Աշխարհի լռության պայմաններում` 21-րդ դարում կրկնվեց ցեղասպանություն հայ ազգի նկատմամբ. Դավիթ Համբարձումյան

Տեսանյութեր

Մեծ թվով արցախցիներ ապաստան են գտել Մասիսում, ըստ նախնական տվյալների, նրանց թիվը հատում է 6700-ը: Ինչ է կատարվում համայնքում, «Իրավունքը» մանրամասներ է պարզել Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ-ական ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՑ:

— Պարոն քաղաքապետ, ի՞նչ իրավիճակ է Մասիսում, եւ արդյոք ռեսուրսները բավարարում են այդքան արցախցիների տեղավորելու համար:

— Համայնքապետարանն իր ամբողջ կազմով աշխատում է` առանց հանգստյան օրերի, որպեսզի մեր արցախցիների հոգսերը փորձենք թեթեւացնել: Հիմնականում համայնքապետարանի բյուջեից չենք կազմակերպում օգնությունները, այլ մեր շրջապատի, մեր ընկերների, Մասիս համայնքում գործող բիզնեսմենների օգնությամբ փորձում ենք օգնել արցախցիներին: Խորին շնորհակալություն այն մարդկանց, ովքեր այս քանի օրը մեզ հետ են եղել: Մարդիկ սրտացավորեն, հոգատար վերաբերմունք են ցուցաբերում մեր հայրենակիցներին: Պետք է ասեմ, որ շատերի կացարանի հարցերը լուծել ենք, բայց արդեն մի քիչ դժվարություններ ունենք, Մասիս համայնքում ռեսուրս չի մնացել, ինչքան փակ դուռ, ինչքան վարձով տներ, ինչքան համայնքային կառույցներ կան, որտեղ հնարավոր է եղել քաղաքացիներին տեղավորել, արել ենք: Այս պահին էլ փորձում ենք օգնել, ինչ-որ հնար գտնել` մարդկանց տեղավորելու, նաեւ փորձել ենք այլ մարզերում կացարան գտնել նրանց համար: Ովքեր համաձայնել են, ուղարկել ենք Ալավերդի, Թալին, Անիի շրջան, ովքեր էլ մնացել են, փորձում ենք հնարավորության սահմաններում աջակցել: Ամեն դեպքում, հանգիստ չենք քնի, երբ գիտենք, որ մարդիկ մեքենաների մեջ են գիշերում: Դրա համար ամեն ինչ փորձելու ենք անել, ուղղակի, էլի եմ ասում` տեղակայվելու ռեսուրսները մեր համայնքում սպառվել է:

— Մասիսի քաղաքային գերեզմանատանն իրենց վերջին հանգրվանը գտան թշնամու հարվածից զոհված արցախցի փոքրիկ եղբայրները` 10-ամյա Միքայել եւ 8-ամյա Նվեր Ղազարյանները: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ցավով պետք է խոսեմ երկու փոքրիկների մասին, նրանք 21-րդ դարում ամբողջ աշխարհի լռության պայմաններում ցեղասպանվեցին: Սա 100 տարի հետո կրկնված ցեղասպանություն է հայ ազգի նկատմամբ: Աշխարհը լուռ էր, չխոսեց… Եղան մեկ-երկու հայտարարություն, մեկ-երկու հումանիտար օգնություն, բայց իրականում հայերին ոչ ոք չօգնեց: Ցավոք, պետք է նշեմ, որ մենք էլ, որպես ազգ, շատ անտարբեր ենք դարձել: Չգիտեմ` ի՞նչ արեցինք, որ մեր հայրենակիցներին օգնենք: Մարդիկ ամիսներով մնացին շրջափակման մեջ, իսկ աշխարհը բավարարվեց ինչ-ինչ պետությունների կողմից միայն հայտարարություններով: Իսկ վերջում էթնիկ զտման ենթարկվեցին մեր հայրենակիցները: Հիմա նոր ինչ-որ հումանիտար բեռներ են ուղարկում, ինտեգրման մասին են խոսում եւ այլն: Եթե հայ չի մնացել այնտեղ, ի՞նչ ինտեգրման մասին է խոսքը: Հերի՛ք է էլի: Ինչպե՞ս կարելի էր մի ամբողջ ժողովրդի մենակ թողնել: Երբ ժամանակին ասում էի` թուրքերը մեր թշնամիներն են, ի՞նչ խաղաղության մասին եք խոսում, մարդիկ ասում էին` ինչո՞ւ ես այդպես ասում: Ասում էի, որ այսօրվան չհասնենք, ինչքա՞ն կարող ենք կոտորվել, ժողովո՛ւրդ:

— Ի դեպ, Մասիսի քաղաքային գերեզմանատանը նոր փոսեր էլ կային…

— Փոքրիկ եղբայրների հուղարկավորությունից հետո մի երիտասարդ տղայի հուղարկավորություն տեղի ունեցավ ու եւս մեկ 10 տարեկան երեխայի: Այս ամենը տեսնող մարդն ուղղակի զարմանում եմ` ինչպե՞ս կարող է անտարբեր մնալ: Ղազարյան փոքրիկ եղբայրների հորեղբայրը նույնպես զոհվել է, նրա հուղարկավորությունն էլ պետք է անենք: Ու այսպես հազարավոր զոհերի մասին ենք խոսում, որ ցեղասպանվեցին 21-րդ դարում, հայ ժողովուրդն Արցախում ենթարկվեց էթնիկ զտման:

— Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ ունեն Մասիսում տեղակայված արցախցիները, եւ արդյոք նրանք աջակցություն ստանում են կառավարությունից:

— Առաջնահերթը կացարանի խնդիրներն են: Մարզպետարանից տեղեկացրել են, որ սննդային օգնություն են տրամադրելու, իսկ մնացած հարցերի հետ կապված պետք է սպասենք, թե կառավարությունն ինչ որոշում կկայացնի ամբողջ արցախահայության համար, որը կվերաբերի նաեւ Մասիս քաղաքում ապաստան գտած արցախցիներին: Թե ինչ է ծրագրված մեր հայրենակցիների համար ընդհանուր առմամբ` դեռ վաղ է ասել: Միայն կարող եմ ասել, որ բոլոր պետական մարմինները հետաքրքրված են եւ ուշադիր են մեր հայրենակիցների նկատմամբ: Այս մասով խնդիր չունենք, մեր խնդիրն այսօր ուրիշ տեղ է: Այսօր մեր աչքի առաջ մեր քաղաքական գործիչներին, մեր գեներալներին առեւանգում ու տանում են Ադրբեջան, ու մեր հասարակությունը մնում է անտարբեր: Սա լավ բանի չի բերելու: Կարծում եմ` պետք է մեր հասարակությունը դրա մասին մտածի, եւ որպես ազգ` բոլորս պետք է մտածենք մեր հետագա անելիքների մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=266478&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ