Հերթական մանիպուլյացիոն գործիքներից մեկն է. Ի՞նչ հոգեբանական նկարագրի մասին է խոսում Հիսուսի հետ համեմատությունը. Հոգեբանը փակագծեր է բացում

Հանդիպում

Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ ՔՊ կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը  համեմատականներ էր տարել իր կուսակցության հետ և ասել, որ իրենց կուսակցությունը մի քանի անգամ «մեռել է» և բազմիցս «հառնել»: «Ես սրա մեջ մեծ խորհուրդ եմ տեսնում: Իմ քաղաքական գործունեության մեջ միշտ կարևոր է եղել հետևյալ խոսքերը «Երանի նրանց, որ հալածվում են նրանց է երկնքի արքայությունը» և այս խոսքերը միշտ ինձ ուժ են տվել ամենադժվար պահերին»,- ասել էր Փաշինյանը։

Հոգեբան Կարինե Նալչաջյանից փորձել ենք հետաքրքրվել, թե ի՞նչ հոգեբանական նկարագրի մասին է խոսում այս համեմատությունը, ով նախ նկատեց.

-Առհասարակ ասում են, որ նման դեպքերում մարդը հոգեկան խնդիրներ ունի, երբ իրեն համեմատում կամ նույնացնում է անեւրակայելի անձնաց հետ` Հիսուսի, Նապալեոնի եւ այլն: Բայց սա այն դեպքը չէ, ես վստահ եմ, որ սա նրա հերթական մանիպուլյացիոն գործիքներից մեկն է, նա հալյուցինացիաների մեջ չէ, պարզապես նրան այդպես է պետք եւ նա այդպես է անում: Նա դեռ 2018 թվականին է այդ դերը ստանձնել, երբ 2018 թվականին իր խմբի հետ խաբեբայությամբ էր զբաղված, արդեն փրկչի դերով էր ներկայանում։ Ամենաներշնչվող, գրագիտության պակաս ունեցող խավից շատ քիչ անհատներ իրենց գլխում դեռ այդ փրկչի գաղափարը պահում են, և ինքը այդ խավի վրա է աշխատում։ Ինքը արդեն ձեռքերը փրփուրներից է գցում, քանի որ իր և իր կողքինների կերպարները արդեն լիարժեք բացահայտված է։ Մեր ազգի ճնշող մեծամասնությունն արդեն հասկանում է, թե ում հետ գործ ունի։ Իրենք պանթուքիստական գաղափարախոսության կրողներն են և իրենց ձեռամբ իրականացվում է Հայաստանի վերջնական վերացումը։ Եթե կերպարի հետ նույնացնեն, ապա Փաշինյանը ավելի շատ սատանայի կերպարն է, ոչ թե Քրիստոսի։ Այնպես որ Փաշինյանն իր բոլոր գործողություններով՝ փրկչի կերպարի մեջ մտնելով, խեղկատակի կերպարի մեջ մտնելով, իր սպառնալիքներով իր ծրագիրն է իրականացնում:

Հոգեբանի խոսքերով.

-Ես այն կարծիքին չեմ, որ ինքն իր ինքնագիտակցության մեջ ունենում է պահեր, երբ իրեն Քրիստոս կամ Հռոմի պապ է զգում։ Այս բոլորը մարդկանց գիտակցության վրա ազդլու, խառնաշփոթ առաջացնելու համար է արվում, սա միտում է։ Հոգեբանական խնդիր ունենալով հանդերձ, իր գիտակցությունը սթափ է և ինքը գործ է անում։ Իր առջև կա նպատակ, ինքն այդ նպատակին հետամուտ է լինում՝ միջոցների առջև խտրականություն չդնելով։ Պանթուրքիզմի գաղափարախոսները շատ լավ կադր են ընտրել, որը չունի բարոյական որևէ սահմանափակում և ահա այս կարգի բաներ է անում։ Եկեք այդտեղ չփնտրեք հոգեվիճակների հետ կապված որևէ բան, ո՛չ, ինքը չունենանալով բաորյական որևէ արժեք, շատ նորմալ է ընդունում այն, ինչ անում է:

 

 

https://iravunk.com/sim/?p=280323&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ