Կանխատեսելի էր, որ հիմա Լարսի կուտակումները կփորձեն ուռա՜-հայրենասիրական կոչերով լղոզել․ Բաբկեն Պիպոյանը փակագծեր է բացում

Հանդիպում

Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը՝ Լարսը տեւական ժամանակ է խցանված է։ Խցանման մեջ են թե՛ արտահանող, թե՛ ներմուծող նկերությունների բեռնատարները։ Լարսում առաջացած խնդիրներին  ի պատասխան կառավարության աշխատակազմի ղեկավարը կոչ է անում բիզնեսին նոր շուկաներ գտնել, գնել բացառապես հայկական արտադրանք: Որքանով է համահունչ ստեղծված իրավիճակին նման կոչը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանից, ով նկատեց․

-Գիտեք ես դեռ օրեր առաջ էի կանխատեսել, որ հիմա խնդիրը կփորձեն ուռա՜-հայրենասիրական կոչերով լղոզել, ու ստիպված եմ հիշեցնել, որ ընդամենը ամիսներ առաջ կաթնամթերքի շուկայում սահմանափակումներ եղան, ու կրկին բոլորը քննարկում էին, որ դա քաղաքական է: Բայց, ինչպես հայտնի դարձավ պարզաբանումներից, քաղաքական որևէ բան չկար, կար հետևյալ խնդիրը. իրանական շուկայից կաթնամթերքի հումք արտադրողներից քչերն են, որ գրանցված են ՌԴ արտահանելու համար, ու Հայաստանն այդ ընկերությունների արտադրանքը բերում է, վերամշակում ու տանում: Իրենք ասում էին՝ այն ընկերությունները, որոնք այդ չգրանցված ընկերություններից ապրանք կարտահանեն, չեն արտահանի, բոլոր նրանք, ովքեր կվերամշակեն այն ընկերությունների ապրանքը, որոնք գրանցված են, չեն լինի: 

Երկու պետական լիազոր մարմինների միջև մասնագիտական դաշտում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում: Իհարկե, շատ նուրբ բաների մասին հիմա ես կարող եմ խոսել, որը քչերին հետաքրքիր կլինի, բայց հաղորդագրություններում անգամ առկա էր, որ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ են բերել քննարկմանը, իսկ մինչ այդ նման բան չկար, այսինքն՝ ուղիղ ցույց են տվել, որ դուք ամեն ինչի մեջ ուզում եք քաղաքականություն տեսնել, անգամ այնտեղ, որտեղ պետք է, որ դուք ձեր գործը տեսնեք: Այսինքն՝ դա նոտա էր, մի քիչ կողմնորոշվեք, թե մասնագիտական հարցերն ինչպես պետք է քննարկել, ու ավելին՝ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ հստակ նշված էր, որ գերատեսչությունների միջև է, այսինքն՝ ոչ թե պետությունների միջև հարաբերությունների վստահությունը կվերականգնվի, այլ՝ գերատեսչությունների, այսինքն՝ հստակ է, որ լիազոր մարմնի նկատմամբ վստահություն չկա:  Բնականաբար, եթե այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, մոնիթորինգային ծրագրեր չկան, վստահություն չկա, երբ ընդհանուր քաղաքական ֆոնն էլ լարված է, սկսում են աչք չփակել ինչ-որ բաների վրա, որոնց վրա մինչ այդ աչք էին փակում: Քաղաքական նոտայի տարրի չափն արդեն ձեզ ասացի: 

Հիմա գամ արդեն կոչերին. նախ՝ այդ ծավալները միայն մե՞ր շուկայի համար են նախատեսված, թե՞ նաև արտահանման, այսինքն՝ մեր շուկան դեֆիցիտային պայմաններո՞վ էր աշխատում, իհարկե ոչ: Երկրորդ՝ երբ արդեն նոր շուկաներ գտնելու վերաբերյալ հորդոր է գնում, նոր շուկաներ գտնելն էլ է կառավարության գործը: Ինչ-որ իմաստով, այո՛, նոր շուկան տնտեսվարողը պետք է գտնի, օրինակ՝ գնա, տեսնի, որ ԱՄՆ-ում հայկական լոլիկը կվաճառվի, բա ԱՄՆ հասցնե՞լը: 

Եթե շուկայի ուսումնասիրության հարցն անգամ թողնում ես բիզնեսի վրա, միևնույն է, բիզնեսին պետք է ուղղորդես, որովհետև հիմա առանց թղթի կարո՞ղ ենք, օրինակ՝ 30 արկղ լոլիկ վերցնել ու գնալ Իտալիա կամ Ֆրանսիա: Իհարկե չէ, որովհետև դրա համար անհրաժեշտ են համապատասխան փաստաթղթեր, դրանք պետք է փոխճանաչված լինեն, լիազոր մարմիններն իրար հետ պետք է աշխատած լինեն, այսինքն՝ այստեղ մեծ ծավալի անելիք ունի պետությունը: Երբ հորդորում են, պետք է ասեն՝ գիտեք, իքս երկրի հետ խոսել ենք, սերտիֆիկատների ճանաչում ունենք, նրանց համար արել ենք մոնիթորինգ: Մեր երկրում Այ Թի ոլորտը փրկելու համար փող են տալիս, բայց գյուղատնտեսության ոլորտը փրկելու համար մոնիթորինգային ծրագրերը, որոնք այս կամ այն ապրանքում, մթերքում մնացորդներ պետք է պարզեին, դրանց ծրագրերի ֆինանսավորումը կրճատել են: Վերջին անգամ ե՞րբ եք լսել ոլորտային խայտառակ չարաշահումների մասին, իսկ փորձը ցույց տվեց, որ հանրային վերահսկողությունը որ ոլորտ մտավ, մոնիթորինգ արեց, պատկերը խայտառակ էր:

Փորձը ցույց տվեց, որ երբ դրսից եկան արտահանման համար մոնիթորինգ անելու, ամեն արտադրության համար ահռելի տեղեկանք գրեցին, գնացին, բա մինչ այդ մենք ո՞ւր էինք: Ես չեմ ասում, թե նոտա չկա, անպայման կա նաև ընդհանուր քաղաքական նոտա, բայց թող մենք պատշաճ մեր գործն անեինք, տեսնեմ՝ նման խնդրի առաջ կկանգնեի՞նք:

Ամբողջական զրույցը կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում։

https://iravunk.com/sim/?p=270790&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ