Մեկը խնդրում է փոխանակել շաքարավազ, ձեթ, մանկան կեր, մյուսը փոխանակման ոչինչ չունի, խնդրում է `ինչ գնով էլ լինի, կառնի, միայն երեխան սովամահ չլինի.Արցախն այսօր

Հանդիպում

Մարտունեցի վաստակավոր ուսուցչուհի Սիլվա Արզումանյանը, ով միշտ լավատես ու քաջալերող տեսակով առանձնացել, այսօր խոսելով լիակատար շրջափակման մասին հուզմունքը խեղդելով պատմում է.

-Պատմության մեջ չեմ հիշում  մի երկիր, որն ութ ամիս շրջափակման մեջ լինի և լրիվությամբ կտրված լինի աշխարհից։ Երբեմն մտածում եմ `այս ինչ կամքի ուժ ունենք, որ դիմակայում ենք,ախր շատ դժվար է,երբեմն թաքուն լաց եմ լինում, որովհետև ես անզոր եմ, ոչինչ չեմ կարող անել, իսկ այսպես չենք կարող երկար դիմանալ: Ծանր է արցախցու վիճակը, օրհասական...
Մինչև երբ, ես, որ հոռետես չեմ, միշտ լավն եմ տեսնում, քաջալերում եմ երիտասարդներին, այսօր ոչինչ չունեմ ասելու: Սա էլ պայքարի մեր ձևն է, ապացուցել աշխարհին, որ հայը, արցախցին ամուր կանգնած է իր հողում և կմեռնի կանգնած, երբեք ծնկի չի գա թշնամու առաջ:

Հարցին, թե որքա՞ն  կկարողանան դիմանալ արցախցի ուսուցչուհին դժվարանում է պատասխանել.

-Չեմ կարող ասել, թե ինչքան կդիմանանք, բայց մի բան պարզ է, այլևս հնարավոր չէ։ Մարդիկ հուսահատված են, ո՛չ ներսից, ո՛չ դրսից ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում, իսկ աշխարհը միայն կոչեր է անում ։ Իսկ Արցախի ժողովուրդը առաջնորդվում է մահ կամ ազատություն կարգախոսով։Ասելիք շատ կա, բայց անօգուտ է  ,երևի սա էլ մեր ճակատագիրն է `դիմանալ, սպասել, հուսալ...
Ինչպես ասում են `հույսը մեռնում է վերջինը...

Ապա արցունքոտ աչքերով շարունակում է.

-Ամենախոցելին երեխաներն են 
Նայում ես նրանց անմեղ աչքերին ու մտածում `ախր նրանք ի՞նչ են տեսել կամ ի՞նչ մեղք ունեն, որ այսպիսի մանկություն ունենան: "Հայտարարություններ Արցախում "էջն ես մտնում ու  քեզնից անկախ թափվում են արցունքներդ `մեկը խնդրում է փոխանակել շաքարավազ, ձեթ, մանկան կեր, մյուսը փոխանակման ոչինչ չունի, խնդրում է `ինչ գնով էլ լինի, կառնի, միայն երեխան սովամահ չլինի։ Ախր շատ դժվար է... խեղդվում եմ անզորությունից:

 

https://iravunk.com/sim/?p=262394&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ