Ստացվում է, որ Փաշինյանի շուկայական հարաբերություններում մեկ ադրբեջանցին արժե 16 հայ. Պողոսյան

Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի աշխատակազմի համատեղ պայմանավորվածության եւ հայտարարության համաձայն` Բաքուն ազատ արձակեց 32 հայ ռազմագերիների, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ 2 ադրբեջանցի դիվերսանտների: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

«ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ»

Տեղի ունեցած գերիների փոխանակումը որքանո՞վ է տեղավորվում փոխադարձ «բարի կամքի դրսեւորում» ձեւակերպման մեջ, ինչպես ներկայացված է հայտնի հայտարարությունում:

— Վերադարձավ գերիների մի խումբը, ցավոք սրտի, Բաքվում դեռեւս ունենք պատանդներ` մարդիկ, ովքեր շատ կարեւոր դեր են ունեցել թե՛ մեր պետականության, թե՛ Արցախի Հանրապետության կայացման համար: Հետեւաբար, եթե այս ամենը փորձենք զուտ կոնտեքստում դիտարկել, ապա ակնհայտ է, որ ոչ թե տեղի ունեցավ, ինչպես իրենք են հայտարարում, փոխադարձ բարի կամքի դրսեւորում, այլ Ալիեւի եւ Նիկոլի նեղ անձնական, որոշակի շահերից բխող մեկը մյուսին զիջելու քաղաքականություն: Մենք շատ լավ գիտենք Բաքվի բռնապետի դիրքորոշումը` սեփական ժողովրդին տարատեսակ մոլուցքներով կերակրելու հետ կապված: Ինչպես հիշում ենք, դեռեւս տարիներ առաջ Հունգարիայից հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին տեղափոխեցին Ադրբեջան եւ հերոսացրեցին` ցույց տալով, որ թեկուզ խաղաղ հային սպանողը, ոչ մի դեպքում հանցագործ չէ, այլ հերոս է: Եվ հիմա իր արտահերթ ընտրություններից առաջ` մինչեւ փետրվարի 7-ը, Ալիեւի համար շատ կարեւոր է, որ այս երկու դիվերսանտը, որոնցից մեկը նաեւ Սյունիքում սպանել էր Զանգեզուրի մղնձամոլիբդենային կոմբինատի պահակին, հերոսացվեն: Իսկ Փաշինյանին 2024 թվականի քաղաքական պրոցեսներից առաջ պետք էր, որ կարողանար ցույց տալ, թե աշխատում է, ի վիճակի է գերիներ վերադարձնել, ինքն էլ գնում է խաղաղության պայմանագրի ստորագրման: Արդյունքում տեսանք, թե ինչ աժիոտաժ եւ փիառ փորձեցին իրականացնել:

— Ամեն դեպքում, ըստ Ձեզ, ի՞նչ սկզբունքով Ադրբեջանը վերադարձրեց հենց այս 32 գերիներին եւ ինչո՞ւ է պահում մյուսներին:

— Առհասարակ, պրակտիկայում գերիների փոխանակում տեղի է ունենում մի քանի տարբերակով: Առաջին տարբերակներից մեկն  այդ հայտարարված «բարի կամքի դրսեւորումն» է: Բայց այդ դեպքում` երկու կողմը որոշում են, որ ով ինչքան գերի ունի, պետք է հանձնի մյուսին, ու կապ չունի մեկը շատ ունի, մյուսը` քիչ, բոլորը բոլորի դիմաց հանձնում է կատարվում: Հիմա այս դեպքում, եթե իսկապես լիներ բարի կամքի դրսեւորում, կվերադառնային ոչ թե 32-ը, այլ բոլորը, այդ թվում նաեւ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավար կազմը, որն ավելի շուտ պատանդի կարգավիճակում է, քան` գերու: Ի տարբերություն գերու` պատանդին պահում են կոնկրետ որոշակի պահանջների դիմաց: Այս մարդկանց շանտաժով, զենքով, այլ տարատեսակ ստորություններով  թույլ չտվեցին Արցախից վերադառնալ եւ պահեցին իրենց մոտ, որպեսզի ապագայում ինչ-որ ավելի դաժան պահանջներ ներկայացնեն: Այդ պահանջներից մեկն էլ կարող է ուղղված լինել քաղաքական կոնկրետ շրջանակների, որպեսզի ցուցաբերեն որոշակի զիջողականություն կամ պասիվություն: Իհարկե, հիմա դրա մասին դեռ չարժե խոսել: Վերադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ վերադարձվեցին այն մարդիկ, ովքեր այլեւս չէին կարողանա քաղաքական սակարկման պատճառ լինել: Մինչդեռ 2-3 տարի առաջ Խծաբերդի 62 գերիները, երբ հանձնվեցին, այդ ժամանակ բոլորս էլ հստակ հասկացանք, որ սրանով փորձելու են քաղաքական որոշակի ճնշումներ գործադրել ու նոր զիջումներ կորզել: Նույնիսկ հասարակության լայն զանգվածներին էին կարողանում ճնշել` հենց այդ նույն գերիների ծնողների միջոցով: Իհարկե, չասեմ, թե ընդդիմադիր որոշակի հատվածի ճնշեցին, բայց որոշակի անհարմարավետություն ապահովում էին` իրենց առեւտուրը  վերջնական փուլի հասցնելու համար:

«ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ՈՒՄ` ՈՒՄ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵՑԻՆ»

Ի՞նչ եզրահանգումներ պետք է անենք ադրբեջանցի 2 դիվերսանտներին` 32 հայ ռազմագերիներին փոխանակելու «գործարքից»:

— Ամենասարսափելի փաստերից մեկն այն է, երբ փորձում ենք հասկանալ, թե ում` ում հետ փոխանակեցին: Կներեք` այս օրինակի համար, բայց արդյունքում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի շուկայական հարաբերություններում մեկ ադրբեջանցին արժե 16 հայ: Մահմեդականների մոտ մշտապես եղել է արյան գին հասկացողությունը, որը մինչեւ հիմա գործում է Իրանում: Եթե այնտեղ որեւէ հանցագործություն է կատարվում եւ, ասենք, երեք հոգի մահանում են, որոնցից երկուսը իրանցի են, մեկը` այլազգի, դատարանը բացի պատժից` սահմանում է  արյան գին` որոշակի գումարի փոխհատուցում: Ընդ որում` իրենց արյունը մի 10 անգամ ավելի թանկ է, քան օտար ազգինը: Այսինքն` դատարանն այդտեղ խտրականություն է դնում եւ ավելի բարձր է գնահատում իրանցու արյունը: Հիմա այստեղ նույն առեւտուրը տեղի ունեցավ, ուղղակի, ադրբեջանցիների մոտ, երեւի, գլխաքանակով են հաշվում: Ինչքան էլ այսօր «մեր ժողովրդավար վարչապետն» ադրբեջանցիներին բնորոշի կառուցողական եւ կիրթ, բոլորս էլ գիտենք, որ իրենց սազում է «բառան» բնութագիրը (կներեք, օտար եւ անշնորք բառի բամար): Այնպես որ, ցավոք սրտի, առեւտուր գնաց` «մեկ ադրբեջանցին արժե 16 հայ» օրվա կուրսով, ինչն իրականում շատ վատ է:

— Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի գերության մեջ մնան, սակայն մնացին 2 եւ ավելի տարի: Բայց այս ֆոնին հատկապես ուշագրավ է, որ որոշ գերիների ծնողներ ու հարազատներ են անգամ ներել: Սոցցանցերը ողողված են նրանցից մի քանիսի հայտարարություններով, թե «ինձնից շատ Փաշինյանը կուզեր, որ էս երեխեքը գային պրծնեին», «իմ վարչապետը բերում է երեխեքին, իրան երկար կյանք»: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նախ պետք է հստակ հասկանալ, թե ովքեր էին այդ հայտարարությունները տարածողները, որովհետեւ ես տեսա, որ այդ հայտարարություններ անողների մեջ եղել են մարդիկ, ովքեր բացարձակապես կապ չեն ունեցել գերիների հետ, որեւէ մեկին չեն ճանաչել եւ որեւէ մեկի կյանքով կամ ճակատագրով մտահոգված չեն եղել: Երեւի, որոշակի գումարի կամ խոստման դիմաց մոտիվացիա են ունեցել` տեսախցիկների առաջ հայտնվելու եւ իշխանության պատվերը կատարելու: Հենց սկզբից ասացի, որ սա ոչ թե բարի կամքի դրսեւորում է, ոչ թե պետության հոգածության դրսեւորում է քաղաքացու հանդեպ, այլ ընդամենն էժանագին մանիպուլիացիոն քայլ, ինչը  չափազանց բնորոշ է Նիկոլ Փաշինյանին: Ցավոք, շատ ընդդիմադիրներ եւ մտահոգ քաղաքացիներ նույնպես դարձան այդ մանիպուլիացիայի խաղալիքը, ինչն ինձ համար դատապարտելի է: Չի՛  կարելի  ընդամենը մի քանի «լայք» հավաքելու համար մտնել այդ թեմայի մեջ, առավել եւս, որ երբ այդ տղաներին գերեվարվեցին, ձեզնից ոչ մեկը դուրս չեկավ իր տաքուկ անկյունից եւ որեւէ պահանջ չդրեց, որեւէ մտահոգություն առաջ չբերեց: Հիմա ակտիվորեն տարածում են այդ տղաների լուսանկարներն ինչի՞ համար, մի քանի «լայքի՞»: Այո՛, իշխանությունը շատ սխալներ է անում, գլուխը պատով է տալիս, բայց մենք չպետք է միշտ իրենց սխալները կրկնենք: Վերջին հաշվով այդ տղաների ճակատագրերն արդեն խեղվել են, իրենք անցել են շատ դաժան իրականության միջով, ինչքանն էլ մեզ հայտնի չէ, բացարձակ պետք չէ շատ բաներ իմանալ: Պետք չէ այդ մարդկանց ուղղակի օգտագործել, վաղը իրենք պետք է շարունակեն ապրել: Եթե ոմանք մտածում են, որ այդ տղաներին հանրայնացնելով` դառնում են շատ բարի ու մտահոգ, ասեմ, որ սխալ ուղղության վրա են: Այդ մարդիկ պետք է կարողանան շարունակել ապրել, այդ խարանը, այդ գիտակցումն իրենց ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցելու է: Փոխանակ կարողանանք հասարակությունով այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ այդ մարդիկ հնարավորինս արագ վերադառնան իրենց բնականոն կյանքին` անընդհատ փորձում ենք շահարկել նրանց` մի քանի «լայք» հավաքելու համար:

— Բայց մյուս կողմից էլ ընդունեք, որ հանրության մոտ բնական է, որ հարց է առաջանում, թե ինչու նույն գերիների ծնողները որեւէ պահանջ չունեն, մի բան էլ` շնորհակալ են:

— Ասեմ ավելին` հենց գերիներն առաջին հերթին պետք է պահանջ ունենան: Չգիտեմ` հաշտվել են իրականության հետ, թե` ոչ: Բայց, համենայնդեպս, երբ դիտարկում էինք այս երեք տարիներին տեղի ունեցած պրոցեսները, տեսանք, որ ովքեր առավել ակտիվ ճնշում էին գործադրում Փաշինյանի վրա, առաջինն իրենց տղաները տուն եկան: Իսկ այս 26-ը շատ երկար ժամանակ մնացել էին, ու որեւէ մեկն իրենց չէր էլ հիշում: Վերջին անգամ, երեւի, գերիներին հիշեցին այն ժամանակ, երբ  ընդդիմության ճանապարհն էին ուզում փակել Հոռոմի կամուրջի մոտ կամ ընդդիմադիր որեւէ ակցիայի ժամանակ գերիների ծնողներից մեկին ուղարկում էին, որ գար փորձեր խնդիր սարքել: Այն մարդիկ, ովքեր պահանջատեր չէին, ուղղակի, խաղում էին Փաշինյանի օրակարգով, իրենց  որդիները եկան ամենավերջում: Հետեւաբար, ես բացարձակ զարմացած էլ չեմ, որ իրենք կարող են այսօր Փաշինյան գովել, իրենց գործն է: Յուրաքանչյուրն ապրում է իր խղճի համապատասխան, եւ յուրաքանչյուրը թող ինքն իրեն հաշվետու լինի, թե իր գործողությունների արդյունքում ինչքան տուժեց կամ ինչքան շահեց: Ինձ թվում է` այս թեմային չարժի էլ այսքան անդրադառնալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=271852&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ