Տեսել եմ, թե ինչպես է ծնողը հողին հանձնում իր միակին` գիտակցելով, որ այլևս չի կարողանա անգամ շիրիմին ծաղիկ դնել,տեսել եմ, թե ինչպես է մարդը համբուրում իր տան պատերը…

Հանդիպում

Հատկապես այս օրերին շատ է խոսվում, որ բուն Ստեփանակերտի վրա կրակոցներ չկային, կամ գրեթե չկային, եւ հնարավոր էր գոնե Ստեփանակերտը հայկական պահել այնտեղ մնալով։ Ի՞նչը ստիպեց մեր հայրենակիցներին այդքան զրկանքներից, տարիների պայքարից. հետո բռնի տեղահանվել, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ԱՀ փաստաբանների պալատի նախագահ ԷՐԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՑ։ 

-Պարոն Բեգլարյան, այս օրերին հանրության մի զանգված
արցախցիներին մեղադրում են , որ հեշտությամբ լքեցին իրենց հայրենիքը, ինչո՞ւ ընդամենը մեկ օր դիմագրավեցի՞ք։ Դուք, որպես այդ ամենի միջով անցած արցախցի, ինչպես կմեկնաբանեք, ինչո՞ւ այդքան զենքեր ունենալով ընդամենը մեկ օր դիմագրավեցիք։

- Նախ, ոչ ոք բարոյական իրավունք չունի մեղադրելու արցախցուն, քանի որ արցախցին այնպիսի դաժան օրեր է տեսել, որ միայն մաշկիդ վրա պետք է զգաս, հետո հասկանաս,թե ինչ անտանելի, անելանելի ու դառը ժամեր,րոպեներ ու վայրկյաններ է տեսել Արցախում ապրող յուրաքանչյուր մարդ`մանուկ, ահել, ջահել, կին, տղամարդ`բոլորն անխտիր։
Հայրենիքը,մանավանդ Արցախը չես կարող հեշտությամբ լքել, ով ասում է հեշտությամբ լքել ենք, նա չի հասկանում հայրենիքի իմաստը,չի հասկանում կարկուտի նման թափվող ռումբերի  տակ ապրելու անհնարինությունը, ուստի նման մարդու համար ընկալելի չէ ստիպված հայրենիք թողնելու ցավը։
Ինչու° մեկ օր դիմադրեցինք հարցին կարող եմ պատասխանել, որ հայ ազգը դարեր ի վեր դիմադրում էր, ատամներով պահում էր հող հայրենին, բայց, ցավոք, գտնվեցին մարդիկ, որոնց համար հայրենիքն արժեք չուներ և դա էր պատճառը, որ չկարողացանք այլևս դիմադրել։
Այո', ես անցել եմ այդ դժոխքի միջով, ես տեսել եմ, թե ինչպես է ծնողը վախվորած իր երեխային փնտրում ապաստարաններում, տեսել եմ, թե ինչպես է ծնողը հողին հանձնում իր միակին` գիտակցելով, որ այլևս չի կարողանա անգամ շիրիմին ծաղիկ դնել,տեսել եմ, թե ինչպես է մարդը համբուրում իր տան պատերը և ձեր ասած այնքան զենքերն ոչինչ էին թշնամու զենքերի դեմ։
Այո',տեսել և անցել եմ Դեր Զորի ճամփան։

-Այս համատեքստում շատ է խոսվում, որ բուն Ստեփանակերտի վրա կրակոցներ չկային, կամ գրեթե չկային, եւ հնարավոր էր գոնե Ստեփանակերտը հայկական պահել այնտեղ մնալով։ Ի՞նչ կասեք այս մասին։

- Ստեփանակերտ քաղաքը, եթե տեղանքին ծանոթ եք, շրջապատված էր գյուղերով, որոնք մասամբ գտնվում էին թշնամու տիրապետության ներքո։
 2023թ. սեպտեմբերի 19-ին թշնամին շրջապատել էր Ստեփանակերտը`Մարտունին, Մարտակերտը և Ասկերանը կտրելով Ստեփանակերտից։ Կրակոցներ, հարձակումներ կային Ստեփանակերտի թաղամասերի  վրա և վտանգված էր յուրաքանչյուր բնակչի կյանք։
Այն պայմաններում գիտակից մարդը չէր կարող մնալ և ապրել այնտեղ, քանի որ, ճանաչելով թշնամուն,գիտեինք, որ ժամանակի ընթացքում ցեղասպանվելու էինք։
Նշենք,որ Արցախի Հանրապետությունը մենակ չի պայքարել թշնամու դեմ։Սկսած 90-ական թվականներից երկու հայկական պետությունները միասին են հաղթանակներ գրանցել։ Եվ գտնում եմ, որ Արցախի պարտությունը Հայաստանի պարտությունն էլ է և պետք է համախմբված այս իրավիճակից դուրս գալ, ոչ թե այլ երկրների տրամադրած օգնության բաժանողի դերակատար լինի։
Սա պատասխանատվություն է հայ ազգի համար,մանավանդ արցախցիների համար։
Արցախը հայկական եղել է, կա ու կմնա` անկախ  այնտեղ ներկայումս գտնվող ազգի գոյության։

- Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի Արցախի կարգավիճակը, Արցախում մշտական բնակություն ունեցող, անշարժ գույք եւ այլ սեփականություն ունեցող  Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միջազգային իրավունքի նորմերից ելնելով իրավունք ունեն տնօրինելու իրենց սեփականությունը եւ բնակվելու իրենց մշտական բնակության  վայրերում: Ըստ այդմ, որքանո՞վ եք հնարավոր համարում վերադարձը Արցախ։

- Սահմանադրությամբ ամրագրված նորմ է սեփականություն ունենալու և այն տնօրինելու իրավունքը։
Մենք կորցրել ենք այդ իրավունքները թշնամու հարձակման հետևանքով և իմ կարծիքով ՀՀ իշխանությունը պետք է մտածի փոխհատուցումների մասին, քանի որ վերադարձ Արցախ անհնար է` բոլորիս հայտնի պատճառով։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում