ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները ժամը 9:00-ի դրությամբ (մշակված են 1886 տեղամասերի տվյալներ)
Արխիվ 16-20
Խորհրդարան են անցնում ՀՀԿ-ն, Ծառուկյան դաշինքը, «Ելք» դաշինքը և ՀՅԴ-ն:
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը և «Հայկական վերածնունդը» ջախջախիչ պարտություն կրելով, հրաժեշտ են տալիս խորհրդարանական ուժի կարգավիճակին:
Ի դեմս 1 տոկոսից էլ քիչ քվեներ ստացած «Ազատ դեմոկրատների» և ՀԿԿ-ի, հանրությունը հավասարապես մերժել է և՛ մաքուր արևմտամետությունը, և՛ կոմունիզմը:
Քանի որ ԱԺ չանցած ուժերի ընդհանուր քվեները շուրջ 9 տոկոս է, մանդատների քանակը ստացվում է հետևյալը.
«Ելք» դաշինք` 8 մանդատ
Ծառուկյան դաշինք` 31 մանդատ
ՀՀԿ` 55 մանդատ
ՀՅԴ` 7 մանդատ
https://iravunk.com/sim/?p=26382&l=am/