Նոյեմբերի 5-ին լեռնաշղթայի վրա տեղակայված հրետանին էլ չկար, զորքը դուրս էին բե­րել. երբ, ում հրամանով եւ ինչպես ընկավ Շուշին. բացառիկ մանրամասներ

Հանդիպում

Քննիչ հանձնաժողովում Նիկել Փաշինյանը մեկ անգամ եւս պնդեց, որ մարտերը մինչեւ նոյեմբերի 8-ը չեն դադարել, քանի որ ամեն ինչ արվում էր Շուշին պահելու համար, եւ, որ դա էր պատճառը, որ ավելի վաղ անհնար էր պատերազմը կանգնեցնել:

Իրականում երբ եւ ո՞ւմ հրամանով բերդաքաղաքի թիկունքը մնաց առանց պաշտպանների «Իրավունքին» բացառիկ մանրամասներ է հայտնել Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, ով նախ անդրադարձավ հակառակորդ՝ փաստացի առեղծվածային պայմաննե­րում Շուշի հասնելուն։

Հիմքերը տանում են նրան, որ բերդաքաղաքը հանձնվել է․ Շուշիի քաղաքապետ․ «Իրավունք»

Շուշիին հասնելու գործընթացը պետք է կանխվեր Հադրութում: Երբ Հադրութը սկսեց հանձնվել, և շարունակեցին թիզ առ թիզ զիջել, հա­կառակորդը եկավ, հասավ Շուշիի մա­տույցներին՝ Քարին Տակ գյուղին: Առա­ջին հերթին տիրացան Քարին Տակին և ՀՀ-ից եկող մայրուղուն, ապա նոյեմբերի 4-ից կամաց-կամաց մտան Շուշի:

Այստեղ սկսվեց առեղծվածների կծի­կը, քանի որ հակառակորդը, հեշտու­թյամբ շրջանցելով, դուրս էր եկել մեր թի­կունք: Իսկ թիկունքը, չգիտես ինչու, պաշտպանված չէր, զորքը դուրս էին բե­րել: Ով և ինչու, մինչ օրս գոնե ինձ հայտ­նի չէ: Այդպես կամաց-կամաց հակառա­կորդը տիրացավ մայրուղուն:

Ճիշտ նույն ժամանակահատվածում, կրկին առեղծվածային պայմաններում, Քարին Տակի զորքը ևս չգիտես ում հրա­մանով դուրս էր բերվել: Մնացել էին գյու­ղի կռվող տղաները՝ 30-35 հոգով: Զորքի դուրս բերելուց անմիջապես հետո հակառակորդի տեխնիկան գալիս, կանգնում է մեր զորքի տեղը ու սկսում կրակահերթ արձակել ճանապարհի վրա: Եթե զորքը դուրս չգար և քարինտակցուն չթողներ մենակ, մենք այսօր նման վիճակ չէինք ունենա, չէր հանձնվի Քարին Տակը, ապա նաև Շուշին:

֊Փաստորեն, ե՞րբ հանձնվեց Քարին Տակը:

-Նոյեմբերի 4-ին: Երբ Քարին Տակը հանձնվեց, սպասում էինք, որ հավելյալ զորք կտեղակայվի, և մենք կկարողա­նանք դրանց ողնաշարը ջարդել ու առաջ անցնել: Սպասում էինք, բայց ցավոք, մեր սպասումները չիրականացան: Ընդհակա­ռակը՝ նոյեմբերի 5-ին լեռնաշղթայի վրա տեղակայված հրետանին էլ չկար:

-Այսի՞նքն:

-Զարմացաք, չէ՞: Մենք էլ նույնը ապ­րեցինք: Սնարյադները կային, բայց հրե­տանին չկար, չկային նաև տղաները: Տե­սա, որ արդեն ադրբեջանցիները վխտում են:

-Հնարավո՞ր էր ազերիների տեղաշար­ժի ճանապարհը փակել:

-Իհարկե, ամեն ինչ կարող էինք անել, բայց մենք պետք է Հադրութում ճնշեինք հակառակորդին: Ես Ձեզ ավելին ասեմ՝ համայնք է եղել, որ չի էլ կռվել, պարզա­պես լսել են, որ գալիս են, թողել փախել են: Մի նահանջը հաջորդել է մյուսին, ու արդյունքում սա էլ լինելու էր:

-Ստացվում է, որ եթե չլինեին այդ առեղծվածային դրվագները, մենք  կկարողանայինք բերդաքաղաքն անառիկ պա­հել:

- Միանշանակ: Մինչև Շուշի հասնելը, տղաները պատմում են, որ տարբեր ձևի կապեր ենք տվել, որ հրետանին աշխատի կոնկրետ ուղղությունների վրա, բայց չեն արել: Էդ տեղերից էլ թշնամին հանգիստ, անարգել եկել հասել է մայրուղի: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ակտիվորեն եղել է ռազմական գործողությունների կիզակետում, սակայն երևի ինքն էլ է եղել խաբված, լուրերը, որ մատուցվում էին իրեն, սուտ էին: Կոնկրետ նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ինքը եկավ Շուշի՝ ծանոթանալու, թե ի՞նչ է կատարվում, այդ ժամանակ ապաստարանում Սեյրան Օհանյանը ներկայացրեց, որ վիճակն անտանելի է, օրհասական պահ է ստեղծվել, ինքը (Ա․ Հարությունյանը – խմբ․) լսեց, ապա մի գնդապետ կար, այդ գնդապետից հարցրեց, նա էլ ասաց՝ հոյակապ է։ Սպորտդպրոց կար, որտեղ պահեստազորայիններ էին, հրաժարվում էին դիրքեր գնալ, բայց Հարությունյանը գնաց հանդիպեց այդ մարդկանց, ոգևորեց, նրանք էլ համաձայնեցին գնալ դիրքեր: Այն, որ զեկուցվել է, թե վիճակը լավ է, դա հանցագործություն է։ Մեր պարտության պատճառերից մեկն էլ այն էր, որ «մեկը մեկին չէր զեկուցում, անտեղյակություն էր:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում