Իսրայելը ճակատագրական օրեր է ապրում, պատերազմը կարող է վաղն էլ ավարտվել, բայց ի՞նչ է լինելու դրանից հետո. Սահակյան

Միջազգային

Իսրայելի պաշտպանության բանակը դեկտեմբերի 1-ից վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Պաղեստինա-իսրայելական պատերազմն այս փուլում ինչ ազդեցություն է ունենում Երուսաղեմի հայ համայնքի վրա, «Իրավունքը»  մանրամասներ է պարզել Երուսաղեմում Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ, կուսակցական, համայնքային գործիչ ՍԵՐՈԲ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ զրույցում:

— Ի՞նչ իրավիճակ է հիմա, եւ որքանո՞վ է պաղեստինա-իսրայելական պատերազմն իր հետեւանքն ունենում նաեւ հայ համայնքի վրա:

— Ինչ վերաբերում է կոնկրետ հայ համայնքին, պետք է ասեմ, որ մասնավոր պաշտպանության հարց չկա Երուսաղեմում: Բնական է, որ որոշակի լարվածություն, անհանգստություն կա, մարդկանց առօրյան խեղաթյուրված է, բայց անմիջական վտանգ չկա: Որոշ իմաստով՝ Թելավիվը եւ ծովափնյա շրջանները, որտեղ կա նաեւ նոր հայ համայնք (այստեղ կիսով չափ հայ եւ կիսով չափ հրեա լինելով՝ մարդիկ 90-ականներին են Հայաստանից գաղթել), այդ շրջաններում ավելի ինտենսիվ են ռմբակոծումները: Բայց նաեւ պետք է ասել, որ այս երկու ամսվա ընթացքում այդ հրթիռներն անմիջական վտանգ չեն ներկայացրել, բացի նյութականից, երեւի մի քանի հոգի է ընդամենը վնաս կրել: Իսկ Երուսաղեմում, փառք Աստծո, այդքանն էլ չկա: Համայնքը շարունակում է գործել եւ սպասում, որ շուտ վերջանա այս պատերազմը, որովհետեւ բոլորի մոտ տրամադրության անկում կա:

Կային փորձագիտական կանխատեսումներ, որ այս պատերազմը լինելու է Իսրայելի կործանման սկիզբը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իսրայելի ավարտ, կործանում… Այդ ամենն այդքան էլ հավանական չէ: Իսրայելը բավականին հաստատուն երկիր է, բայց պետք է ասել, որ այսօր արդեն համոզված է, որ իր 75 տարվա ուժի քաղաքականությունը այլեւս այնքան էլ կիրառելի չէ: 75 տարի իրենք կարողացան որոշակի ռազմական ուժով զսպել արաբների կամ պաղեստինցիների ազգային նկրտումները, բայց հիմա վստահ կարելի է ասել, որ այլեւս այդպես չի կարող լինել: Այս օրերին Իսրայելն իսկապես ճակատագրական օրեր է ապրում: Հակառակ նրան, որ ավելի խոսվում է գոյաբանական պայքարի մասին, բայց ավելի շատ իսրայելցի ժողովուրդը մտահոգ է իր ապագայով, ինչն անորոշ է: Այս պատերազմը կարող է վաղն էլ ավարտվել, բայց դրանից հետո ի՞նչ է լինելու, իրենք էլ չգիտեն: Այլեւս չի լինի մի իրավիճակ, որի պարագայում կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիր, ինչի արդյունքում արաբները լինեն ենթարկվող, իսկ հրեաները պարտադրող: Շատ իմաստով  հավասարակշռությունը խախտված է: Վստահաբար կարող ենք ասել, որ այստեղ կան դժվարություններ:

— Իրականում ՀԱՄԱՍ-ի զինյալներն իրենց քայլերով արտահայտո՞ւմ են Պաղեստինի իշխանությունների կարծիքը, թե նրանց նույնացնելը սխալ է:

— Անկեղծ լինենք, Պաղեստինի իշխանություններն ունեն միջազգային ճանաչում, իսկ ՀԱՄԱՍ-ը չունի, այն ավելի ահաբեկչական կազմակերպություն է համարվում: Բայց հակառակ դրան, Պաղեստինի խորհրդարանում մեծ տոկոս են կազմում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները: Վերջերս նրանք անգամ վիճակագրություն էին ներկայացրել, որ հատկապես արեւելյան ափի արաբների մեծ մասը հօգուտ ՀԱՄԱՍ-ի են քվեարկել: Իսկ Գազայում ավելի նվազ են քվեարկել նրանց օգտին, որովհետեւ այստեղ մարդիկ իրենց մաշկի վրա են զգում այս սարսափելի օրերի հետեւանքները: Այնպես որ, նույն ժողովրդի զավակներն են, հակառակ նրան, որ ես կարծում եմ՝ Պաղեստինի ներկայիս իշխանությունների հետ ավելի հեշտ է համագործակցել, քանի որ նրանք ավելի լիբերալ են եւ ընդունված աշխարհի կողմից, քան թե ՀԱՄԱՍ-ի, որովհետեւ չգիտենք, թե նրանց իշխանության դեպքում ինչ կլինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=271998&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ