Ինչ կարգավիճակ ունի Ստեփանավանի քաղաքապետը. սկանադալային միջադեպի հետքերով

Հանդիպում

Օրերս մամուլը ողողվեց լուրերով, որ Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետ Արմեն Գրիգորյանը փորձել է դանակով կտրել անձնական հարցով իրեն դիմած քաղաքացու կոկորդը: Ըստ քաղաքացի Գագիկ Կարապետյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի` իր վստահորդն անաշխատունակության տեղեկանք ստանալու խնդրով մտել է քաղաքապետարանի շենք, հարցրել քաղաքապետին, իսկ վերջինիս անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել նրան, որից հետո քաղաքապետը դանակով փորձել է կտրել կոկորդը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց Գ. Կարապետյանի փաստաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎԻ հետ:

Դուք նշել էիք, որ Գագիկ Կարապետյանի լիարժեք ապաքինումից հետո կհրավիրենք մամլո ասուլիս, որտեղ կհրապարակվի սկանդալային ձայնագրություն: Ինչպե՞ս է գնահատվում Գագիկ Կարապետյանի առողջական վիճակը, եւ ե՞րբ եք նախատեսում ասուլիս հրավիրել:

— Առողջական վիճակը լավ է, կյանքին սպառնացող վտանգ, բարեբախտաբար, առկա չէ: Ասուլիսի մասով, քանի որ հարցը ընդգծված նաեւ քաղաքականացվեց, Գագիկ Կարապետյանը հակված է նրան, որ քանի դեռ քննությունը կլինի պատշաճ, ԶԼՄ-ների ներկայությունը` քննության պատշաճության բարձրացմանը զուգահեռ, նվազեցվելու է: Գագիկ Կարապետյանն իր իրավունքներն է պաշտպանում, այլ ոչ թե փորձում է տեղեկատվական դաշտում ինչ-որ դիվիդենտներ շահել:

Ստեփանավանի քաղաքապետը հայտնել է, որ ինքն առնչություն չունի դեպքի հետ, ինչի վերաբերյալ Դուք ընդգծել էիք, որ կա սկանդալային ձայնագրություն, որը փաստում է տեղի ունեցածում իր մասնակցությունը: Այդ ձայնագրությունը փոխանցվե՞լ է նաեւ իրավապահներին, թե` ոչ:

— Այո, ձայնագրությունն առկա է, բայց իրավապահներին չի փոխանցվել, քանի որ այս պատմությունից մեզ սկանդալ հարկավոր չէ: Այս քրեական վարույթը բացառապես միտված է պաշտպանել Գագիկ Կարապետյանի դատավարական շահերը` որպես տուժողի: Լրացուցիչ խնդրի մեծացում, հարցով մանիպուլացում, քաղաքական, անձնական դիվիդենտներ ստանալու որեւէ միտում չկա: Նաեւ առանց անհարկի պատճառների` ձայնագրությունը ԶԼՄ-ներին չի հանձնվելու: Կրկնում եմ` խնդիրն այստեղ միայն տուժողի շահերի պաշտպանությունն է:

Պարոն Կոչուբաեւ, այդուհանդերձ, ինչո՞ւ ի սկզբանե իրավապահներին չի փոխանցվել այդ ձայնագրությունը:

— Նախ ասեմ, որ առաջին իսկ ժամերի ընթացքում տեղի են ունեցել դատավարական արարքներ, մասնավորապես` շտապօգնությունն արձանագրություն է կազմել, թե Գագիկ Կարապետյանին հիվանդանոց են տեղափոխել Ստեփանավան քաղաքի կամրջից, ինչն, ըստ էության, խեղում է ապացույցների հավաքման գործընթացը: Գագիկ Կարապետյանը քաղաքապետարանից է ահազանգել շտապօգնություն, այնտեղից էլ տեղափոխվել է հիվանդանոց: Սա, ըստ էության, խոսում է այն մասին, որ ի սկզբանե փորձ է կատարվում վարույթի նկատմամբ հակազդեցություն ունենալ: Նաեւ քաղաքապետարանն է հայտարարություն տարածել, թե քաղաքապետի հետ որեւէ առնչություն չի եղել: Այդ իսկ պատճառով առկա ձայնագրությունը մեր յուրատեսակ ապահովագրության միջոցն է դարձել: Գագիկ Կարապետյանի իրավունքներն անհարկի խախտվելու դեպքում, կամ եթե անհիմն արձանագրվի, որ հանցակազմ չկա, այս ձայնագրությունը մեզ համար լինելու է, այո՛, ապահովագրության միջոց: Մենք վստահ ենք, որ եթե հիմա ձայնագրությունը փոխանցվի վարույթ իրականացնող մարմնին, փորձելու են այն ադապտացնելով` խեղել դատավարության ընթացքը: Արդեն երեք-չորս օր է անցել, շատ անկեղծ կլինեմ, այն քննիչը Ստեփանավանի, ով գործը ի սկզբանե վարույթ էր նախաձեռնել եւ քննում էր, լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն էր իրականացնում: Բայց օրերս առանց դատավարական հիմնավորման, քննիչը փոփոխվել է, եւ գործն ուղարկվել է Վանաձորի քննչական վարչություն: Սա խոսում է այն մասին, որ այս գործով պետք չեն լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն իրականացնող քննիչներ, այստեղ պետք են մարդիկ, ովքեր կանխատեսելի դատավարական որոշումներ կկայացնեն եւ կանխատեսելի քննություն կիրականացնեն:

Այս պահին իրականացվող վարույթում ի՞նչ կարգավիճակ ունի Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանը:

— Իմ ունեցած տեղեկություններով` անգամ վկայի դատավարական կարգավիճակով չի հարցաքննվել: Եվ այստեղ շատ կարեւոր երեւույթի մասին կցանկանամ նշել. մի պահ հանենք այն բաղադրիչը, որ տեղեկատվական դաշտում շրջանառվում են լուրեր, թե քաղաքապետը ՔՊ–ական բարձրաստիճան պաշտոնյայի քավորն է կամ սանիկը (չգիտեմ` այդպես է, թե` ոչ), համենայնդեպս, կա հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացրած անձ, ով առերեւույթ ունի վնասվածքներ կոկորդի շրջանում, արդյոք առաջին քննչական գործողությունը չպետք է լիներ քաղաքապետի ձերբակալությունը եւ հարցաքննվելը: Չէ՞ որ Սահմանադրության եւ Քրեական դատավարության օրենսգրքի ուժով, եթե հանցանքի փաստի վերաբերյալ առկա է անձի մատնանշում, դա ձերբակալման հիմք է: Անհրաժեշտ էր ձերբակալել, հրատապ դեպքի վայրի զննություն իրականացնել, նոր հասկանալ` եթե կալանքի հիմքեր առկա են, կալանավորել, եթե` ոչ, բաց թողնել: Բայց առ այսօր վկայի դատավարական կարգավիճակով չի հարցաքննվել քաղաքապետը, ինչը խոսում է այն մասին, որ այս քննությունը նաեւ քննիչի փոփոխությամբ պայմանավորված` որեւէ դատավարական ապագա չի ունենալու: Ես չեմ ասում` անպայման Գագիկ Կարապետյանը ճիշտ է, քաղաքապետը` հանցագործ, բայց գոնե պետք է վարույթը շանս ստանար հիմնավորելու` ճիշտը քաղաքացի Գագիկ Կարապետյանն է, թե քաղաքապետ Արմեն Գրիգորյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)