Ով է էրդողանի հավատարիմ հայ բժիշկը, ով ընտրվեց պատգամավոր. Բացառիկ մանրամասներ

Տեսանյութեր
Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Մեջլիսը կունենա մեկ հայ պատգամավոր։ Բժիշկ Սևան Սըվաջօղլուն ներկայացնում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Այս մասին անդրադառնալով հետընտրական Թուրքիային, եւ սպասվող ընտրությունների 2-րդ փուլին, ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը, ապա անդրադառնալով նորընտիր հայ պատգամավորի հնարավորություններին, 
-Պատգամավոր ընտրված Սըվաջօղլուն Թուրքիայի հայկական համայնքի ներսում հանրահայտ դեմք չի եղել։ Սըվաջօղլուն անցյալ տարի է անդամագրվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Սըվաջօղլուն աշխատում էր Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցում։ Նախքան համալսարանի բժշկական ֆակուլտետում կրթություն ստանալը, սովորել է տեղի Կենտրոնական վարժարանում։ Նա միայն հիմա է հանրաճանաչ դարձել: Նորընտիր հայ պատգամավորը բնավ չի կարողանա հետևողականորեն առաջ մղել հայկական օրակարգի կարևոր թեմաներն ու տեղի հայությանը հուզող հիմնահարցերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս հարում է իշխող քաղաքական ուժին և ի զորու չէ այնպիսի վարքագիծ դրսևորել Թուրքիայի խորհրդարանում, ինչպես Կարո Փայլանը: Այլ կերպ ասած, Սևան Սըվաջօղլուի պարագայում սուր ելույթներ ակնկալելն անիմաստ է: Սըվաջօղլուից որոշակի ակնկալիքներ կարող են ունենալ միայն վարչական անձինք, այլ ոչ թե հայ հասարակությունը, այսինքն` նրանք, ովքեր որոշակի հարցերով կդիմեն կառավարությանը` խնդրելով պատգամավորի աջակցությունը, և այդ դեպքում նա միգուցե կկարողանա օգտակար լինել։
 
-Պարո՛ն Էստուկյան, երկրորդ փուլում ո՞վ կստանա ձայների մեծամասնությունը։ Կախված այդ արդյունքներից՝ ներքաղաքական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։
-Չի բացառվում, որ վերընտրվելու պարագայում Էրդողանը ավելի սրի կրոնամոլությունը: Դարձյալ՝ բոլորին ծանոթ է Էրդողանի իշխանության շրջանում արդարադատության համակարգի բոլորովին քաղաքականացված լինելը, որի հետևանքով ականատես ենք լինում բազմաթիվ անարդարությունների: Բազմահազար մարդիկ դատապարտված ու պատժված են պարզապես նախագահին անարգելու մեղադրանքով: Իսկ Քըլըչդարօղլուն խոսքի ազատություն է խոստանում: Բայց, երկրորդ փուլի ընտրությունները ի վնաս Քըլըչդարօղլու կլինեն, մարդիկ նույն եռանդով չեն մասնակցի:

-Հայ համայնքը ո՞ւմ է նախընտրում տեսնել Թուրքիայի նախագահի պաշտոնում և ինչո՞ւ։

– Ցավոք, հայ համայնքը միատարր չէ, Թուրքիայի հայ համայնքն էլ բազմերանգ է, ունի տարակարծություններ: Կան իշխանամետներ, և կան ընդդիմադիրներ: 

– Ի՞նչ կտա Էրդողանի կամ Քըլըչդարօղլուի հաղթանակը Հայաստանին ու ընդհանուր տարածաշրջանին, ո՞ր թեկնածուի ընտրվելն է նախընտրելի։

– 44-օրյա պատերազմի փորձով գիտենք, թե Հայաստանին ինչ կտա Էրդողանի հաղթանակը: Նաև նշեմ, որ Հայաստանի հանդեպ քաղաքականությունը նախագահների կամ կուսակցությունների դիրքորոշումներից անկախ է ծրագրվում Թուրքիայի Հանրապետության պետականության խորունկ նրբանցքների մեջ և փակ դռների հետևում: 

Հ.Գ. Թե, ով Թուրքիայի նախագահական ընտրություների արդյունքներով երրորդ տեղը զբաղեցրած թեկնածու, ծագումով ադրբեջանցի թեկնածու Սինան Օղլանը, ով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցելու է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այս եւ այլ հարցերի շուրջ ամբողջական զրույցը` շուտով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում