Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան

Ներքաղաքական

«Ցանկացած պահի Էրդողանը կարող է մի կողմ քաշվել եւ նշել, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները Թուրքիային չեն վերաբերում»,- «Իրավունքի» հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` անդրադառնալով Թուրքիայի նախահագ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` լրագրողների հետ ունեցած ճեպազրույցին:

— Էրդողանը լրագրողների հետ ունեցած զրույցում նշել էր, որ ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզ: Ըստ Ձեզ, ի՞նչ նկատի ունի` նոր ճանապարհային քարտեզ ասելով:

— Նոր ճանապարհային քարտեզը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ծրագիրն է Էրդողանի տրամաբանությամբ եւ Էրդողանի պահանջներով: Էրդողանն առաջ է քաշում հետեւյալ միտքը, որ պետք է մոռանանք ամեն ինչ եւ սկսենք հարաբերություններ, ասես, ոչինչ չի պատահել: Սա է Էրդողանի ուղերձի հիմնական մեխը:

— Թուրքիան տարածաշրջանում եղել է խաղացողներից մեկը, այժմ հնարավո՞ր է դառնա հենց գլխավոր խաղացողը:

— Ըստ էության, Թուրքիան փորձելու է դառնալ հիմնական խաղացող` Իրանի շուրջ աճող լարվածության ֆոնին, եւ բնական է, որ Թուրքիան շտապելու է օգտվել այդ հանգամանքից: Արդեն մեկ հաջողություն գրանցել է Արցախի հարցում, անելով ամեն ինչ ե՛ւ դիվանագիտական դաշտում, ե՛ւ` ռազմի: Հաջորդը հայ-թուրքական հարաբերություններն են` Ցեղասպանությունից Հայաստանի հրաժարումը: Սա է Էրդողանի պլան մինիմումը, իսկ պլան մաքսիմումը` Զանգեզուրի միջանցքով դուրս գալ դեպի Կենտրոնական Ասիա: Սա շատ ավելի ծավալապաշտական ծրագիր է, որը տարածաշրջանային գերտերությունների դիմադրությանն է հանդիպել:

— Թուրք-ադրբեջանական դաշինքի ամրապնդումը եւ Թուրքիայի աճող ռազմական ներկայությունը տարածաշրջանում ինչպե՞ս կգնահատի Ռուսաստանը:

— Կարելի է ասել, որ մենք գործ ունենք մեկ պետության` Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանը երկար ժամանակ է հանդես է գալիս ուղղակի կցորդի դերում: Ադրբեջանն այսօր կատարում է թուրքական քմահաճությունները: Մեծ հաշվով չեմ կարծում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է զգալի հաջողություններ արձանագրել տարածաշրջանում: Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ, եւ սա արդեն վտանգավոր է Էրդողանի համար: Ուստի` ցանկացած պահի Էրդողանը կարող է մի կողմ քաշվել եւ նշել, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները Թուրքիային չեն վերաբերում:

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը վաղուց պատրաստ էր շահագործման, սակայն չի շահագործվում: Ի՞նչն է խնդիրը:

— Հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարայի» անցակետի շահագործման պրոցեսը տեւական ժամանակ չենք տեսնելու: Թուրքիան ամեն օր նոր պահանջներ է առաջ քաշելու, որն ավելի է բարդացնելու «Մարգարա» անցակետի շահագործումը:

Էրդողանն առաջ է բերում` նոր կարգեր, հնարավորությունների պատուհան գաղափարը, ինչի՞ մասին է խոսքը:

Այստեղ նա նկատի ունի, որ Արցախի հարցը արդեն կարգավորվել է, նրանք ստանալու են Զանգեզուրի միջանցքը եւ դրանով նոր փոփոխություններ են տեղի ունենալու: Ցանկացած կոմունիկացիաների շրջափակում յուրաքանչյուր պետության եւ տարածաշրջանի համար հնարավորություն է, բայց Հայաստանի պարագայում մենք պետք է տեսնենք եւ հասկանանք, թե այդ հնարավորությունը մի նժարին դնելով, իսկ մյուս նժարին դնելով մեր ինքնությունը, պատմական հիշողությունը, Հայոց ցեղասպանության դատապարտումը, որն է ավելի կենսական նշանակություն ունեցող: 30 տարի Հայաստանն ապրել ու զարգացել է փակ պատուհանի պայմաններում, եւ կարծում եմ, որ 30 տարի էլ կարող է ապրել եւ զարգանալ:

Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ: Եվ հատկապես Իրանն ինչպե՞ս կարձագանքի դրան:

— Իրանի արձագանքը լինելու է կոշտ, որովհետեւ Թուրքիայի քաղաքականութան ընդլայնումը սկսում է հակասել Իրանի շահերին: Իրանը նշում է, որ տարածաշրջանում փոփոխություններն իրենց համար կարմիր գծեր են: Իրան-Թուրքիա հարաբերությունները կզարգանան Էրդողանի ախորժակին համապատասխան: Եթե Էրդողանի ախորժակը շատ ավելի մեծ եղավ, դա արժանանալու է իրանական կողմի դիմադրությանը:

ԼԻԼԻԹ ԶԱԼԻԲԵԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=282144&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ