Դե՛, եկ վարչապետ ու մի զայրանա

Արխիվ 16-20

Մարտի 26-ին քարոզարշավի շրջանակներում Շիրակի մարզի Արթիկ քաղաք այցելեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Հանդիպումը կայացավ Արթիկի մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում: Իր ելույթում վարչապետն անդրադարձավ ոչ միայն կուսակցության ծրագրային դրույթներին, այլ Արթիկում  առկա խնդիրներին ու դրանց լուծման հնարավորություններին: Կարեն Կարապետյանը կոչ արեց արթիկցիներին իրենց վստահության քվեն տալ այս տարածաշրջանի վարկանիշային միակ թեկնածուին` ԱԺ պատգամավոր, պատգամավորության թեկնածու, անկուսակցական Մուշեղ Պետոյանին:


Բայց արթիկցիների ու լրագրողներիս աչքից չվրիպեց մի «կուրիոզ» փաստ: Անսպասելի հանդիպման վայր ժամանեց Արթիկի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Մխիթար Վարագյանը, ով, ըստ լրատվական տարբեր աղբյուրների, նեղացած էր ՀՀԿ-ից` ՏԻՄ ընտրություններին իրեն չառաջադրելու եւ անկուսակցական, բայց ՀՀԿ-ի վստահությանն ու համակրանքին արժանացած Մուշեղ Պետոյանին սատարելու համար: Ու այդ վիրավորանքը կուլ չտալով` մի կերպ ստացավ ՀՅԴ-ի աջակցությունը եւ ձայների չնչին տարբերությամբ դարձավ քաղաքապետ: Հիմա էլ ԱԺ ընտրությունների շեմին ՀՀԿ-ական քաղաքապետը ծեծում է իր ենթակայության հիմնարկների «դուռ-կտուրը» ու կոչ անում ձայն տալ ՀՅԴ- ին, իր եղբորը` Շիրակի  փոխմարզպետ  Խաչատուր Վարագյանին: Նա բարձր ամբիոններից շատ սիրուն ձեւով հնչեցնում էր ՀՅԴ կուսակցության եւ նրա թեկնածուների առավելությունները մյուսների համեմատ: Սա զարմացրեց հավաքվածներին, ու ամբոխի միջից լսվեց. «Էս քաղաքապետը չէ՞, երեկ ուրիշ բան էր ասում, էսօր եկել վերնախավի՞ն է հաճոյանում»: Եվ մինչ այժմ արթիկցիների գլուխը տարած այն միտքը, որ ինքն էր տարածել, թե վարչապետի հետ անձնական մտերմություն ունի, որը գալիս է «Գազպրոմ»-ից, մի վայրկյանում հօդս ցնդեց, երբ բոլորի համար պարզ դարձավ այն իրականությունը, որ Կարեն Կարապետյանը չի ճանաչում Մխիթար Վարագյանին:


Վարչապետը, իմանալով Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետի «քաղաքական» վարքագիծը, հաստատ զարմանալու է ու զայրանալու:
Ահա այսպիսի ալեկոծումներ են քաղաքական դաշտում, ՀՀԿ կուսակցության ներսում ու դրանից դուրս, խայտաբղետ իրավիճակներ… Չենք կարծում, թե Արթիկը միակ համայնքն է` նման գունագեղ դրսեւորումներով: Մեզ մնում է մի բան ասել`«դե՛, եկ վարչապետ ու մի խենթանա»…..

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=26001&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ