Ինչպե՞ս ընկավ Շուշին, ինչո՞ւ տապալվեց Շուշիի պաշտպանությունը, ո՞վ էր Շուշիի կորստի պատասխանատուն. Քաղաքապետը երեք տարի անց մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Երեք տարի անց ի վերջո հայտնի դարձավ, թե ինչպես ընկավ Շուշին, ինչու տապալվեց Շուշիի պաշտպանությունը, ով էր Շուշիի կորստի պատասխանատուն, հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ  երբեմնի հայկական Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանից, ով նախ վերհիշեց այդ դաժան օրերը.

-Շուշիին հասնելու գործընթացը պետք է կանխվեր Հադրութում: Երբ Հադրութը սկսեց հանձնվել, և շարունակեցին թիզ առ թիզ զիջել, հա­կառակորդը եկավ, հասավ Շուշիի մա­տույցներին՝ Քարին Տակ գյուղին: Առա­ջին հերթին տիրացան Քարին Տակին և ՀՀ-ից եկող մայրուղուն, ապա նոյեմբերի 4-ից կամաց-կամաց մտան Շուշի: Այստեղ սկսվեց առեղծվածների կծի­կը, քանի որ հակառակորդը, հեշտու­թյամբ շրջանցելով, դուրս էր եկել մեր թի­կունք: Իսկ թիկունքը, չգիտես ինչու, պաշտպանված չէր, զորքը դուրս էին բե­րել: Ով և ինչու, մինչ օրս գոնե ինձ հայտ­նի չէ: Այդպես կամաց-կամաց հակառա­կորդը տիրացավ մայրուղուն: Ճիշտ նույն ժամանակահատվածում, կրկին առեղծվածային պայմաններում, Քարին Տակի զորքը ևս չգիտես ում հրա­մանով դուրս էր բերվել: Մնացել էին գյու­ղի կռվող տղաները՝ 30-35 հոգով: Զորքի դուրս բերելուց անմիջապես հետո հակառակորդի տեխնիկան գալիս, կանգնում է մեր զորքի տեղը ու սկսում կրակահերթ արձակել ճանապարհի վրա: Եթե զորքը դուրս չգար և քարինտակցուն չթողներ մենակ, մենք այսօր նման վիճակ չէինք ունենա, չէր հանձնվի Քարին Տակը, ապա նաև Շուշին:

Այլ խոսքով, Ադրբեջանցիների մուտքը Շուշի կայծակնային էր, եկել են երկու ուղղությունով` նույն ճանապարհներով, ինչպես 28 տարի առաջ հայկական զորքերը: Տարբերությունն այն է,  որ 1992-ին հայկական ուժերը Շոշից էին Շուշի հասել, ադրբեջանցիները՝ 2020-ին՝ Հադրութից։ Անառիկ համարվող բերդաքաղաքը գրավվել է ընդամենը 500 հոգանոց ադրբեջանցի ու թուրք հատուկ ջոկատայիններով ու ավտոմատներով` առանց հրետանիի։ Եկել են Ավետարանոց, այստեղ բազա են դրել, երկրորդ բազան դրել են Սղնախի, շրջանցել, Զառուսլուով մտել, եկել, Իսաբուլաղում բազան մտել, այնտեղից մտել Շուշի, ադրբեջանցին ամսի 5-ին մտել է Շուշի:

֊Փաստորեն, ե՞րբ հանձնվեց Քարին Տակը:

-Նոյեմբերի 4-ին: Երբ Քարին Տակը հանձնվեց, սպասում էինք, որ հավելյալ զորք կտեղակայվի, և մենք կկարողա­նանք դրանց ողնաշարը ջարդել ու առաջ անցնել: Սպասում էինք, բայց ցավոք, մեր սպասումները չիրականացան: Ընդհակա­ռակը՝ նոյեմբերի 5-ին լեռնաշղթայի վրա տեղակայված հրետանին էլ չկար:

-Այսի՞նքն:

-Զարմացաք, չէ՞: Մենք էլ նույնը ապ­րեցինք: Սնարյադները կային, բայց հրե­տանին չկար, չկային նաև տղաները: Տե­սա, որ արդեն ադրբեջանցիները վխտում են:

-Ստացվում է, որ եթե չլինեին այդ առեղծվածային դրվագները, մենք  կկարողանայինք բերդաքաղաքն անառիկ պա­հել:

- Միանշանակ: Մինչև Շուշի հասնելը, տղաները պատմում են, որ տարբեր ձևի կապեր ենք տվել, որ հրետանին աշխատի կոնկրետ ուղղությունների վրա, բայց չեն արել: Էդ տեղերից էլ թշնամին հանգիստ, անարգել եկել հասել է մայրուղի:

-Հիմա, երեք տարի անց այդ առեղծվածների կծիկը Ձեզ համար գոնե չե՞ք բացահայտել:

-Երեք տարի անց ես միայն մի բան կարող եմ ասել, որ միայն Արցախի իշխանությունը չէ, նաև Հայաստանի իշխանությունն է պատասխանատու է Շուշիի ու ողջ Արցախի կորստի համար։ Բոլորն են պատասխանատու, նույնիսկ Սփյուռքը։ 1988 թվականին միասնական էինք, բայց հետո պառակտվեցինք ու եղավ այն, ինչ եղավ։ Ամեն մի հայ պատասխանատու է, որովհետև այդ սև ու սպիտակի, արցախցի-հայաստանցի բաժանումը տրամաբանորեն այս իրավիճակը ստեղծեց: Շուշիի առեղծվածը կբացահայտվի այն ժամանակ, երբ բացահայտվի Արցախի կորստի առեղծվածը:

 

 

https://iravunk.com/sim/?p=269131&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ