Տեղի է ունեցել ֆրանսահայերի պատմության ամենախայտառակ ճաշկերույթը

Հանդիպում

Ֆրանսիայում մարտի 20-ին տեղի է ունեցել ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ավանդական ճաշկերույթը, որին, որպես կանոն, մշտապես մասնակցել են Ֆրանսիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ նախագահի գլխավորությամբ: Սակայն, այս անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մասնակցել, իսկ մնացյալ հյուրերի հետ կապված խնդիրներ են ծագել: «Իրավունք»-ի հետ զրույցում ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆՆ ասաց, որ տեղի է ունեցել ֆրանսահայերի պատմության ամենախայտառակ ճաշկերույթը:

— Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ Ֆրանսիայի նախագահն այս անգամ չմասնակցեց հայերի կազմակերպած ճաշկերույթին:

— Նախ ասեմ, որ տարին մեկ անգամ ճաշկերույթ կազմակերպելու եւ Ֆրանսիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներին եւ նախագահին հրավիրելու մտահղացումը եղել է իմը դեռ տարիներ առաջ: Հրեաների կազմակերպությունը նման ճաշկերույթներ անում էր, իսկ մենք միայն ցույցեր էինք անում: Իմ այս միտքը հավանեցին ու սկսեցին կազմակերպել ճաշկերույթներ՝ սկսած Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդից: Ճաշկերույթներին գալիս էին նաեւ Փարիզի քաղաքապետը, տարբեր քաղաքապետեր, նախարարներ, պատգամավորներ: Սակայն, էմանուել Մակրոնն այս անգամ չեկավ եւ որոշել է, որ իր կապը հայերի հետ կլինի միայն Հայաստանի կառավարության միջոցով, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հետ: Չէ որ իշխանափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի օրերին Մակրոնը եկավ Հայաստան ու քոչարի էր պարում Փաշինյանի հետ: Թեպետ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների նախապատրաստական աշխտաանքներն ամբողջությամբ իրականացրել էր Սերժ Սարգսյանը եւ իր կառավարությունը, բայց այն հայտնվեց Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ: Բացի այդ, այս անգամ ճաշկերույթին չմասնակցելը պայմանավորված է նրանով, որ Էմանուել Մակրոնը նախորդ հավաքույթից վատ հիշողություններ ունի: Նրան հայերն անհարմար հարցեր են տվել Արցախի մասին, մինչդեռ նա ասում է, որ Արցախը չի ճանաչում, չի էլ ուզում ճանաչել, նա անգամ Հայաստանը չի ուզում ճանաչել: Իհարկե, պարզ է, որ ժողովրդի համար մի քանի մշակութային նախաձեռնություններով հանդես կգա, բայց նա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է Արցախը: Սա է եղել պատճառը, որ Էմանուել Մակրոնին քիչ է մնացել նույնիսկ հայհոյեն, իսկ նա դիմելով Մուրադ Փափազյանին, ասել է՝ մի մոռացեք, որ դուք մի կազմակերպության փոխնախագահ եք եւ խոսում եք Ֆրանսիայի նախագահի հետ: Դրանից հետո Մակրոնը որոշել է էլ ոչ մի ճաշկերույթի չգնալ, ընդ որում՝ ոչ միայն հայերի, այլեւ մուսուլմանների կողմից կազմակերպված: Նա միայն մասնակցում է հրեաների կազմակերպած ճաշկերույթներին, քանի որ նրանց լոբբին իսկապես շատ ուժեղ է: Անգամ նրանց Ամանորը նշել են Ելիսեյան պալատում, օրեր առաջ էլ իրենց կազմակերպության 80-ամյակն են տոնել այնտեղ՝ Մակրոնի մասնակցությամբ: Իսկ հայերին Ֆրանսիայի նախագահը բանի տեղ չի դնում:

— Իսկ ովքե՞ր են ներկայացված եղել ճաշկերույթին Ֆրանսիայի կառավարությունից եւ սենատից:

— Այս տարի Ֆրանսիայի կառավարությունից ներկա էր Գաբրիել Աթալը, որը Ֆրանսիայի վարչապետն է եւ նաեւ Մակրոնի սիրածն է: Ի դեպ, նույն վարչապետը եղել է ամուսնացած Ֆրանսիայի այսօրվա արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Այո՛, մի զարմացեք, Ֆրանսիայում ընդունված է համասեռամոլների ամուսնությունը: Իսկ Ֆրանսիայի մշակույթի նախարարին չեն էլ հրավիրել, ինչը մեծ սխալ է: Նրան հայերը մեղադրում են, որ պրոադրբեջանական գործունեություն է իրականացնում: Թեպետ նա ինչ-որ ժամանակ եղել է Ալիեւի ընտանիքի հետ մտերիմ, բայց սա հին պատմություն է, որը չեն մոռանում: Իսկ իրականում նրան չհրավիրելու պատճառն այն է, որ եղել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին դեմ, իսկ վերջինս Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի ընկերուհին է: Ամեն դեպքում, չի կարելի ամբողջ կառավարությանը հրավիրել, իսկ նրանցից մեկին ասել՝ դու հրավիրված չես, թքեմ քո երեսին: Ինչպես գիտեք, շուտով Եվրախորհրդարանի ընտրություններն են, եւ Ֆրանսիայի սենատում Մակրոնի դեմ ամենաուժեղ ընդդիմությունը Ֆրանսիայի Ազգային ճակատի նախագահ Մարին Լը Պենն է, որն ունի 100-ից ավելի պատգամավոր, եւ  կա ձախակողմյան քաղաքական գործիչ Ժան-Լյուկ Մելանշոն, որը եւս ունի մոտ 100 պատգամավոր: Այսպիսով վերոնշյալ ճաշկերույթին որոշել են նրանց եւս հրավիրել՝ հաշվի առնելով, որ ժողովրդի ինչ-որ հատվածի են ներկայացնում: Բայց հրավիրատոմսերն ուղարկելուց եւ նրանց մասնակցության համաձայնությունը ստանալուց հետո՝ խնդիր է ծագել, թե պետք է միայն դեմոկրատները գան, այլ ոչ թե աջակողմյան ու ձախակողմյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Եվ ստիպված են եղել զանգահարել ու ասել, թե միտքներս փոխել ենք, էլ հրավիրված չեք, մի եկեք: Խայտառակ վիճակ, ամոթ էլ է: Նույնն է, թե մեկին հրավիրես ծնունդի կամ հարսանիքի, բայց մի օր առաջ զանգես եւ ասես՝ ռադդ քաշիր, էլ չեմ ուզում գաս: Ի դեպ, Մարսելի հայերը բոյկոտել են այդ ճաշկերույթը, քանի որ դեմ են դուրս եկել Մուրադ Փափազյանին, թե ինչ իրավունքով ես հայհոյել Փաշինյանին՝ Մակրոնի առջեւ: Լուրջ ներքին խնդիրներ կան հայերի շրջանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը