Հիմնավորվել է գերեվարման եւս 80 դեպք, որոնք ադրբեջանական կողմը որեւէ կերպ չի հաստատում. Սիրանուշ Սահակյան

Հանդիպում

Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի ղեկավարների վարչակազմերն օրեր առաջ համատեղ հայտարարություն տարածեցին։ Ըստ այդմ` Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ ՀՀ-ն` 2 ադրբեջանցի դիվերսանտի: Դեկտեմբերի 13-ին 2020-2023թթ.-ին գերեվարված ՀՀ 31 զինծառայող եւ սեպտեմբերին Արցախում գերեվարված 1 զինծառայող հատեցին Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ արդեն գտնվում են Հայաստանում: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

«ԲԱՔՎՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԿՄՆԱՆ 23 ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԳԵՐԻՆԵՐ»

— Կա՞ն տվյալներ, թե գերիների վերադարձից հետո` դեռեւս քանի՞ հայ ռազմագերի ունենք ադրբեջանական բանտերում:

— 32 գերիների վերադաձից հետո` Բաքվում դեռեւս կմնան 23 պաշտոնապես հաստատված գերիներ, հայեր, որոնք երեք կատեգորիա են՝ քաղաքացիական անձինք, ռազմագերիներ եւ քաղբանտարկյալներ, իհարկե, սրանք պաշտոնական թվեր են, իսկ ոչ պաշտոնական տվյալների համաձայն` ապացույցների ուսումնասիրության արդյունքում հիմնավորվել է գերեվարման եւս 80 դեպք, որոնք ադրբեջանական կողմը որեւէ կերպ չի հաստատում: Իսկ գերիների վերադարձի հետ կապված` պայմանավորվածության փոփոխություն եղել է միայն մեկ անձի մասով` Վիգեն Էուլջեքջյանը փոխարինվել է այլ նոր ռազմագերիով:

— Դեռեւս ադրբեջանական գերության մեջ գտնվող գերիների անունները կա՞ն, կա՞ հրապարակված ցուցակ:

— Գերության մեջ գտնվողների անունները, իհարկե, կան, բայց որպես այդպիսին, ցուցակ չի հրապարակվել: Նման ցուցակները օգտագործվում են ջատագովության միջազգային իրավապաշտպանական կառույցների հետ աշխատանքների շրջանակներում:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ՍԱՏԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»

— Իրականում քաղաքական պահանջ դրվե՞լ է գերիների վերադարձի դիմաց, թե՞ հավատալ ադրբեջանական «բարի կամքի» դրսեւորմանը:

— Կարծում եմ՝ բարի կամքի մասին չենք կարող խոսել` հաշվի առնելով, որ Ադրբեջանը միակողմանի չի իրականացրել մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները եւ առանց պայմանականությունների ազատ չի արձակել այնտեղ ապօրինաբար պահվող բոլոր հայերին: Մենք տեսնում ենք, որ 32 գերիների վերադարձի դիմաց Ադրբեջանը ստացել է ծանր հանցագործություն կատարած ադրբեջանցի զինծառայողներ եւ, ինչու ոչ, Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայով ստեղծված մարմնի միջոցառումների շրջանակներում օգուտներ է ստացել, հայտ է ներկայացրել  հյուրընկալելու եւ այս տեսանկյունից հետապնդում է որոշակի շահեր: Իսկ հայկական կողմը, ըստ էության, այստեղ սատարել է ադրբեջանական նախաձեռնությանը:

— Տեղեկություն կա՞, թե ինչ վիճակում են Հայաստան վերադարձած գերիները, նրանց հետ հանդիպում եղե՞լ է:

— Նրանց հետ հանդիպումներ կլինեն, այս պահին հնարավոր չէ, նրանք պետք է բուժզննություն անցնեն, եւ ավելի ուշ փուլում իրավապաշտպան կառույցները, կարծում եմ` փաստահավաք գործունեություն կիրականացնեն ու հարցազրույցների հիման վրա դուրս կբերեն վերաբերմունքը եւ, ինչու ոչ, առողջական խնդիրները:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳԵՐԻՆԵՐ ՉԿԱՆ, ԿԱՆ ՎԱՐՁԿԱՆՆԵՐ»

— Իսկ Հայաստանում դեռ կա՞ն ադրբեջանցի գերիներ, ունե՞ք տվյալներ:

— Իմ ունեցած տեղեկություններով` Հայաստանում ադրբեջանցի գերիներ չկան, կան վարձկաններ, որոնց ճակատագրով Ադրբեջանը չի հետաքրքրվում հասկանալի պատճառներով: Ընդունելու պարագայում կվերհաստատի վարձկանների ներգրավվածության հանգամանքը, ինչից փոձում է խուսանավել:

— Ի՞նչ աշխատանք է հարկավոր տանել Ադրբեջանում մնացած մյուս գերիների վերադարձի համար: Այստեղ միջազգային կառույցները դերակատարում ունե՞ն:

— Գերիների վերադարձի խնդիրը չափազանց ձգձգվել է, այս մարդասիրական հարցի լուծումը առկախվել է, եւ պատճառը խնդրի քաղաքականացումն է: Ադրբեջանը ռազմագերիների, գերիների հիմնախնդիրը օգտագործում է, որպես հավելյալ լծակ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակով, եւ բացառապես միջազգային աջակցությունը, ինտենսիվ քաղաքական ճնշումն ու միջնորդությունները կարող են ապահովել գերիների վերադարձը: Այստեղ, իհարկե, նաեւ կարեւոր նշանակություն ունեն իրավական մեխանիզմները, որոնք եւս ճնշման գործիքներ են Ադրբեջանի նկատմամբ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում