Էրդողանը շարունակում է պնդել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար կարևոր է «Զանգեզուրի միջանցք»-ի արագ բացումը և Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ իրականացումը: Այս հայտարարությունները ին՞չ հակազդեցության կարող են հանդիպել Իրանի կողմից։Եվ առհասարակ ինչպես ՌՆ գնահատում Իրան-Թուրքիա ներկայիս հարաբերությունները, ին՞չ զարգացումներով է այն հղի։ այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Իրանում բնակվող մեր հայրենակից, քաղաքական վերլուծաբան ԱՐՏՈՒՅՏ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ, ով նկատեց.
-Նախ ամենասկզբում ասեմ, որ չկա Իրանի տարածքով միջանցք հասկացողություն, այլ կա ընդամնենը ճանապարհ և այս ճանապարհը նորություն չէ: Բաքուն տասնամյակներ շարունակում հաղորդվում է Նախիջևանի հետ հենց Իրան տարծքով, պաշտոնական և օրինական բոլոր անցակետերը անցնելով և հարգելով մաքսային և սահմանային բոլոր օրենքները ԻԻՀ ամբողջական վերահսկողոյան ներքո:
Իրանը միշտ էլ հնարավորություն է ունեցել Բաքու-Նախիջևան հաղորդակցության և բոլոր ցանկացած կարիքները հայթհայթելու համար: Ուստի, կարճ ասած, այս ճանապարհը միշտ եղել է, սակայն այն ինչ այս պահին խոսվում է նրա բարելավման կամ ավելի դյուրին դարձնելու հարցն է:
Բայց սա կարելի է մեկնաբանել որպես նահանջ Բաքվի համար: Նախ ինձ թվում է, որ Բաքուն արդեն համոզվել է կամ համոզվում է, որ բռնի կամ նման այլ միջոցներով հնարավոր չէ հատել Իրանի նշած կարմիր գծերը: Չմոռանանք, որ այս թեմայով նաև Ռուսաստանը և Թուրքիան ինչ որ կերպ փորձել կամ փորձում են համոզել Իրանին, սակայն պատասխանը պարզ է: Մյուս կողմից, Իրանը բազմիցս արտահայտվել է , որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների միջոցով ոչ թե օտարերկյա ուժերի ներկայությամբ:
Այս առումով Իրանը հստակ առաջարկներ ունի և իհարկե դիրքորոշումներ: Առաջինը հնարավորություն է ստեղծել Բաքու-Նախիջևան հաղորդակցությանը, երկրորդը պատրաստակամություն հայտնել ներկա լինել որպես սահմանային դիտորտ, ինչը շատ ավելի գործունյա և դրական է Հայաստանի համար և լուրջ պատգամ Բաքվի, Թուրքիայի, ԵՄ և այլ արտատարածաշրջանային ուժերի համար: Երրորդը 3+3 ձևաչափն է, որը ներկա առաջարկներից ամենալավագգունն է Հայաստանի համար, հաշվի առնելով, որ Բաքուն չենթարկվելով մինչ այս առկա ձևաչափերին և ԱՄՆ-ի ու ԵՄ հետին նպատակները Իրանի առաջարկը համարվում է ամենաանկողմնակալ և գործնական առաջարկը հանուն տարածաշրջանի խաղաղության:
Հենց այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, որը հանդիսանում է Իրան- Ադրբեջան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ղեկավար, հայտարարել է. ««Իրան-ուղի» նախաձեռնության շրջանակում, կշահագործվի Աշղբանդից Ջուլֆա Արաքսի ճանպարհը, որը կգործի որպես արևելք-արևմուտք երթուղի»:
Հիշեցնեմ որ 2022 թվականի սեպտեմբերին Իրանը նախազգուշացրեց Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության և Ադրբեջան-Հայաստան սահմանների փոփոխության մասին:
Միևնույն ժամանակ Թեհրանի իշխանությունները հստակորեն սահմանել են կարմիր գիծն այս հարցում և անհրաժեշտ զգուշացումներ են տրել ադրբեջանական կողմին Բաքվի կողմից սահմանային արկածախնդրության և Թեհրանի և Երևանի սահմանը փակելու հնարավոր գործողությունների համար։
-Այս իրավիճակում, ի՞նչ սասել թուրք-ադրբեջանական տանդեմից:
- Ինչ վերաբերում է ադբեջա-նաթուրքական հաջորդ քայլերին, հաստակ պետք է նշել մի քանի գործոների մասին: Նախ Իրանի հստակ և անփոփոխ դիրքորոշումը սահմանների անփոփոխ լինելու և Իրան-Հայաստանի կապը ցանկացած կետում չխանգարելու մեջ, պատճառ դարձավ որ «Իրան-ուղի» ճանապարհը լինի Բաքու-Նախիջևան հաղորդակցության ուղի ինչը որ ամենաճիշտ տարբերակն է համարվում: Սա արդեն փոխել է Բաքվի պատասխանատուների ոճը, սակայն դեռ Թուրքիան փորձում է խոսել Զանգեզուրի կեղծ միջանցքի մասին, որը դա ուղղակի նպատակ է Թուրանական և ՆԱՏՈ-ի հավակնորդների երազանքները իրականացնելու համար:
Չմոռանանք նաև որ Էրդողանը ռազմավարական նպատակներին ուղղված մարտավարական խաղերի վարպետ է, և այս հարցը բարձրացնելով՝ խաղում է Իրանի և Հայաստանի որոշում կայացնողների մտքի ու ոգու հետ՝ իր առաջնահերթ ծրագիրը առաջ տանելու համար։
Հաջորդը թեման կարելի գտնել Պաղեստինում: Բաքվի խորը հարաբերությունները սիոնիստական ահաբեկիչների հետ և ներկա իրավիճակը ապացուցում է, որ ցանկացած երկիր չպետք իր հույսը դնի սիոնիստական ռեժիմի վրա: Չմոռանանաք, որ սիոնիստների հիմնական նպատակներից բացի տնտեսական շահը Բաքվի հետ՝ ԻԻՀ հարվածելն է: Սիոնիստները փորձում են Կովկասյան տարածաշրջանում ներկայություն ունենալ և ամենահարմար վայրը ներկա Բաքուն է ալիևյան համակարգով:
Վերջին իրադարձությունների համատեքստում կարևոր է հիշել, որ Բաքուն անկախ չի գործել: Կուլիսային որոշ դերակատարներ աջակցում են Հարավային Կովկասում Ադրբեջանի վարած լարվածության քաղաքականությանն իրենց նպատակներն առաջ տանելու համար: Որպես օրինակ՝ Իսրայելը փորձում է Իրանի հյուսիսային սահմանների մոտ նոր ճակատ ձևավորել, նպատակ ունենալով զսպել Թեհրանին: Թուրքիան փորձում է Ադրբեջանի գործողությունների միջոցով կապ հաստատել Կենտրոնական Ասիայի հետ ու ընդլայնել իր ազդեցությունն այս տարածաշրջանում, չնայած երկար տարիներ լուրջ խնդիրներ ունի Հայաստանի հետ, որին համարում է իր թշնամին: Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ն ունեն կոնկրետ նպատակներ՝ կապված Հայաստանի և Իրանի և արևելքում իրենց ազդեցության զարգացման հետ։
https://iravunk.com/sim/?p=267051&l=am/