100 ու ավելի կիլոմետր ճանապարհ ամբողջովին անցնելու է Ադրբեջանի միջով.Աղդամով հումանիտար բեռը հասցնելու անդառնալի հետեւանքը

Հանդիպում

Ադրբեջանի նախագահը շարունակում է պնդել,  թե պատրաստ է Արցախ հումանիտար օգնություն հասցնել, բայց միայն Աղդամի ճանապարհով, ի՞նչ է ենթադրում սա, իրականում ինչ երթուղի է այն, որով պետք է Հայաստանից օգնությունը Ալիևի ասած ճանապարհով մտնի Ստեփանակերտ, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ քարտեզագետ Ռուբեն Գալիչյանից, ով ներկայացրեց հետեւյալ պատկերը.

Երթուղին պետք է հարյուր կիլոմետրից անցնի Ադրբեջանի տարածքով, այսինքն՝ Արցախից դուրս է գալիս, գնում է Աղդամով Ադրբեջան, Ադրբեջանի տարածքով իջնում է մինչև հարավ՝ մինչև Արաքս գետի մոտերը, այնտեղ Հորադիզից պտտվում է, գալիս ու միանում է այսօրվա անցակետին, որը տեղադրված է Կոռնիձորում: Այսինքն՝ 100 ու ավելի կիլոմետր ճանապարհ ամբողջովին անցնելու է Ադրբեջանի միջով: 

Իրենց ասածն այն է, որ Ադրբեջանն է օգնությունը տալու, այլ ոչ թե Հայաստանը, իհարկե այդ օգնությունը տալու համար իրենք պայման կդնեն, որ արցախահայերը միանան իրենց ու Ադրբեջանի մաս կազմեն: Սա հնարավոր բան չէ, շատ երկար ու անուղղակի ճանապարհ է, եղած ճանապարհն օգտագործելու փոխարեն իրենք ուզում են ցույց տալ, որ ամբողջ ճանապարհն իրենց վերահսկողության տակ անցնի:

-Այսինքն՝ այդ բեռնատարները, որոնք Կոռնիձորում են, պետք է շրջանցեն Լաչինի միջանցքը, Հակարիի կամուրջը, մտնեն Ադրբեջան, հետո ձեր ասած ճանապարհով հասնեն Ստեփանակե՞րտ, ճիշտ հասկացանք։

– Այդ կամրջով պետք է ներս մտնեն, հետո գնան Ադրբեջանի ներքին ճանապարհներով, պտտվեն ամբողջ Արցախի շուրջ, բարձրանան դեպի հյուսիս ու արևելյան կողմից մտնեն Արցախ: Ինչը նշանակելու է հանձնվել Ադրբեջանին, որովհետև նրա հսկողությանն ես հանձնում ճանապարհդ ու ամեն ինչդ, դա հնարավոր բան չէ: Այդ օրվանից կնշանակի Արցախի ճանապարհը կտրել աշխարհից ու ճանապարհ բացել դեպի Ադրբեջան, ինչը իրենք են ուզում: Առաջին անգամ, երբ լսեցի Աղդամի ճանապարհի գաղափարը, ասացի՝ ինչպե՛ս կարելի է, փոխանակ ձեռքդ ուղիղ բերանդ տանես, ձեռքդ տանում ես գլխիդ հետևը, մյուս կողմից աշխատում հասցնել բերանիդ: Ադրբեջանի ցանկությունն է միայն ամեն ինչ իր հսկողության տակ առնել: 

https://iravunk.com/sim/?p=262209&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ