Լճացած, վախեցած վիճակից պետք է դուրս գալ. Իրինա Ծատուրյան

Տեսանյութեր

Ինչ է կատարվում այսօր մեր շուրջը, եւ ինչպես հաղթահարել առկա ճգնաժամը, այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ:

Հայոց ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց ունեցանք Սարդարապատի հերոսամարտ, իսկ 44-օրյա ցեղասպան պատերազմից 3 տարի անց դեռ միայն շարունակում ենք կորուստներ ունենալ: Ինչո՞ւ:

— Պատճառն ապատիկ վիճակն է, որը բավականին լուրջ է: Դուք Սարդարապատի օրինակը բերեցիք, բայց այն ժամանակ մեր պապերը եւ պապերի պապերը ցեղասպանությունից հետո` իրենց կորցրած հողերը շարունակում էին համարել իրենց տունը, իսկ հիմա տպավորությունն է, որ շատերն իրենց տունն էլ, որտեղ հենց հիմա ապրում են, իրենցը չեն համարում: Մարդու համար ամենակարեւորը վաղվա օրվա ապահովությունն է, որը կորել է: Տեսե՞լ եք, որ ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղ ու դադար չկա, մարդիկ մազապուրծ դուրս են գալիս երկրից, գնում ԱՄՆ, Եվրոպա: Իհարկե, շատերը, օրինակ` ձեր խոնարհ ծառան, չեմ պատրաստվում որեւէ տեղ գնալ, բայց մարդիկ, ովքեր գնում են, իրենց էլ ոչինչ չես կարող ասել: Պարզապես, վերջին տարիներին թուլացել է ազգասիրությունը, եւ այն գիտակցումը, որ սա մեր հողն է, մեր հայրենիքն է: Մեր այն հայրենակիցները, որոնք Սպիտակի երկրաշարժից առաջ էին դուրս եկել երկրից, միաբերան ասում էին, որ եթե երկրաշարժի ժամանակ լինեին Հայաստանում, իրենք չէին դուրս գա երկրից, կմնային, կշենացնեին, կօգնեին: Իսկ հիմա մարդկանց մեջ մտել է անտարբերությունը` այն, ինչի մասին բազմաթիվ անգամ գոռում էի, որովհետեւ նույնիսկ պոլիտոլոգիան շատ մեծ կապ ունի հոգեբանության հետ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ լինելու հոգեբանությունն այդպես էլ չմտավ մեր մեջ, այն է` եթե ես չէ, ապա ո՞վ, ես եմ իմ երկրի տերը, ես եմ որոշում կայացնողը, եթե ես եմ մասնակցում ընտրություններին, ուրեմն՝ իմ ձայնը պետք է անցնի: Մինչդեռ առօրյա խոսակցությունների ժամանակ շարունակում ենք լսել, թե՝ «ամեն ինչը մեր փոխարեն որոշված է եւ այլն», եւ եթե ես մասնակից չեմ այս ամենին, կգնամ ուրիշ երկիր, այնտեղ կդառնամ քաղաքացի:

— Շարքային քաղաքացուն ուղղորդում է էլիտան՝ լինի քաղաքական, թե՝ մշակութային, բայց շատերը հեշտությամբ հարմարվեցին առկա իրավիճակին, կորուստներին: Այս դեպքում ո՞վ պետք է առաջնորդի շարքային քաղաքացուն:

Ցանկացած իշխանափոխության ժամանակ, իշխանության խոշորագույն լծակներից մեկը վախն է: Օրինակ` ֆեյսբուքյան էջերը փակվում են, նրանք, ովքեր փորձում են ինչ-որ բան ասել, ժողովրդի լեզվով ասած՝ բերաններին գալիս են, եթե շոուբիզնեսից են, չեն հրավիրում այլեւս համերգների, եթե այսպես ասած՝ հներից են, բայց ունեն մեծ փորձ`  զինվորական կամ գործադիր համակարգում աշխատելու, ոչ մեկին չեն ընդգրկում: Մինչդեռ անգամ բոլոր թագավորների ժամանակ, ընդ որում՝ բոլոր երկրներում կային խորհրդատուներ, նազիր-վեզիրներ, որոնք, փորձ ունենալով հանդերձ, մի երկու խելացի միտք կարող են ասել նոր մարդկանց: Այլ ոչ թե նշանակել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ 28 տարեկան աղջկա, որը պարզ չէ, թե որ երկրում երեխա է ծննդաբերում եւ նույնիսկ չի բարեհաճում վերադառնալ:  Այս ամենից Սովետի հոտն է գալիս, երբ գալիս էր որեւէ նոր իշխանություն, հնի մասին իսպառ լռում էին, ոչ ոք ոչինչ չէր հիշում, թեպետ կարելի էր հնից վերցնել դրականը: Օրինակ` Խրուշչովը գնաց, անունը չէին տալիս, Բրեժնեւը գնաց՝ անունը չէին տալիս… Թվում է, թե հիմա նոր հասարակարգ է ձեւավորվել, բայց իրականում այն բովանդակությամբ շատ հին է մնացել: Ասում են՝ առաջընթաց կա, դեմոկրատիա է, որտե՞ղ է այն, ես չեմ տեսնում: Ուղղակի, ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ իրենք իրենց իմացածով կամ ինչ-որ ծրագրերով փորձում են ղեկավարել մեզ՝ վերցնելով մեզնից մեր մշակութային, կրթական, հոգեւոր արժեքները: Իհարկե, մենք կհարատեւենք, այսպես չի մնա, մեզնից հնարավոր չէ մեր արժեքները խլել: Երիտասարդների մեջ մի ստվար բանակ կա, որոնք, միեւնույնն է,  դավանելու են այդ արժեքները: Սա հոգեբանություն է. երբ հայրիկը մայրիկի մասին վատ է խոսում, երեխան մորը սկսում է ավելի սիրել, երբ մայրն է հայրիկի մասին վատ խոսում, երեխան ավելի հորն է հարգում: Նույն կերպ մեր արժեքներն են:  Հիշեք, երբ Դադիվանքը պետք է հանձնվեր, ինչ էր կատարվում, ինչքան մարդ գնաց ուխտագնացության:

— Տիկին Ծատուրյան, փաստորեն, մինչեւ չենք կորցնում, չե՞նք արժեվորում մեր ունեցածը:

— Ժողովրդական ասացվածք կա՝ գնա մեռի, արի սիրեմ… Մենք սովորել ենք տառապել, վատ ապրել, ինչ-որ տեղ կմկմալով-վախվխելով եմ ասում, բայց մեր տառապանքները, կարծես, հենց մենք սարքենք: Մենք զրկում ենք մեզ ամենակարեւորից՝ ընտրության իրավունքից. ես կարող եմ տառապել, բայց կարող եմ նաեւ չտառապել, կարող եմ հասկանալ` ստեղծված իրավիճակում ես ինչպես պետք է ինձ պահեմ, ոչ թե ասեմ՝ տեսար էլի ինչ եղավ եւ լացեմ: Հիմա գուցե ժամանակն է, որ մենք այդպիսի մտածողություն մտցնենք, ընկալենք այս վիճակն իբրեւ էլի ժամանակավոր եւ հավաքենք մեր ուժերը, հասկանանք՝ որտե՞ղ կարող ենք հասնել փոփոխության: Իմ այցելուներից մեկը, որը արտերկրում էր ապրում, ասաց՝ էլ չեմ դիմանում երկրորդ սորտի մարդ լինելուն, վերադառնում եմ հետ: Ճիշտ է, շատերը գնում են երկրից եւ հաջողություններ են ունենում, ֆինանսապես ավելի կայուն են լինում, բայց ունենում են շատ լուրջ կորուստներ: Օրինակ` անցյալ տարի մի քանի եվրոպական երկրներում եմ եղել, եւ երեխաները այն ընտանիքների, որտեղ մենք հյուրընկալվել էինք, հայերեն չէին խոսում: Ծնողներն ասում էին՝ տիկին Ծատուրյանի եւ պարոն Ներսիսյանի (ամուսնու) հետ հայերեն խոսեք, իրենք խոսում էին այն լեզվով, որ երկրում ապրում էին: Հայոց ցեղասպանությունից հետո՝ աշխարհով մեկ սփռված հայերը լեզուն պահում էին, իսկ այսօր հայերեն չեն խոսում: Իսկ մենք հիմա այս ուղղությամբ ոչինչ չենք անում: Սփյուռք բառն էլ, կարծես, արժեզրկված լինի: Հիմա գտնվում ենք գլոբալ փոփոխությունների մեջ, որը դեռ հույս ունեմ, որ լավ կավարտվի: Մենք հին ազգ ենք, վաղուց ենք քրիստոնյա, թեպետ երբեմն կեսկատակ-կեսլուրջ ասում եմ՝ այնքան վաղուց ենք քրիստոնեությունն ընդունել, որ արդեն որոշ բաներ մոռացել ենք, ինչպես մեծահասակ մարդն է հիշողության կորուստներ ունենում: Համենայնդեպս, այս լճացած, վախեցած վիճակը պետք է փոխել, ինչը հետեւանքն էր նաեւ քովիդի եւ պատերազմի: Քովիդից հետո՝ մարդկանց մեջ մտավ նոզոֆաբիան՝ հիվանդանալու վախը, հիմա մարդիկ առողջության վրա դողդողում են, քան երբեւէ: Իհարկե, առողջությանը հետեւել  պետք է, բայց ոչ թե դողալ, դրանք տարբեր են: Իսկ ինչ վերաբերում է պատերազմին, եթե մենք գտնվենք նույն տաղավարում, որտեղ լիներ մի կին, որի որդին չի վերադարձել, չէինք կարող իր ներկայությամբ ժպտալ կամ կատակներ անել, այսինքն՝ այդ ողբը շարունակվում է: Ինչքան ես եմ հետեւում, այդ կանանց համար, բացի նրանից, որ ժամանակ առ ժամանմակ հրավիրում են ինչ-որ տեղ, խմորեղեն ուտելու, ոչ մի ծրագիր չկա: Նրանցից մեկն ինձ դիմել էր, որը կորցրել էր իր մինուճար տղային, ամուսնացած էլ չէր, որ կարողանար երկրորդ անգամ երեխա ունենալ: Այդ կանանց համար կարելի էր ծրագրեր մշակել, որ գնային, օրինակ, մանկապարտեզներում աշխատեին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=256797&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ