Մերօրյա «հերոսությունը» վաղը կարող է մեծագույն հանցանք ճանաչվել.ԱՀ նախկին գլխավոր դատախազը հայտնի հրամանագրի իրավական եւ քաղաքական հետեւանքների մասին

Հանդիպում

Հայտնի է, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվում են գերատեսչական ենթակայության բոլոր պետական ​​հիմնարկները և կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ: Ըստ էության հրամանագրի վերջնաժամկետին մնացել են հաշված օրեր: «Իրավունքը» ԱՀ նախկին գլխավոր դատախազ ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՑ փորձեց հետաքրքրվել, թե ինչքանո՞վ է վերը նշված հրամանագիրը իրավական ուժ ունեցող փաստաթուղթ համարվում, ո՞վ կամ ովքե՞ր կարող են չեղարկել նշված հրամանագիրը եւ ի՞նչ է սպասվում Արցախին, եթե այնուամենայնիվ այդ որոշումը չեղարկող փաստաթուղթ չհրապարակվի մինչեւ վերը նշված ժամկետը:

Եվ ահա ԱՀ նախկին Գլխավոր դատախազը մանրամասն ներկայացնելով իրողությունը, նախ փաստեց.

-Ընդհանրապես Ձեր կողմից նշված հրամանագրի հետ կապված հարցը ունի մի քանի կողմեր՝ իրավական, քաղաքական և այլն: Իրավական տեսանկյունից խոսելու համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը պետք է համադրել ԱՀ օրենսդրության ու Սահմանադրության հետ: Իսկ դրա համար առաջնային պայման է նման հրամանագրի՝ որպես իրավական ակտի առկայությունը, իսկ ես նման փաստաթուղթ չեմ տեսել: Մյուս կողմից, Արցախի Հանրապետության Սահմանադրության հիմքում դրված է պետականապահպանության առաջնային գործառույթը և այն չի պարունակում պետության գոյությունը դադարեցնելու որևէ իրավական հնարավորություն, չի սահմանում նման լիազորությամբ օժտված՝ հանրային իշխանություն կրող որևէ պաշտոնյայի: Հետևաբար Արցախի Հանրապետության գոյության դադարումն ազդարարող ցանկացած փաստաթուղթ առոչինչ է: Նույնը վերաբերում է նաև պետական մարմինները լուծարելուն կամ մարդկանց աշխատանքից ազատելուն, դրանք հարաբերություններ են, որոնք ունեն հստակ կարգավորիչ իրավական ակտեր ու իրավանորմեր: Հանրապետության նախագահը չի հանդիսանում բոլորի գործատուն, որպեսզի կարողանա որոշել բոլորի հետ աշխատանքային հարաբերությունների ճակատագիրը: Այս ամենը հարցի իրավական կողմն է:

Անդրադառնալով հարցի քաղաքական աստառին մեր զրուցակիցը ընդգծում է.

-Հարցի քաղաքական կողմը ստիպում է իրավական հարցերից զատ հաշվի առնել այն իրավիճակը, որը փաստացի կա: Իսկ փաստացի ստեղծված իրավիճակում առկա է բազմաթիվ աշխատանքային հարաբերություններ շարունակելու, բազմաթիվ կառույցների գործարկման ու աշխատանքի կազմակերպման պարզ անհնարինություն, քանզի Ադրբեջանը տեղահանել է Արցախի ժողովրդին և վերջինս զրկվել է իր երկրում հանրային իշխանություն ծավալելու և ինքնակառավարում իրականացնելու հնարավորությունից: Այս հետևությանը վերաբերելի չեն անգամ այն քաղաքական հարցերը, որոնք դեռևս վիճելի են կամ որոնց շուրջ տարբեր կարծիքներ կան: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվազագույն կարգավիճակը ինքնավար իրավատիրությունն էր, մինչդեռ դա անգամ Ադրբեջանի կողմից բացահայտորեն ոտնահարվեց:

Ինչ վերաբերում է Նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչելուն կամ չեղարկելուն, ապա իմ կարծիքով դրա անհրաժեշտությունը չկա, պարզապես պետք է հռչակել դրա առոչինչ լինելը /եթե իրականում նման փաստաթուղթ կա՝ ընդգծումը հեղինակի/: Դա գրեթե նույնն է, որ որևէ երկրի օրինակ ինչ-որ ոլորտի պատասխանատու-նախարար որոշում ընդունի այդ պետությունը լուծարելու մասին և երկրի պետական համակարգը կամ ժողովուրդը իրարանցման մեջ սկսեն վիճարկել այդ որոշումը, մտահոգվելով, որ հակառակ պարագայում պետությունը կլուծարվի: Իհարկե առնվազն բարոյական կամ այլ պատասխանատվության հարց կառաջանա, բայց այդ ակտով պետությունը չի լուծարվի կամ դրա գոյությունը չի դադարի և ամենևին նման իրավական վտանգ չի ստեղծվի: Ախր պետության Սահմանադրության ողջ իմաստն այն է, որ ապահովի քաղաքական այդ կազմակերպության գոյության անընդհատությունը, այն զերծ պահի ոչնչացումից, առավել ևս ինքնաոչնչացումից: Ժողովուրդը կարող է փոխել երկրի կառավարման ձևը, որոշել երկրի ապագան, դառնալ որևէ այլ դաշնային երկրի մասնակից-պետություն  և այլն, բայց գնալ ինքնաոչնչացման չի կարող՝ դրա սահմանադրական հնարավորության բացակայության պատճառով:

Անկախ պատճառներից, անկախ օբյեկտիվ ու սուբյեկտիվ դրդիչներից ու պայմաններից, մերօրյա իրականությունը, այդուհանդերձ, հաշվի չառնել ուղղակի հնարավոր չէ: Հետևաբար պետք է սովորել լինել համբերատար, իրավատեր և թույլ չտալ հիշողության կորուստ: Աշխարհը երբեք միապաղաղ չի եղել և չի լինելու, մերօրյա «հերոսությունը» վաղը կարող է մեծագույն հանցանք ճանաչվել, իսկ խախտված իրավունքը՝ ամբողջությամբ հատուցման ենթակա:

 

 

https://iravunk.com/sim/?p=271738&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ