էրդողանը քնից արթնացնում է Օսմանյան կայսրությանը եւ սկսում իր հարյուրամյակը. Աբրահամյան

Տեսանյութեր

Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների եւ հետընտրական իրավիճակի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ ՄՀԵՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

«ԱՅԺՄ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԶՍՊԵԼԸ ԵՎ ՆՐԱՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԹԵԼԱԴՐԵԼՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՀԵՇՏ ՉԷ»

— Թուրքիայի նախագահ Էրդողանը վերընտրվեց, մինչդեռ նախընտրական շրջանում մի շարք փորձագետներ վստահ էին, որ ընդդիմադիր Քլըչդարօղլուն հաղթելու է, քանի որ Արեւմուտքը կանգնած է նրա թիկունքին: Ի՞նչ տեղի ունեցավ իրականում:

— Կար այդպիսի փաստ, որ Արեւմուտքը կանգնած էր ընդդիմադիր թեկնածուի թիկունքին, բայց լիովին չէր սատարում: Արեւմուտքը կանգնած էր Քլըչդարօղլուի թիկունքին, որովհետեւ այժմ Էրդողանին զսպելը եւ նրան ինչ-որ բան թելադրելն այդքան էլ հեշտ չէ: Ուստի` նրանք փորձում էին իշխանության բերել մի անձնավորության, որը նաեւ իրենցից օգնություն խնդրեց, որպեսզի կարողանա հասնել հաջողության Թուրքիայի նախագահական ընտրություններում: Սակայն, տեսանք, որ Էրդողանը կարողացավ, համենայնդեպս, Կենտրոնական Թուրքիայի մեծ մասին համոզել, որ ինքն է Թուրքիայի իրական նախագահը, որը 20 տարի կառավարում է եւ դեռեւս կարող է կառավարել:

— Շատերը վստահ էին, որ ընտրություններին հաջորդելու են հետընտրական գործընթացներ, ընդհուպ  քաղաքացիական պատերազմ էին կանխատեսում: Ինչո՞ւ տեղի չունեցավ, երբ նույն Քլըչդարօղլուն հայտարարում է, որ «ամենաանարդար ընտրությունն է» տեղի ունեցել:

— Իրականում ես ի սկզբանե էլ կարծում էի, որ տեղի չի ունենա խառնիխուռն իրավիճակ Թուրքիայում, քանի որ Էրդողանը դեռեւս 2015-16 թթ.-երից կարողացել է զսպել եւ հնարավորինս մարել այն բոլոր հնարավոր վտանգները, որ կարող էին երկրում առաջանալ` իր եւ իր ղեկավարած կուսակցության դեմ` ակցիաների, ցույցերի եւ այլնի տեսքով:

— Ընտրությունների ժամանակ բացահայտ ընտրակաշառք էր բաժանվում, մարդկանց ստիպողաբար բերում էին ընտրատեղամասեր: Տարիներ շարունակ մեզ համոզում էին, որ եթե ընտրությունները կեղծվեն, աշխարհը Հայաստանի հետ հաշվի չի նստի: Հիմա աշխարհը հաշվի նստո՞ւմ է Թուրքիայի նման ընտրությունների արդյունքների հետ:

— Կարծում եմ` աշխարհը հաշվի նստեց այս ընտրությունների արդյունքների հետ` հաշվի առնելով շնորհավորական ուղերձներն ուղղված Էրդողանին:  Պետք է հասկանանք, որ, համենայնդեպս, վերջին 5-6 տարիների ընթացքում, աշխարհի հաշվի նստելն այլեւս դարձել է անէական, քանի որ բոլոր տեղերում էլ նախապատվությունը տալիս են ավելի ուժեղին, ավելի հաղթողին: Այլեւս էական չեն բոլոր տեսակի միջազգային օրենքները, նախագծերը եւ այլն: Տեսնում ենք, որ աշխարհն իր աջակցությունը տալիս է ուժեղին: Եվ այսօր Թուրքիայի ընտրությունները մեկ անգամ եւս փաստեցին դա: Նույն Միացյալ Նահանգները, որն Արեւմուտքի հետ սատարում էր Քլըչդարօղլուին, 4-րդը կամ 5-րդն էր, որը շնորհավորեց Էրդողանին:

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԸՆԿԱԼԵՑ ՈՐՊԵՍ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ»

— Պարոն Աբրահամյան, առաջին շնորհավորողների շարքում էր նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Սա որեւէ մեկնաբանություն չունի, որովհետեւ չի՛ կարող լինել մի պետության ղեկավար, որը շտապի շնորհավորել այն պետության ղեկավարին, որն ընդամենը երկու տարի առաջ Բաքվում կամ որեւէ մի տեղ բարձրաձայնում էր այն հանցագործների անունները, որոնք կոտորել են քո ազգին, եւ մարդ, որն ի սրտե ցայսօր ատում է հայ գենը, հայ ժողովրդին: Սա համարում եմ չստացված դիվանագիտական քայլ` իբր Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելուն միտված, մինչդեռ ավելի ճիշտ` սա դիվանագիտական մտածողության բացակայության մասին է խոսում, ինչը եւս մեկ անգամ Թուրքիան ընկալեց որպես թուլության նշան:

— Այդուհանդերձ, Էրդողանի վերընտրվելն ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար:

— Դրական առումով, կարծում եմ, ոչինչ ակնկալել չի կարելի, քանի որ Էրդողանը կրողն է այն բոլոր նեոքաղաքականությունների, որոնք ունեցել է Թուրքիան, եւ այն հին քաղաքականությունների, որոնք ունեցել է Օսմանյան կայսրությունը: Էրդողանը, կարծես թե, քնից արթնացնում է Օսմանյան կայսրությանը, որովհետեւ ընտրվելուց ընդամենը մեկ ժամ հետո հայտարարվեց, որ սկսվում է նոր հարյուրամյակ: Այսինքն` թողնում է մի կողմ աթաթուրքյան հարյուրամյակը եւ սկսում իր հարյուրամյակը: Էրդողանի գաղափարախոսությունները, մտածելակերպը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ նա նեոօսմանական, նեոիսլամիստական եւ նեոպանթուրքիստական գաղափարների կրող է: Իսկ այդ գաղափարների կրողը չի կարող Հայաստանի համար որեւէ կերպ դրական լինել: Թվարկածս ինձ թվում է` բավարար է, որպեսզի հասկանանք, թե ինչքան բացասական կարող է լինել Էրդողանի վերընտրվելը Հայաստանի համար, եթե չունենանք այն ուժեղ ղեկավարը, որը կկարողանա ճիշտ ուղիով տանել հայ դիվանագիտությունը եւ հայկական պետությունը: 

— Հայաստանի համար պարզ է հետեւանքները, իսկ այսօրվա իշխանության համար ի՞նչ հնարավորություններ է ստեղծվում: Արդյո՞ք Թուրքիան իր լծակներն օգտագործելու է, որպեսզի  հենց այս իշխանությունը մնա Հայաստանում:

— Նրանց համար թեպետ այդքան էլ էական չէ, բայց, իհարկե, կփորձեն տարբեր ուղիների եւ խողովակների միջոցով, հօգուտ իրենց փոքր եղբոր` Ալիեւի, պահել այս իշխանությունը, որը ցույց տվեց իր թուլությունը, եւ որի արդյունքում նրանք կարող են իրենց ուզածը թելադրել:

«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԻՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՅԼԵՎ` ՆՈՐԵՐԸ»

— Թերեւս Թուրքիայի նախագահական ընտրությունները հետաձգեցին հայ-թուրքական, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքման օրակարգը: Այլեւս ի՞նչը կարող է խանգարել, որպեսզի այն կյանքի կոչվի:

— Այս պահի դրությամբ` Թուրքիան առաջադրում է ոչ միայն հին նախապայմանները, այլեւ` նորերը: Այն է` այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցք» եւ Արցախի ամբողջությամբ հանձնում Ադրբեջանին: Ուստի` եթե Հայաստանը գնում է Թուրքիայի հետ, այսպես ասած, բարեկամական հարաբերությունների հաստատման, նշանակում է ընդունում է այդ նախապայմանները: Այսինքն` հրաժարվում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, Արցախից, տալիս է միջանցք, եւ Հայաստանը մնում է 1920 թվականի իրավիճակում:

— Բայց արդեն Հայաստանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս: Այս մասին մեկ անգամ եւս Ալիեւը բարձրաձայնեց Մոսկվայում` Նիկոլ Փաշինյանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների ներկայությամբ:

— Հայաստանը չի՛ ճանաչել, Հայաստանի ղեկավարությունն է ճանաչել: Հույսը միշտ վերջինն է մեռնում, հետեւապես պետք է փորձենք հասկանալ, թե այս գործընթացն ինչի կհանգեցնի: Համենայնդեպս, ռուսաստանյան վերջին հանդիպումը որոշակի տարր պարունակում էր իր մեջ, որ կարող է ինչ-որ բան փոխվել:

— Ի դեպ, կային վերլուծություններ, որ Քլըչդարօղլուի ընտրվելու դեպքում` կսրվեն ռուս-թուրքական հարաբերությունները, իսկ Էրդողանի վերընտրվելու դեպքում` կսերտանան: Որքանո՞վ է Էրդողանի վերընտրվելուց ոգեւորված Ռուսաստանը:

— Այն քաղաքական ուժը, որը գլխավորում է Քեմալ Քլըչդարօղլուն, աթաթուրքյան հարյուրամյա պատմություն ունեցող կուսակցություն է: Այն բավականին խնդիրներ է ունեցել Խորհրդային միության, այնուհետեւ Ռուսաստանի Դաշնության հետ` 90-ական թվականներից մինչեւ 2000-ական թվականների առաջին տասնամյակը: Աշխարհաքաղաքական այն իրավիճակը, որն այսօր տիրում է, կարծես թե, նույնն է եւ ռուսական ցարն ու թուրքական սուլթանը փորձում են մերձեցման ուղիներ գտնել` ընդդեմ Արեւմուտքի: Նույնը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ Արեւմուտքը պարտադրում էր Օսմանյան կայսրությանը տարատեսակ բարեփոխումներ եւ այլն, իսկ Ռուսաստանը փորձում էր Թուրքիային քաշել իր կողմը, որպեսզի տեղի չունենար դա եւ կարողանար դուրս գալ ընդդեմ Արեւմուտքի: Հիմա էլ  Ռուսաստանն իր համար, կարծես թե, գտել է այն ղեկավարին, որի հետ կարողանում է խոսել: Ռուսաստանի ղեկավարը դրա մասին բազմիցս արտահայտվել է, որ նա կարողանում է Էրդողանի հետ «լեզու գտնել»: Բայց մեզ համար, կարծում եմ, այս հարաբերություններն այդքան էլ էական չէ, որովհետեւ նրանք ունեն իրենց սեփական շահերը, մանավանդ` այսօրվա պայմաններում: Նրանք տանելու են իրենց շահն առաջ, եւ իրենց շփումը հենց կառուցված է այդ շահի հիման վրա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում