Ի՞նչ ենք մատուցելու միջազգային հանրությանը, եթե հակասահմանադրական չճանաչվի նախագահի հրամանագիրը. ԱՀ փաստաբան
Հանդիպում
Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի երաշխիքը, այս մասին հայտարարել է Human Rights Watch-ը: Որպես իրավունքի մասնագետ, ապա նաեւ բռնի տեղահանված արցախցի, որքանո՞վ եք իրատեսական համարում հայերի` Արցախ վերադառնալու տեսլականը: Արդյո՞ք անվերադարձ շրջված է հայկական Արցախի պատմության էջը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախում հայտնի քրեական իրավունքի մասնագետ ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.
- Գիտեք,մենք պետք է նկատի ունենանք,որ գործ ունենք մարդկայնության դեմ զուգորդված և հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն կատարած պետության հետ;Ի սկզբանե ադրբեջանը մշտապես առաջնորդվել է մի սկզբունքով՝«Չկա հայ, չկա Արցախի խնդիր»։ Հետևապես,դժվար թե ադրբեջանը հանդուրժի արցախահայերի վերադարձին։ Ինչպիսի աշխարհաքաղաքական փոփոխություն պետք է տեղի ունենա,որ ադրբեջանը զիջի իր ձեռքբերումները։ Եթե անգամ,դիցուկ ,ընդունենք,որ ադրբեջանը համաձայնվել է արցախցիններին հետ ընդունել,այդուհանդերձ, արցախցիները անկարող են լինելու ձեռնարկել այնպիսի քայլեր, ինչպիսինն օրինակ 1990 թվականերին էր։ Միևնույն ժամանակ, ամենևին հուսաբեկ վիճակում չենք։ Սկսած 1733 թվականից, արցախահայությունը մի քանի անգամ բռնի տեղահանվել է: Հիշենք Գյուլիստանի և Խաչենի մելիքների տեղափոխությունը Վրաստան։ Անձամբ, ես արցախահայության վերադարձը իրենց օրրան ,տեսնում եմ բացառապես 1921 թ. հուլիսի 5-ին տեղի ունեցած ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի պլենումի որոշումը անօրինական ճանաչելու մեջ, որն ակնհայտ է,որ Ադրբեջանը չի կատարելու,ինչին պետք է հաջորդի ուժի կիրառումը։ Նշվածի հետ մեկտեղ մյուս պայմանագրերը, որոնք կնքվել են ոչ միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունները։ Վերջապես, մենք պետք է հասկանանք,որ թե Ադրբեջանի և թե Թուրքիայի հետ խաղաղ ճանապարհով չենք կարող լուծել։ Մենք պետք է գիտակցենք, որ պետք է ապրենք բնության օրինաչափություններով։ Պատերազմը գոյաբանության երաշխավորն է, իսկ առանց պատերազմի կարող ես գոյություն ունենալ միայն ուժեղ երկիր ունենալու պայմաններում։ Եթե մենք շեղվենք բնության օրինաչափություններից, մշտապես այսպիսի հետևանքներ ենք ունենալու։
-Դուք հանդես էիք եկել հայտարարությամբ, որ ԱՀ Գերագույն դատարանը պարտավոր է հակասահմանադրական ճանաչել ԱՀ նախագահի որոշումը(հրամանագիրը)։ Ինչպե՞ս եք տեսնում այդ գործընթացի իրագործումը Արցախից դուրս, եւ, առհասարակ, այդ հեռանկարը ի՞նչ կտա հետագայում վտարանդի դարձած արցախահայերին:
-Տեսեք , այսօր հայ ժողովուրդը ծանրակշիռ իրավական փաստարկներ ունի կապված Արցախի ադրբեջանին բռնակցման հետ։ Այսօր Հայ ժողովուրդը իր քաղաքական պահանջը կառուցում է այդ հիմքերից։ Աշխարհի տարբեր իրավաքաղաքական միջոցառումներում միջազգային իրավունքի տեսանկյունից իրավաչափ և անդիմադրելի իրավական փաստարկներ է առաջադրում։ Պատկերացրեք ինքներդ, եթե 2123 թվականին քննարկման առարկա դառնա Արցախի հարցը, իսկ Ադրբեջանը բերի այն փաստարկը, որ չճանացված պետության նախագահը անգամ, Սահմանադրություն ունենալու պայմաններում հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին, ինչը վկայում է տվյալ տարածքը ադրբեջանական լինելու մասին, ինչպիսի փաստարկներ կբերի տվյալ ժամանակաշրջանում ապրող մեր սերունդը; Անշուշտ կբերեն փաստարկներ ,որ ուժի սպառնալիքով ընդունված հրամանագիր էր։ Սակայն, գտնում եմ, որ տվյալ փաստարկը, չնայած նրան, որ ունի կշիռ, այդուհանդերձ իրավական փաստարկի ամբողջականության տեսանկյունից բավարար չէ իրավաբանորեն հակադրվելու ադրբեջանի կողմից բերված փաստարկներին։ Այդ իսկ պատճառով Արցախի օրենսդրության կարգով ,պետք է հասնել այն բանին,որ ԱՀ Գերագույն դատարանը հակասահմանադրական ճանաչի ԱՀ նախագահի ապօրինի իրավական ակտը։ Վերջապես նշվածի մասին ԱԺ պատգամավորները հոգում են թե չէ։ Կամ ինչ ենք անելու մենք, ինչ ենք մատուցելու միջազգային հանրությանը, Արցախի քաղաքական հարցի լուծման գործում, եթե հակասահմանադրական չճանաչվի նախագահի հրամանագիրը։
- ԱՀ նախկին ՊԲ նախարար, ԱԽՔ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, հայտարարեց, որ կարող էր փրկել արցախցիներին վտարանդի դառնալուց, անգամ միջնորդավորված բանակցություններ է վարել վերը նշվածի վրաբերյալ ադրբեջանցիների հետ, սակայն, ըստ էության, արցախցիները չեն համախմբվել նրա գաղափարի շուրջ, եւ դա է պատճառը, որ այսօր ունենք այն ինչ ունենք: Ի՞նչ կասեք այս մասին:
-Անձամբ ծանոթ եմ Սամվել Բաբայանի մտահղացումներին։ Սամվել Բաբայանը փորձել է քաղաքական հնարքների միջոցով փրկել Արցախը։ Սամվել Բաբայանի համար, այսօրվա իրողությունը տեսանելի էր։ Աղետից խուսափելու համար , ջանք չի խնայել։ Հակիրճ նկարագրեմ, որ Սամվել Բաբայանը առաջնորդվել է բռնցքամարտում 12 –րդ ռաունդում թշնամուն նոկաուտի ենթարկելու մտայնությամբ: Սակայն, նրան խանգարել է, ինչպես նախագահ Արայիկ Հարությունյանը, այնպես էլ Ռուբեն Վարդանյանը և Բակո Սահակյանը, հենց Բաբայանի կողմից նշված պատճառաբանություններից ելնելով։ Սամվել Բաբայանը բազմիցս հայտարարել է,որ Արցախում պետք է լինի արդարություն և սոցիալական համերաշխություն: Այս երկու սոցիալական հատկությունները, նա դիտել է Արցախի անվտանգության երաշխիքների բաղադրիչներում։ Պարզապես խորապես ցավում եմ,որ ժողովուրդը չգնաց նրա հետևից,իսկ չգնաց նրա համար,որ հայտնի նախկին առաջնորդները ամեն կերպ խոչընդոտում էին մարդկանց համախմբվել Բաբայանի շուրջ; Մի կողմից ահ, իսկ մյուս կողմից մարդկանց ինքնագիտակցության նկատմամբ դիվերսիաի միջոցով։