Ասել` միջազգային հանրությունը մեզ կաջակցի, փուչիկ է, որը փչվում է կապիտուլացված իշխանության կողմից. Դավթյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է ադրբեջանագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ:

Ադրբեջանի հավակնություններից մեկը Արցախն էր, որը ստացավ, հաջորդ հավակնությունը ո՞րն է լինելու, Հայաստանից ի՞նչ պահանջներ ունի:

— Ադրբեջանական կողմն իր հավակնությունների մասին երբեք էլ չի թաքցրել, բնականաբար, առաջին թիրախում Արցախն էր եւ դրանից բխող, արդեն, Հայաստանի մնացած տարածքները, մասնավորապես` ադրբեջանական կողմի քարոզչական ու պետական մակարդակում հնչում է, որ ցարական Ռուսաստանի ժամանակ ռուսները անօրինաբար Հայաստանին հանձնել են Զանգեզուրը, որը իրենից ենթադրում է ոչ միայն Սյունիքի մարզը, այլ նաեւ Վայոց ձորը եւ Արարատի մարզի մեծ մասը, բացի այդ Սեւանա լճի արեւելյան, հյուսիս–հարավային հատվածները, այսինքն՝ Սեւանա լճի կեսը եւ Տավուշից որոշակի հատվածներ: Եթե խոսենք առկա փաստերի մասին, ապա «անկլավների» վերադարձ է պահանջելու, որը ավելի շատ կապված է Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի եւ Տավուշի մարզում առկա գյուղերի հետ: Եվ, իհարկե, խոսքն Ադրբեջանի, այսպես ասած, «փախստականների» վերադարձի մասին է` առնվազն 100 հազար հոգու: Սրան գումարած նաեւ խոսք կա «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչքան էլ այս իշխանությունները` ոչ հայկական կառավարությունը, փորձի խուսափել նման պնդումներից` ասելով, որ այլեւս չեն խոսում դրա մասին եւ այլն, ակնհայտ է, որ սա ադրբեջանական կողմի համար մնում է առաջնահերթությունների առաջնահերթություն: Բնականաբար, իրենք փորձելու են ռազմական բախման ու սրման եղանակով ստանալ այս ամեն ինչը: «Փախստականների» վերադարձի պաշտպանության հարցում Ադրբեջանը ոչ միանշանակ կարծիք ունի ՀՀ իրավապահների նկատմամբ, դա հիմնականում քարոզչական թեւում է խոսվում, բայց կարծում եմ` դա էլ իր հերթին կապ ունի պետական դիրքորոշման հետ , այսինքն՝ իրենք այստեղ տեսնում են թուրքական կամ ադրբեջանական ոստիկանության կամ ինչ–որ ուժերի ներկայություն, որոնք կապահովեն «փախստականների» անվտանգությունը ՀՀ–ում:

— Այդուհանդերձ, եթե այսպես կոչված «անկլավների» անվան տակ Հայաստանը այդ տարածքները վերադարձնի, այդ «փախստականները» կգա՞ն բնակվելու այդ գյուղերում:

— Այստեղ կա երկու կարեւոր հարցադրում ու պնդում. հարց է՝ արդյո՞ք այդ «փախստականները» կլինեն ադրբեջանցիներ, թե՞ քողարկված ահաբեկիչներ, որոնք կփորձեն շատ ավելի ուշ իրականացնել ռազմական գործողություն, ռազմական հեղաշրջում: Սա շատ մեծ վտանգ է: Եվ երկրորդ` այո՛, ինչու ոչ, կգան, որովհետեւ Ադրբեջանի կողմից ահռելի մեծ գումարներ է առաջարկվում անգամ հիմա Արցախի օկուպացված տարածքներում բնակության դիմաց, եւ մարդիկ հանուն գումարի ամեն ինչի էլ կգնան, հատկապես տարեցները:

— «Զանգեզուրյան միջանցքի» հարցում, ինչպես նշեցիք Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե դեմ են դրա բացվելուն, այդուհանդերձ կա՞ պետություն, որը Հայաստանի կարծիքը հաշվի կառնի այս հարցում:

— Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն իր կարծիքը հաշվի չի առնում, ուր մնաց Հայաստանի կարծիքը հաշվի առնվի այլ պետությունների կողմից: Հայաստանի ու Արցախի մասին գիտենք, որ եղել է գաղտնի հանդիպում, որտեղ ներկա են եղել Արեւմուտքի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներ, դրան ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Զախարովան արձագանքնել է: Անգամ այդ հանդիպմանը ներկա չի եղել հայկական կողմը, Հայաստանի ու Արցախի հետ կապված յուրաքանչյուր ճակատագրական որոշում վերջին երեք տարում իրականացվել է կա՛մ Հայաստանի ներկայությամբ, բայց լռելայն համաձայնությամբ, կա՛մ էլ առանց Հայաստանի ներկայության: Հայաստանի ղեկավարությունը չունի որեւէ ձեւով այնպիսի քաղաքական ներուժ, որով կարողանա առաջ մղել պետական շահերը:

— Կարծում եք` միջանցքը կբացվի, եւ հայկական կողմը վերահսկողություն չի՞ իրականացնի:

— Այո՛, ադրբեջանական կողմը գնում է ռազմական էսկալացիայի եւ վստահ եմ, որ ժամանակի ընթացքում իրանական կողմի հետ նաեւ հնարավորություն կլինի որոշակի պայմանավորվածության գալ, այսինքն՝ իրանական կողմին տալ այնպիսի շահավետ պայմաններ ու իրավիճակ, որը ձեռնտու կլինի իրենց: Կարող է Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո` Սյունիքի հարավային հատվածում վերահսկողություն հաստատեն ու ասեն` լավ, քանի որ դու չես ուզում քո կապը կտրես, սա քեզ տարածք, սա էլ քո թղթով մեր ստորագրած պայմանագիրը, որով դու ունենում ես լիակատար վերահսկողություն այդ տարածքում տրանսպորտային կապը ապահովելու համար: Սա իմ մոտավոր պատկերացումն է մակերեսորեն վերլուծելու արդյունքում: Բայց, բնականաբար, շահերի ճիշտ վերադասավորման հաշվարկի հարցում Ադրբեջանն ունի փորձ, եւ դրան ականատես եղանք, երկու տարի առաջ, երբ կար բավականին մեծ լարում Արդբեջանի ու Իրանի միջեւ, բայց Տաջիկստանում համաձայնագիր ստորագրվեց, որով գազատարը պետք է նաեւ Իրանով անցներ: Այստեղ նույնպես շահերի ճիշտ առաջնորդմամբ, հնարավորություն եղավ Իրանին բերել Ադրբեջանի տարածք: Չեմ կարող միանշանակ ասել, որ Իրանը կհամաձայնի Սյունիքի օկուպացիային, բայց նաեւ պետք էլ չէ բացառել որեւէ այլ տարբերակ:

— Եթե Արցախի պարագայում միջազգային կառույցները ձեռքները ծալած պարզապես դիտորդ էին, ապա Հայաստանի պարագայում ի՞նչ ակնկալել միջազգային հանրությունից, որոնք, հավանաբար, գոնե թղթի վրա ստորագրված պարտավորություններ ունեն Հայաստանի նկատմամբ:

— Եվրոպական միության կամ Արեւմուտքի գործողությունները միշտ պոստֆակտում են լինում, որի արդյունքում լինում են տարածքային կորուստներ, լինում են պետականության կորուստ եւ շատ չնչին օգնություն, որը չի նշանակում պետականության վերականգնում: Շատ կարեւոր է այստեղ նաեւ Ռուսաստանի Դաշնության ու Իրանի հետ ճիշտ աշխատանքը, որը չենք տեսնում, եւ այդ ճիշտ աշխատանքի բացակայության հետեւանքով աճում են Թուրքիայի ցանկությունները Հայաստանի նկատմամբ:

— Այսինքն՝ կարելի՞ է եզրակացնել, որ Հայաստանում հակառուսականացումը բխում է Թուրքիայի շահերից:

— Այո, հակառուսականացումը 1920թ.–ից հետո սերմանվեց հատուկ գործակալական ցանցի միջոցով, որոնք պարբերաբար ծամվում են, տարբեր սահմանային լարումների ժամանակ: Արդյունքում ակնկալիքներ կային Ռուսաստանի աջակցության, որոնք չեղան: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ, նախքան ջերմուկյան դեպքերը խոսում էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները պարզ չեն, թե որը որտեղով է անցնում, պետք է սահմանազատում ու սահմանագծում, սրանից հետո եղան Ջերմուկի դեպքերը, եւ տեսանք, որ այստեղ իրավիճակը ոչ միանշանակ է: Կա ընդհանուր հակառուսականացում ստեղծելու մոտիվացիա, որը կբերի, ըստ իրենց պատկերման, Ռուսաստանի ուժային կենտրոնից ազատվելու հնարավորություն, սա իմ կարծիքով ցեղասպանության ու պետականության կորստի կհանգեցնի:

— Այս պահին ի՞նչ իրավիճակ է տիրում սահմանին: Կա՞ կուտակում ադրբեջանական կողմից:

— Կա նման բան, ադրբեջանական կողմը դա չի էլ թաքցնում: Մենք գիտենք, որ նախքան սեպտեմբերի 19–ի Արցախի վրա հարձակվելը, ադրբեջանական կողմը նաեւ զորքեր էր կուտակել Երասխում, Սյունիքում, Նախիջեւանի հատվածում` ընդհանուր լարումը ապահովելու եւ հետագայում ռազմական գործողություն իրականացնելու համար:

— Այսքանից հետո՞ էլ լայնամասշտաբ պատերազմը չի՞ բացառվում:      

— Այո՛, իհարկե, կարծում եմ, որ Գրանադայի հանդիպումից հրաժարվելու Ալիեւի մեկ կարեւոր նպատակներից մեկը եղել է այն, որ ռազմական լուծմամբ տանի ճանապարհը: Այս իրավիճակում նորից փափուկ բարձ դնել մեր գլխի տակ, թե միջազգային հանրությունը մեզ կաջակցի կամ միջազգային հանրությունը մեզ համար լավ հնարավորություններ է ստեղծելու` ապահովելով մեր անվտանգությունը, սա ուղղակի փուչիկ է, որը հերթական անգամ փչվում է կապիտուլացված իշխանության կողմից:

— Իսկ հոկտեմբերի 5–ի հանդիպումը, որից Ալիեւը հրաժարվեց, վճռորոշ հարց լուծելու՞ էր, թե՞ հերթական անարդյունք հանդիպումն էր լինելու:

— Չեմ կարծում ձեւական լիներ, ամեն դեպքում, թուղթ կստորագրվեր որոշակիորեն, բայց Ադրբեջանը լավ էր հասկացել, որ միայն ռազմական ուժով վախեցնելով` Հայաստանից կարող է պոկել մաքսիմալը, այսինքն՝ ամբողջ ՀՀ–ն կամ պետականությունը, դրա համար իրենք այս մարտավարությունն են ընտրել` հրաժարվել, իրավիճակը լարել, հետո տեսնել, որ բան չի փոխվում, Հայաստանին ստիպել ավելի մեծ զիջումների գնալ: Սա ակնհայտ եղավ սեպտեմբերին Ջերմուկի վրա հարձակման ժամանակ, որից հետո Պրահայում ստորագրվեց թուղթ, որով ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս ամբողջը մտածված ու ծրագրված պրոցես է, սրանք պատահաբար ստացվող իրավիճակներ չեն, եւ այս պրոցեսում շատ մեծ ներգրավվում ունի Նիկոլ Փաշինյանը: Նա տեղյակ է եղել ոչ միայն Արցախի վրա սեպտեմբերի 19–ին հարձակումից եւ լռելայն համաձայնություն է տվել, այլ նաեւ ինքը շատ լավ պատկերացնում եւ տեսնում է զարգացումների հանգուցալուծումը, որը Հայաստանի համար ճակատագրական է եղել ու լինելու է:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=266726&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ