ՀՀ քաղաքացիություն ստանալով դադարելու է փախստականի կարգավիճակը. ԱՀ նախկին գլխավոր դատախազը` արցախցիների վերաբերյալ խնդրահարույց որշման մասին

Հանդիպում

Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված մեր հայրենակիցները կստանան ՀՀ քաղաքացիություն, ինչից հետո կլուծվի նաև թոշակավորման և այլ հարցեր։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով արցախահայերի թոշակների վճարմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի՞նչ ասել է «ստանան ՀՀ քաղաքացիություն», արդյո՞ք արցախահայերը ՀՀ քաղաքացի չեն անձնագրերով, իրավական ի՞նչ կազուս կա այստեղ հարցի պատասխանը եւ ոչ միայն փորձել ենք ստանալ ԱՀ նախկին գլխավոր դատախազ, այժ ՀՀ-ում պրոֆեսիոնալ փաստանությամբ զբաղվող իրավաբան ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՅԱՆԻՑ, ով նախ արձանագրեց.

– Հարցը առաջանում է Փախստականների և ապաստանի մասին ՀՀ օրենսդրությունից, որի համաձայն փախստականի կարգավիճակ կարող է ստանալ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը: Հայաստանի Հանրապետությունը Արցախի քաղաքացիներին իր պաշտպանության տակ էր առել արցախյան շարժումից ի վեր, ինչը ներառում էր նաև իրավական պաշտպանությունը, արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հնարավորությունը, միասնական նմուշի  անձնագրային և մի շարք այլ փաստաթղթեր ձեռք բերելու հնարավորությունը: Ընդ որում այն անձնագրերը, որոնք հիմա ունեն արցախցիները, դրանք շարունակում են մնալ որպես անձը հաստատող փաստաթուղթ, սակայն դրանք պետք է օգտագործվեն ժամանակավոր պաշտպանության վկայականի հետ միասին: ՀՀ Կառավարությունը  27.10.2023թ. որոշմամբ Արցախից զանգվածաբար ՀՀ տեղափոխված արցախցիներին տվել է ապաստանի հնարավորություն՝ նրանց առնելով ժամանակավոր պաշտպանության տակ: Փախստականների և ապաստանի մասին ՀՀ օրենսդրության համաձայն այս կարգավիճակում գտնվող անձինք նույնպես ճանաչվում են փախստական և ունեն փախստականների համար այդ օրենքով սահմանված միևնույն իրավունքներն ու պարտականությունները: Բայց պետք է հաշվի առնել նաև մի կարևոր հանգամանք, որ ՀՀ քաղաքացիություն ստանալով դադարելու է փախստականի կարգավիճակը: 


-Արդարադատության նախարարը իբրև պարզաբանում տվել է հետեւյալ պատասխանը. Փախստականի կարգավիճակ ստանալը դե ֆակտո կարգավիճակի իրավաբանորեն ամրագրումն է, որը հնարավորություն է ստեղծում թե՛ մեր ԱԳՆ-ի, թե՛ միջազգային ատյաններում ներկայացուցչություն ապահովող մեր Կառավարության ներկայացուցիչներին՝ հստակ կարգավիճակով դիմել համապատասխան ատյաններ և պահանջատիրական հայցերով հենց որպես փախստական ներկայացնել մեր բռնի տեղահանված հայրենակիցներին։ Արդյո՞ք հետագայում Ադրբեջանին գույքային եւ դրանից բխող այլ պահանջներ ներկայացնելու հնարավորությունները ի չիք չեն դառնում։

– Կառավարության 27.10.2023թ. որոշման մեջ նշված են այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ առնելու համար: Դրանք են՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական հարձակումը, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական 2 ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությանը թիրախավորելը, արդբեջանական ագրեսիայի հետևանքով տասնյակ հազարավոր զոհերն ու զգալի նյութական կորուստները, համատարած բռնության և բռնության իրական սպառնալիքի, արտաքին հարձակման, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների, հասարակական կարգը խախտող իրադարձությունների, Ադրբեջանի Հանրապետության հայատյաց, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու քաղաքկանության պատճառով Լեռնային Ղարաբաղի բնակիչներին բռնի տեղահանվելը իրենց մշտական բնակության երկրից, Լեռնային Ղարաբաղում բնիկ հայ ժողովրդի անվտանգության ապահովման միջազգային երաշխիքների բացակայությունը: Այս ամենը հիմք է հետագա պահանջատիրության համար, սակայն կարգավիճակն անհրաժեշտ է բռնի տեղահանության ենթարկված անձանց շրջանակը հստակեցնելու համար: Իրականում այս հացը ունի մի քանի՝ իրավական, բարոյական, քաղաքական կողմեր, որոնք հաճախ ծնում են հարցեր, քննադատություններ կամ դժգոհություններ: Իհարկե փախստականի կարգավիճակը չի կարող հարցեր չծնել այն մարդու մոտ, ով ծնված օրից կրթվել ու դաստիարակվել է մեկ հայրենիքի գաղափարով, ով իրականացնելով Արցախի սահմանների պաշտպանություն, գիտակցում էր, որ ծառայում է մայր Հայաստանին: Արդյունքում մերօրյա խոսույթը նրա համար դառնում է տհաճ, անընդունելի, իր կյանքի բոլոր կանոններին ու սկզբունքներին հակասող: Սա ևս պետք է հասկանալ: Բայց իրականում Արցախիցներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալով այնպես չէ, որ բոլոր խնդիրները լուծվում են, կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս պետք է քննարկվեն: Խոսքը վերաբերում է Արցախում տրված՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի ճանաչմանը, անձանց մոտ ծագած իրավունքների իրացմանը, կենսաթոշակի անցնելու իրավունքի ծագման, կամ նշանակված կենսաթոշակի կամ նպաստի  վճարումը շարունակելու հետ կապված հարցերին: Արցախիցների դեպքում փասխտականի կարգավիճակը դրա համընդհանուր ընկալումից էականորեն տարբերվում է, քանի որ Արցախն ու Հայաստանը միմյանց հետ փոխկապակցված էին բազմաթիվ կապերով և հիմա դրանց մի մասը պետք է վերաձևակերպվի, որոշները դադարեցվեն, որոշները ձևավորվեն զրոյից: Սոցիալական տարբեր խմբեր պետությունից ստանում էին այս կամ այն աջակցությունը, որպիսիք ՀՀ-ում չկային: Խմբեր կան, որոնք Արցախում գործող այս կամ այն պետական ծրագրի շրջանակում որոշակի իրավունքներ պիտի իրացնեին որոշակի ժաանակ անց՝ որոշակի տարիքի հասնելուց հետո կամ երեխայի չափահաս դառնալուց հետո, սակայն ՀՀ-ում դրա հետ կապված իրավակարգավորումների բացակայության պատճառով հիմա անորոշության մեջ են հայտնվել կամ հայտնվելու են որոշակի ժամանակ անց: Մարդիկ կան, որոնց մոտ ծագել է կենսաթոշակի անցնելու իրավունքը, սակայն ստիպված են  այդ իրավունքը իրացնել արդեն ՀՀ-ում: Ուզում եմ ասել, որ կարգավիճակը որքան էլ կարևոր է, այդուհանդերձ անելիքը և արցախցիների իրավունքների հետ կապված հարցերը բազմաթիվ են ու բազմազան: Այս առումով ես հիմա հավաքագրում եմ այդ հարցերը, որոնց առնչությամբ հանդես եմ գալու հանրագրերով՝ դրանք ներկայացնելով հայաստանյան պետական իրավասու մարմիններին: Այդ կերպ հնարավոր կլինի ՀՀ իշխանություններին հասու դարձնելու այն խնդիրները, որոնք գոյություն ունեն և հուզում են հանրության այս կամ այն խմբին կամ բոլորին:  Արցախի գործադիր իշխանության ներկայացուցիչները ևս պետք է առավելագույն չափով հավաքագրեն այդ բոլոր խնդիրները և դրանք ներկայացնեն համապատասխան մարմինների քննարկմանը:

https://iravunk.com/sim/?p=268461&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ