Ան­գամ պաշտոնական վար­կա­ծը փաս­տա­կան տվյալ­նե­րով չեն կա­րո­ղա­ցել ա­պա­ցու­ցել.Ինչ պարզվել 15 զինվորի մահվան դեպքով

Հանդիպում

­Գե­ղար­քու­նի­քի մար­զի Ա­զատ գյու­ղի ին­ժե­նե­րա­սակ­րա­վո­րա­յին վաշ­տի կա­ցա­րա­նում բռնկված հրդե­հիեւ մոտ մե­կու­կես տասն­յակ զին­վոր­նե­րի զոհ­վե­լու ող­բեր­գա­կան պատ­մութ­յու­նից մեկ տա­րի ան­ցավ: Այս ըն­թաց­քում, թեեւ քր. գործ հա­րուց­վեց, ա­վարտ­վեց, եւ հի­մա ըն­թա­նում է դա­տա­կան քննութ­յուն, սա­կայն մեկ բան է հաս­տատ՝ զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ծնող­նե­րի ու հա­սա­րա­կութ­յան մոտ կաս­կած­նե­րը ոչ միայն չփա­րատ­վե­ցին, այլ ճիշտ հա­կա­ռա­կը՝ ա­վե­լի մե­ծա­ցան։

Այս­պես, տու­ժող­նե­րի փաս­տա­բան ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆԸ մեզ հետ զրույ­ցում ար­ձա­նագ­րեց հե­տեւ­յա­լը.

- Հ­նա­րա­վոր ա­մեն ինչ ար­վեց եւ ար­վում է հան­ցա­գոր­ծութ­յու­նը եւ մե­ղա­վոր ան­ձանց ամ­բողջ շրջա­նա­կը մին­չեւ վերջ չբա­ցա­հայ­տե­լու, պաշ­տո­նա­կան վար­կա­ծը բյու­րե­ղաց­նե­լու ու հան­րութ­յա­նը հրամց­նե­լու հա­մար։ Ք­րեա­կան գոր­ծում բա­ցա­կա­յում է ո­րե­ւէ փաս­տա­կան տվյալ, ո­րով կհիմ­նա­վոր­վի, որ ի­րա­վա­սու մար­մին­նե­րը կա­տա­րել են այն­պի­սի աշ­խա­տանք, ո­րով կհերք­վեր այս գոր­ծով հիմ­նա­կան դե­րա­կա­տար Ե­ղի­շե Հա­կոբ­յա­նի հնա­րա­վոր կա­պը ադր­բե­ջա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի հետ: Սա հա­տուկ շեշ­տում եմ նրա հա­մար, որ այլ քրեա­կան գոր­ծե­րով մեր հա­մա­պա­տաս­խան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­ներն ի­րա­կա­նաց­նում են այդ­պի­սի աշ­խա­տանք, ո­րով ո­րե­ւէ առն­չութ­յուն ու­նե­նա­լը հաս­տա­տում կամ հեր­քում են: Ինձ հա­մար առն­վազն տա­րօ­րի­նակ է, որ այս գոր­ծով չի ի­րա­կա­նաց­վել այդ­պի­սի գոր­ծըն­թաց:

Ա­վե­լին, մեզ մոտ հա­մոզ­մունք է ձե­ւա­վոր­վել, որ վա­րույթն ի­րա­կա­նաց­նող մար­մինն այդ­պես էլ խո­րա­մուխ չե­ղավ այլ վար­կած­նե­րի ուղ­ղութ­յամբ խոր­քա­յին քննութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու եւ են­թադր­յալ այլ վար­կած­նե­րը հեր­քե­լուն միտ­ված օբ­յեկ­տիվ եւ բազ­մա­կող­մա­նի քննութ­յուն կա­տա­րե­լու: Մաս­նա­վո­րա­պես, հիմ­նո­վին եւ ան­խո­ցե­լիո­րեն չի հերք­վել հա­կա­ռա­կոր­դի կող­մից դի­վեր­սիոն գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հե­տե­ւան­քով այս ող­բեր­գութ­յունն ի­րա­կա­նաց­նե­լու հնա­րա­վոր վար­կա­ծը։ Այս պայ­ման­նե­րում, ե­թե իշ­խա­նութ­յու­նը պնդում է, թե տե­ղի ու­նե­ցա­ծը զեն­քի, ռազ­մամ­թեր­քի, ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի կամ ռազ­մա­կան այլ գույ­քի, շրջա­պա­տի հա­մար վտանգ ներ­կա­յաց­նող նյու­թե­րի, սար­քե­րի կամ ա­ռար­կա­նե­րի հետ վար­վե­լու կա­նոն­նե­րը խախ­տե­լու կամ ան­փու­թութ­յան հե­տե­ւանք է, ու­րեմն տե­ղի ու­նե­ցած ող­բեր­գութ­յան ուղ­ղա­կի պա­տաս­խա­նա­տուն գոր­ծող իշ­խա­նութ­յունն է:

- Պա­րոն Նո­րիկ­յան, գոր­ծով անց­նում էր նաեւ հրդե­հից փրկված զին­վոր: Արդ­յոք նա լույս չի՞ սփռում գոր­ծի բուն հան­գա­մանք­նե­րի վրա:

- Տու­ժո­ղի կար­գա­վի­ճակ ստա­ցած զին­վո­րի վար­քա­գի­ծը հար­ցաքն­նութ­յան ժա­մա­նակ՝ գրե­թե ո­չինչ չհի­շե­լու մա­սով, տա­լիս է հնա­րա­վո­րութ­յուն ար­ձա­նագ­րե­լու, որ որ­դեգր­վել է ա­մեն ինչ մո­ռա­նա­լու, հնա­րա­վո­րինս լղո­զե­լու, հան­րութ­յան մոտ դա­տա­վա­րութ­յան նկատ­մամբ ո­րոշ ժա­մա­նակ անց հիաս­թա­փութ­յուն ձե­ւա­վո­րե­լու մար­տա­վա­րութ­յուն: Նա ցուց­մունք է տա­լիս, բայց էա­կան հան­գա­մանք­նե­րի մա­սին նշում է, որ ո­չինչ չի հի­շում: Ու ե­թե մենք ու­զում ենք այս գոր­ծի վրա իս­կա­պես լույս սփռել, պետք է հաս­կա­նանք, թե ինչ է ե­ղել այդ դեպ­քից մի քա­նի ժամ կամ մի քա­նի օր ա­ռաջ։ Ես պնդում եմ, որ գլխա­վոր դա­տա­խա­զից սկսած, վեր­ջաց­րած ի­րենց ա­մե­նա­վեր­ջին դա­տա­խա­զով, չի ի­րա­կա­նաց­վել հե­տե­ւո­ղա­կա­նութ­յուն եւ սե­փա­կան լիա­զո­րութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում անհ­րաժ­շետ կա­րո­ղութ­յուն­նե­րի գոր­ծադ­րում, որ­պես­զի սույն գոր­ծի բո­լոր հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սիր­վեն ու բա­ցա­հայտ­վեն:

­Գոր­ծով ա­ռանց­քա­յին մե­ղադր­յալ կա­պի­տան Ե­ղի­շե Հա­կոբ­յա­նի փաս­տա­բան ՀՈՎՍԵՓ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւս կար­ծում է, որ քննութ­յու­նը թե­րի տար­վել.

- Ա­վե­լին, քննութ­յու­նը ըն­դա­մե­նը մեկ նպա­տակ է հե­տապն­դել, որ ա­պա­ցուց­վի, որ երկ­րի ղե­կա­վա­րի` դեպ­քից ժա­մեր անց հնչեց­ված վար­կա­ծը ի­րա­կա­նութ­յուն է, որ ի­րոք իմ պաշտ­պան­յա­լի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի արդ­յուն­քում է հրդեհ­վել կա­ցա­րա­նը: Եվ, որ պատ­ճա­ռը Ե ղի­շե Հա­կոբ­յա­նի՝ զին­վորների հետ ու­նեցած վատ հա­րա­բե­րութ­յուն­ներ է: Սա­կայն զա­վեշտն այն է, որ ան­գամ այդ վար­կա­ծը փաս­տա­կան տվյալ­նե­րով չեն կա­րո­ղա­ցել ա­պա­ցու­ցել, գոր­ծում չկան:

https://iravunk.com/sim/?p=274439&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ