Քաղաքական գործիչներն ինձնից շատ են ապահովում ազգի հումորը. Արամ Մանուկյան

Տեսանյութեր

Մերօրյա դառն իրականությունում հումորն ու մշակույթը փոքր-ինչ օգնում են լիցքաթափվել: «Իրավունք»-ը փորձել է հասկանալ, թե հայ հասարակությունն առկա իրողություններում որքանով է ընկալում հումորը, նմանակումն ու սատիրան, ինչի մասին զրուցել ենք դերասան, հումորիստ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

«ԱՍՏՎԱԾ ԻՆՁ ՏՎԵԼ Է ՇՆՈՐՀ` ԺՊԻՏՆԵՐ ՊԱՐԳԵՎԵԼՈՒ, ՈՒ ՔԱՆԻ ԿԱՄ, ԱՅՆ ԿԻՐԱԳՈՐԾԵՄ»

— Արամ, վաղուց ե՞ք մոնոներկայացումներով հանդես գալիս:

— Նման մտադրություն վաղուց եմ ունեցել` ներկայանալ մոնոներկայացումներով: Վերջերս տեղի ունեցած ներկայացումը կոչվում է «Trend Up», որին երկար էի սպասում ու այս տարի իրագործեցի: Առհասարակ, իմ մեջ այս հումորային գիծը մանուկ հասակից է զարգացած: Չնայած մասնագիտությամբ ապահովագրական գործակալ եմ, սակայն հումորով շատ վաղուց եմ զբաղվում` ծառայությունից հետո խաղացել եմ թատրոնում, տարբեր ներկայացումներում, մոտ` երկու տարի: Բայց հստակ հումորով զբաղվում եմ 2020 թվականի պատերազմից հետո, երբ հստակ գիտակցեցի, որ մեր ժողովրդին գոնե մի քիչ ժպիտ է պետք: Երբ սոցցանցում որեւիցե հումորային գրառում էի կատարում, ընթերցողի արձագանքը հասկանալով, որոշեցի, որ պետք է այն ավելի զարգացնել, եւ սկսեցի արդեն իմ դեմքով հումորային կարճ նյութեր նկարել ու հրապարակել: Այնուհետ մարդիկ բացահայտեցին, որ դա ես եմ: Եվ նման կերպ սկսեցի իմ գործունեությունն ընդլայնել: Կարծում եմ` Աստված ինձ ստեղծել ու տվել է այդ շնորհը` մարդկանց ժպիտներ պարգեւելու, ու քանի կամ ես, այն կիրագործեմ:

Առհասարակ, ասում են, որ հումորով մարդիկ ներքուստ թախծոտ, տխուր են լինում…

Տխուր չէ, բայց ինչ-որ խորքային թախիծ կա: Սակայն, անկեղծորեն պիտի ասեմ, որ ես ուրախանում եմ, երբ մարդկանց ուրախություն եմ պարգեւում:

— Ձեր հումորային տեսահոլովակները սոցհարթակներում ներկայացնելուց հետո` արձագանքներն ինչպիսի՞ն են:

— Արձագանքները շատ լավն են: Իհարկե, բացասականն էլ կա, որոնց շատ լուրջ չենք նայում: Դա գալիս է մարդու տեսակից, որակից, կրթվածությունից: Երբ մարդը իրենից ոչինչ չի ներկայացնում, սկսում է ինքնահաստատվելու փորձ անել: Նման դրսեւորումներն ունեն տարբեր պատճառներ: Նախանձը բավական է: Այն մարդը, ով իր կյանքում հաջողության չի հասնում, մեղավորությունը փնտրում է դիմացինի մեջ: Ինչի արդյունքում գրում է, ինչ կամենում է: Դա նաեւ գալիս է անպատժելիությունից:

«ԴԵՐԱՍԱՆԻ  ԱՐԺԵՔԸ  ՉՊԵՏՔ Է ՍԵՐԻԱԼՈՎ ԴԱՏԵԼ, ԱՅԼ ՆՐԱ ԽԱՂԸ ՏԵՍՆԵԼ ԲԵՄՈՒՄ»

— Նոր սերունդն ինչպե՞ս է վերաբերվում Ձեր հումորին, կա՞ն տաղանդավոր երեխաներ:

Իհարկե, շատ վառ սերունդ ունենք, եւ հումորով երեխաներ շատ կան: Ինչպես ես, որ բացահայտված չէի, նրանք էլ գուցե դեռ բացահայտված չեն, բայց ժամանակի ընթացքում կբացահայտվեն եւ իրենց հնարավորություններն ի ցույց կդնեն ու ազգին պիտանի կլինեն: Անգամ կան ինձնից տարիքով սերնդակիցներ, ովքեր իրենց մեջ չեն բացահայտել այդ տաղանդը, բայց ժամանակն ամեն բան իր տեղն է դնում, եւ իրենք էլ կճանաչվեն, կսիրվեն:

— Բոլորովին վերջերս Երեւանում կայացավ Ձեր մոնոներկայացումը: Ծրագրերում կա՞ն այցեր Երեւանից դուրս` մարզեր:

— Երեւանում արդեն ունեցել եմ չորս ներկայացում, սակայն այդ ընթացքում հասցրել եմ գնալ մարզեր` Կապան, Վանաձոր, Արմավիր: Երեւանում եւս մեկ ներկայացում ունեմ` հուլիսի 4-ին, այնուհետ կրկին կայցելեմ մարզեր: Ես շատ եմ սիրում իմ հանդիսատեսին: Ինձ շատ են ոգեւորում, ինձ շատ են ոգի ներշնչում, որպեսզի ես ավելի շատ ստեղծագործեմ:

— Ասում են, թե հայ հանդիսատեսը ծափահարել չի սիրում, այդպե՞ս է:

Անկեղծ ասած, ես նման բան չեմ տեսել իմ մոնոներկայացումների ժամանակ: Բայց եղել են դեպքեր, երբ գալիս են մարդիկ, հիմնականում ներկայացումներ դիտելու, սակայն բացարձակ միմիկա չի լինում, անգամ չեն ժպում ու դերասանին ուշադրություն չեն դարձնում: Ցավոք, դուրս եկա թատրոնից` գումարի պատճառով: Մենք ունենք շատ լավ դերասաններ, ովքեր ֆինանսի պատճառով մեկնում են Հայաստանից: Կինոն ու թատրոնը զարգացնելու համար նախ պետք է շատ հաճախ գնալ թատրոն` այդ կուլտուրան պահելու համար: Ու դերասանի արժեքը չպետք է սերիալով դատել, այլ նրա խաղը տեսնել բեմում: Սերիալում հիմնականում սցենարիստներն են թելադրում, թե ինչպես խաղան: Իսկ կինոյում, հուրախություն բոլորիս, պիտի ասեմ, որ ունենք գրանցված հաջողություններ: Ցավոք, մենք այսօր ունենք մեկից երեք սերիալ, բայց չունենք ոչ մի պատմական հերոսի նվիրված ֆիլմ: Իսկ երբ հարցնենք, թե ինչո՞ւ չունենք, մեզ պատասխանելու են, որ դա կապված է գումարի հետ, բայց երբ սերիալի մի սերիայում գովազդվում է երեք ապրանքանիշ, այդ գումարով հաստատ հնարավոր է նկարել որակյալ, պատմական մի ֆիլմ: Մի հետաքրքիր բան ասեմ` ես նմանակում եմ Մհեր Մկրտչյանին, ինձ դիտում է` 10 հազար մարդ, ես նմանակում եմ ինչ-որ տիկտոկերի, ինձ դիտում է 500 հազար մարդ: Դրանով ամեն ինչ ասված է, այդկերպ է նաեւ կինո-սերիալ ինդուստրիայում:

«ԻՄ ԱՌՋԵՎ ՊԱՅՄԱՆ ԵՄ ԴՐԵԼ` ՉՆԵՂԱՑՆԵԼ ՈՉ ՄԵԿԻՆ ՈՒ ՉԱՓԸ ՉԱՆՑՆԵԼ»

Եթե Ձեզ առաջարկեին ֆիլմում նկարահանվել, ո՞ր կերպարին կցանկանայիք մարմնավորել:

Մոնթեին…

— Դուք նմանակում եք տարբեր քաղաքական գործիչների, չե՞ն նեղանում:

— Ո՛չ, նման բան չի եղել: Առհասարակ իմ պայմաններից մեկը, որը դրել եմ իմ առջեւ, չնեղացնել ոչ մեկին ու չափը չանցնելն է: Սակայն, զավեշտալին այն է, որ ամեն անգամ ինձ կապում են այն մարդկանց հետ, որոնց նմանակում եմ: Եվ դա ամեն անգամ շատ արագ փոփոխվում է: Օրինակ, երբ նմանակում եմ Ռոբերտ Քոչարյանին կամ Վարդան Ղուկասյանին, անմիջապես հայտնվում են մարդիկ, որոնք գրում են` ղուկասյանական է, քոչարյանական է եւ այլն: Բայց ուզում եմ հստակ եւս մեկ անգամ ասել, որ ես մաքուր հայկական եմ ու քաղաքականության հետ ոչ մի կապ չունեմ, ուղղակի քաղաքական գործիչները արդեն իսկ ապահովում են քաղաքական հումորը, որը ես վերցնում եւ շարունակում եմ:

Եղե՞լ են պատվերներ կամ ակնարկներ քաղաքական գործիչների կողմից, որպեսզի իրենց նմանակեք` նմանկերպ իրենց անունը եւս մեկ անգամ հնչեցնելու նպատակով:

Եղել են: Անկեղծ զարմացել եմ ու հասկացել, որ դա, փաստորեն, իրենց ավելի շատ է պետք, քան` ինձ:

Բացի քաղաքական գործիչներից` այլ մարդկանց նմանակո՞ւմ եք:

Այո՛, շատ տարբեր մարդկանց եմ նմանակել` երգիչներ, դերասաններ, հասարակական գործիչներ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում