւ 2 պետության ստեղծումը: Մյուսն էլ Պաղեստինի պետության ստեղծումն էր: Իսրայելը ստեղծվեց, դարձավ պետություն, ճանաչում գտավ, բայց պաղեստինյան պետություն չէր ստեղծվել:

Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ Հայաստանը սրանով թիրախավորեց Իսրայելի հայ համայնքին` հաշվի առնելով նաեւ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ առկա խնդիրները Երուսաղեմում:

— Ինչ ուզում են անեն, Պաղեստինին ճանաչեն, թե` չճանաչեն, Իսրայելի համայնքի դեմ բացասական վերաբերմունք, անգամ թշնամական վերաբերմունք էլ դրսեւորեն, միեւնույնն է, այս ամենը չի թաքցվել երբեւէ: Մարդկանց տներից վտարել, ինչ ստորություն ասես արել են: Հետո մենք չենք կարող Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշել համայնքներով: Դա իրենց քաղաքացիներն են չէ՞, ՀՀ քաղաքացիները չեն: Հետեւաբար, Հայաստանի ինքնուրույն քաղաքականություն որոշողը պետք է իրականացնի իր քաղաքականությունը, այլ ոչ թե նայի, թե վայ այստեղ հայ կա, այնտեղ` չկա: Այժմ բոլորին մենք չենք կարող հաշվի առնել: Այսինքն, դա պարտավորություն չէ Հայաստանի համար, նա ինքը պետք է հարգի իր քաղաքացիների իրավունքները եւ ոչ թե` մենք: Եթե եզրափակենք, ապա պետք է արձանագրենք, որ թվով 148 երկիր ճանաչել է Պաղեստինի անկախությունը, ուստի` շատ դեպքերում հարց է առաջանում, որ եթե այժմ էլ չճանաչեինք, ապա էլ ե՞րբ: Պահն էլ հարմար է, քանի որ այդ ճանաչման հարցը նաեւ միջազգային օրակարգում է եւ նախընտրելի է, որպեսզի հենց այժմ ճանաչենք, քանի որ այդ շարժումն այլ ժամանակ կմարի եւ, հետեւաբար ամբողջ աշխարհը չի ճանաչի: Այսինքն, էլի եմ շեշտում` պահը հարմար էր ճանաչելու համար:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=287024&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը