Մտել են հարևանի տուն և ջարդել բոլոր սրբապատկերները. Թշնամու ծաղրի, պարտադրաբար հայրենիքը լքելու անդառնալի ցավի մասին

Հանդիպում

Շրջափակման, սովի, բռնի տեղահանման ողջ դաժանության, ստիպողաբար Արցախը լքելու, Հակարի կամուրջում ադրբեջանցիների ծիծաղի ներքո արցունքն աչքերին անցնելու մասին եւ ոչ միայն զրուցել ենք արցախցի մեր հայրենակցուհի Ալյոնա Սարգսյանի հետ, ով սկսեց սկզբից.

-Արցախը պարտադրաբար լքելը հավասարազոր է ֆիզիկական բնաջնջման։ Որովհետև մեր ներսի սյունները այլևս չեն վերականգնվի: Ես կրկնակի անգամ կորցնում էի հայրենիք և հոր գերեզման։ Լինելով հասարակական ակտիվիստ բազմիցս հրապարակային ելույթներում անրադարձել եմ ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը,քննադատել և միջազգային հանրության ուշադրությանը հրավիրել Արցախում տեղի ունեցող ցեղասպան իրադարձությունների վրա։
Այդ պատճառով որոշակի տագնապային իրավիճակում էի գտնվում, մտածելով որ գուցե Հակարիի կամրջին ստուգելով անձնագիրս նրանք կարող են վնասել ինձ,քանի որ,արդեն զգուշացնող  նամակներ էի ստանում ադրբեջանցի օգտատերերից  ֆբ _ով ։
Որպեսզի դադարեցնեմ ատելության խոսքը և դուրս չգամ հրապարակ պայքարելու համար։
Եվ ինտեգրվեմ խաղաղ։ Ի զարմանս ինձ քանի որ մեքենայի մեջ կանայք էին և երեխաներ մեզ հանգիստ բաց թողեցին,միայն ստուգեցին բեռնախցիկը։
Մի քանի ադրբեջանցի իրենց լեզվով խոսում էին և ծիծաղում:

-Ալյոնա, այս օրերին հանրության մի զանգված
արցախցիներին մեղադրում են , որ հեշտությամբ լքեցին իրենց հայրենիքը, ինչո՞ւ ընդամենը մեկ օր դիմագրավեցի՞ք։ Դուք, որպես այդ ամենի միջով անցած արցախցի, ինչպես կմեկնաբանեք, ինչո՞ւ այդքան զենքեր ունենալով ընդամենը մեկ օր դիմագրավեցիք։
-Արցախցիները ինը ամսից ավել պայքարել են գտնվելով ծայրահեղ ծանր և օրհասական վիճակում։
Սակայն պատվախնդիր և հայրենանվեր արցախցին հրաժարվել է ադրբեջանցու տրված հումանիտար օգնությունից և ինտեգրվելուց։
Սա պատմական իրադարձություն է և հերոսական մաքառում որով պետք է հպարտանան աշխարհասփյուռ հայերը։
Ժողովրդին թիկունքից  հարվածել են գործող և նախկին իշխանությունները։ Ադրբեջանի զինուժը քառակի անգամ գերազանցում էր ԱՀ ՊԲ զինուժին։
Եվ ամենայն հավանականությամբ 120 հայի կբնաջնջեին եթե շարունակվեր։

-Այս համատեքստում շատ է խոսվում, որ բուն Ստեփանակերտի վրա կրակոցներ չկային, կամ գրեթե չկային, եւ հնարավոր էր գոնե Ստեփանակերտը հայկական պահել այնտեղ մնալով։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Ստեփանակերտի բոլոր արվարձաններում ադրբեջանական զորք էր կանգնած։ Վերջին օրերին անգամ իրենց ոստիկանական մեքենաներն էին շրջում քաղաքում։ Մորս և քրոջս դուրս գալուց մեկ օր անց ադրբեջանցիները մտել են մեր հարևանի տուն և ջարդել բոլոր սրբապատկերները։ Ինչ համակեցության մասին է խոսքը՞,երբ մի ազգի հերոսը Ռամիլ Սաֆարովն է ով քնած մարդու գլուխ է կացնահարել։

-Ի՞նչ խնդիրների հետ եք բախվում արդեն Մայր Հայաստանում։
-Մայր Հայաստանում բնակչությունը մեզ շատ ջերմ է ընդունել։ Մարդիկ իրենց ունեցած ամենավերջինն են պատրաստ եղել կիսել մեզ հետ։
Սակայն  հյուրատներում բավական տեղեր չկան որպեսզի մարդկանց տեղավորեն,որոշ հյուրանոցատերեր առաջարկել են կարճ ժամկետում վարձով տներ գտնել,իսկ բնակարանների գները աստղաբաշխական են ։
Ամեն ինչ կորցրած արցախցին ընդունակ չէ վճարել նման գումար։
Մանավանդ պետական համակարգի աշխատողների,կենսաթոշակ ստացողների  մեծ մասի գումարները չեն փոխանցվել նշելով թե սառեցված է պետբյուջեն։
Մինչդեռ հունվարին լուծարվող(խորը ցավով եմ նշում)պետությունը ՀՀ իշխանությունների կողմից բավականին մեծ գումար է ստացել տարեսկզբին։
Ամենամեծ խնդիրը մշտական  կեցության վայր գտնելն է։ Այնուհետև աշխատանքի ընդունման և հոգեբանական աջակցության խնդիրներն են։
Կյանքն իրոք տեղավորվել է անիվների վրա իմ դեպքում միակ ուղեբեռի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում