Առանց միջազգային հստակ երաշխիքների հնարավոր չէ հետ վերադառնալ և ապրել մի պետության մեջ, որը կոչվում է Ադրբեջան. ԱՀ պատգամավորը մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

«Իրավունքի» զրուցակիցն է ԱՀ ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը:

-Պարոն Հովհաննիսյան, ի վերջո դուք տեսա՞ք այն փաստաթուղթը, որով Արցախի Հանրապետությունը լուծարվեց, հիմա Արցախի Հանրապետությունը լուծարվե՞լ է, թե՞ ոչ։

-Ո՛չ մի նմանատիպ փաստաթուղթ չեմ տեսել, և մնում եմ այն տեսակետին, որ մեկ մարդու որոշումով հնարավոր չէ լուծարել կամ ստեղծել երկիր։ Արցախը համազգային զարթոնքի ընթացքում անկախության հռչակագրով ծնված երկիր է։

-Դուք, որ պատգամավոր, Արցախի իշխանության առաջիկա քայլերից տեղյա՞կ եք, ի՞նչ են պատրաստվում անել։

-Ո՛չ, որպես պատգամավոր և ոչ էլ որպես քաղաքացի իրականում տեղյակ չեմ հետագա քայլերից, բայց կարող եմ ասել այն, որ գործողությունները կամ քայլերը ուղղված են միմիայն արցախահայության առկա սոցիալական խնդիրների հավաքագրմամբ և դրանք ՀՀ իշխանություններին ներկայացնելու ուղղությամբ

-Ինչպե՞ս են տեսնում արցախցիները իրենց ապագան, ունե՞ն արցախահայերը կոնկրետ վերադարձի հետ վերադարձի հստակ ծրագիր, այլ խոսքով, թե երբ ու ինչ պայմանների առկայության պարագայում կվերադառնան:

-Որևէ հստակ ծրագիր չկա Արցախ հետ վերադառնալու։ Տեսակետները տարբեր են ժողովրդի մոտ։ Մի մասը խեղդվում է կարոտի մեջ և առօրյա զրույցներում արտահայտում որ ինչ էլ լինի ինչ պայման էլ լինի հետ կգնանք, դե իսկ հուզական դաշտից դուրս բոլորն են հասկանում որ առանց միջազգային հստակ երաշխիքների և կիրառվելիք անվտանգային գործիքակազմի հնարավոր չէ հետ վերադառնալ և ապրել մի պետության մեջ, որը կոչվում է Ադրբեջան։

-2020-ի 44-օրյա պատերազմից հետո բռնի տեղահանված անձինք, օրինակ՝ հադրութցիները, քաշաթաղցիները ի՞նչ կարգավիճակ ունեն այսօր։ 2020-ից նրանք բողոքում են փախստականի կարգավիճակ չունենալու համար։

-Իսկապես, Քաշաթաղի ու Շահումյանի շրջաններից տեղահանված մեր քաղաքացիները ունեն նման խնդիրներ, ինչը ուղղակիորեն կապված է ըստ իսկ այն հանգամանքի հետ, որ վերջիններս վերաբնակիչներ էին ու անձնագրային հիմքը թույլ չի տալիս ստանալ փախստականի կարգավիճակ։ Իսկ սոցիալական խնդիրները բազմաթիվ են, անհամար, շատ շատերը մտածում են հեռանալ Հայաստանից, այդ տենդենցը նկատվում է նաև 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված արցախցիների շրջանում

-Արցախի իշխանությունները, խորհրդարանը վերջին էթնիկ զտման փաստերի հավաքագրմամբ զբաղվո՞ւմ են կամ արդեն ձեռքի տակ ունե՞ն այդ ապացուցողական բազան։

-Ինչ մնում է էթնիկ զտման փաստերի, այսպես կոչման հավաքագրմամբ, դրանք հավաքագրված են , դա փաստ է , այդ երևույթը ողջ քաղաքակիրթ աշխարհի «հեզիկ» հայացքի ներքո է եղել` ամորֆ ու «չարչի» կոնտինգենտի ներկայությամբ։

https://iravunk.com/sim/?p=274165&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ