Ներկա կացությունից դուրս գալու ելքը նախ մեր բանակի հզորացումն է. «Իրավունքի» Բացառիկ զրույցը Ն. Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ

Հանդիպում

«Իրա­վուն­քի» զրու­ցա­կիցն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա­րե­գին Բ Ծայ­րա­գույն Պատ­րի­արք եւ Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սը:

— Վե­հա­փառ Տեր, գաղտ­նիք չէ, որ վեր­ջին շրջա­նում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը մեր հայ­րե­նի­քում կա­րե­լի է գնա­հա­տել, ե­թե ոչ օր­հա­սա­կան, ա­պա խիստ մտա­հո­գիչ եւ ան­կա­յուն: Ինչ­պե՞ս եք տես­նում Նա­ի­րի աշ­խար­հի հե­տա­գա ճա­կա­տա­գի­րը, ի­րա­վի­ճա­կից դուրսբեր­ման ինչ­պի­սի՞ ել­քեր կան, ի՞նչ պետք է ա­նել այդ նվի­րա­կան նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար:

— Ար­դա­րեւ, մեր հայ­րե­նիքն այ­սօր հայտն­վել է ծանր ու դժվա­րին կա­ցու­թյան մեջ. անվ­տան­գա­յին խնդիր­ներ, հա­սա­րա­կու­թյան բեւե­ռա­ցում, նոր պա­տե­րազ­մի սպառ­նա­լիք, ՀՀ եւ Ար­ցա­խի նկատ­մամբ շա­րու­նակ­վող ոտնձ­գու­թյուն­ներ: Այս մար­տահ­րա­վեր­նե­րը խիստ մտա­հո­գիչ են: Ներ­կա կա­ցու­թյու­նից դուրս գա­լու ել­քը նախ մեր բա­նա­կի հզո­րա­ցումն է, դի­վա­նա­գի­տա­կան հմուտ ու փոր­ձա­ռու գոր­ծու­նե­ու­թյու­նը, տնտե­սու­թյան զար­գա­ցու­մը, ո­րին զու­գա­հեռ ազ­գա­յին ա­մուր մի­աս­նու­թյամբ եւ նե­րու­ժի հա­մախմբ­մամբ, ինչ­պես եւ նվի­րա­գործ­ված ար­ժե­հա­մա­կար­գի վրա հաս­տատ­ված ա­մուր հա­սա­րա­կու­թյամբ ի զո­րու կլի­նենք Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը դուրս բե­րել ստեղծ­ված ծանր կա­ցու­թյու­նից: Աստ­ծո, մեր նախ­նյաց եւ ա­պա­գա սե­րունդ­նե­րի առ­ջեւ պա­տաս­խա­նա­տու ենք այս սրբա­զան հո­ղի հա­մար: Հայ­րե­նիքն է խա­րիս­խը մեր բո­լոր հա­մազ­գա­յին իղ­ձե­րի կեն­սա­գործ­ման, հա­յի ինք­նու­թյան պահ­պան­ման ու մեր ժո­ղովր­դի հա­րա­տեւ­ու­թյան:

— Վե­հա­փառ Տեր, ինչ­պե՞ս կգնա­հա­տեք Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու՝ որ­պես հա­մայն հա­յու­թյան հո­գե­ւոր կենտ­րո­նի եւ ա­ռաջ­նոր­դու­թյան դե­րը: Ինչ­պի­սի՞ն են ՀԱ­Ե՝ քույր եկե­ղե­ցի­նե­րի եւ կրո­նա­կան այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ո՞րն է մեր դե­րը մի­ջե­կե­ղե­ցա­կան, միջկ­րո­նա­կան աս­պա­րե­զում:

— Հա­յոց ե­կե­ղե­ցին մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի ա­վան­դած ա­ռա­քե­լու­թյամբ սպա­սա­վո­րու­թյուն է բե­րում մեր ժո­ղովր­դի զա­վակ­նե­րի հո­գի­նե­րի փրկու­թյան հա­մար: Հո­գեփրկ­չա­կան ա­ռա­քե­լու­թյու­նից զատ պե­տա­կա­նու­թյան բա­ցա­կա­յու­թյան ժա­մա­նակ Ե­կե­ղե­ցին հայ ժո­ղովր­դի կյան­քում ստանձ­նել է ժո­ղովր­դի քա­ղա­քա­կան ա­ռաջ­նոր­դու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, դար­ձել կեր­տո­ղը հայ­րե­նի­քի ան­կա­խու­թյան վե­րա­կանգն­ման տես­լա­կա­նի, նա­եւ ի­րա­կա­նաց­րել ազ­գա­պահ­պան ա­ռա­քե­լու­թյուն, որն այ­սօր շա­րու­նա­կում է Սփյուռ­քում: Ան­վի­ճար­կե­լի է, ազ­գը կա­րող է հա­րա­տեւ­ել՝ կրո­ղը լի­նե­լով դա­րե­րով կերտ­ված ար­ժե­հա­մա­կար­գի: Այդ ա­ռու­մով ազ­գա­յին ինք­նու­թյան ձեւ­ա­վոր­ման գոր­ծում մե­ծա­պես կա­րեւ­որ եւ հրա­մա­յա­կան է հա­յե­ցի կրթու­թյու­նը, քրիս­տո­նե­ա­կան դաս­տի­ա­րա­կու­թյու­նը: Ե­կե­ղե­ցին շա­րու­նա­կե­լու է տե­րու­նա­վանդ իր ա­ռա­քե­լու­թյու­նը՝ նպաստ բե­րե­լով ինչ­պես ազ­գա­յին ո­գու եւ գի­տակ­ցու­թյան ամ­րապնդ­մա­նը, այն­պեսեւ մեր դպրու­թյան ու մշա­կույ­թի պահ­պան­մանն ու զար­գաց­մա­նը:  

Մի­ջե­կե­ղե­ցա­կան աս­պա­րե­զում քույր ե­կե­ղե­ցի­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ջերմ են եւ գոր­ծակ­ցա­յին՝ խարսխ­ված եղ­բայ­րա­կան ո­գու, հար­գան­քի եւ փո­խըմբռն­ման վրա: Մեր Ե­կե­ղե­ցին մշտա­պես մաս­նակ­ցում է տար­բեր մի­ջե­կե­ղե­ցա­կան ժո­ղով­նե­րի, մի­ջո­ցա­ռում­նե­րի, նա­եւ իր ներդ­րու­մը բե­րում մի­ջե­կե­ղե­ցա­կան աստ­վա­ծա­բա­նա­կան երկ­խո­սու­թյուն­նե­րին: Հա­յոց եկե­ղե­ցին հյու­րըն­կա­լում է հա­մա­ժո­ղով­ներ՝ ուղղ­ված տար­բեր կրոն­նե­րի հե­տեւ­որդ­նե­րի մի­ջեւ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան ու հա­մա­կե­ցու­թյան մթնո­լոր­տի ձեւա­վոր­մա­նը: Մեր գա­հա­կա­լու­թյան ըն­թաց­քում Մայր Ա­թո­ռում տար­բեր ա­ռիթ­նե­րով հյու­րըն­կա­լել ենք ե­կե­ղե­ցի­նե­րի հով­վա­պե­տե­րի, կրո­նա­պե­տե­րի, բազ­միցս պաշ­տո­նա­կան այ­ցե­րով ե­ղել ենք զա­նա­զան հո­գեւ­որ կենտ­րոն­նե­րում:

Հա­յոց ե­կե­ղե­ցին իր ու­րույն տեղն ու­նի աշ­խար­հի մի­ջե­կե­ղե­ցա­կան եւ միջկ­րո­նա­կան խճա­պատ­կե­րում: Այս ա­մե­նին նպաս­տում է մեր Ե­կե­ղե­ցու՝ տար­բեր մշա­կու­թա­յին եւ էթ­նիկ մի­ջա­վայ­րե­րում գոր­ծու­նե­ու­թյան հա­րուստ պատ­մա­կան փոր­ձա­ռու­թյու­նը եւ ժո­ղովր­դի աշ­խար­հաս­փյուռ լի­նե­լու հան­գա­ման­քը, ո­րոնք շա­հե­կան օ­րի­նակ­ներ են ա­պա­հո­վում մե­րօ­րյա փո­թոր­կա­հույզ աշ­խար­հին՝ կրոն­նե­րի եւ ժո­ղո­վուրդ­նե­րի մի­ջեւ խա­ղաղ գո­յակ­ցու­թյան, հար­գան­քի եւ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան:

— Ար­ցա­խի հիմ­նա­հար­ցի ազ­նիվ եւ ար­դար կար­գա­վոր­ման մեջ ի՞նչ դեր եւ նշա­նա­կու­թյուն ու­նեն ՀՀ, ՌԴ եւ Ադր­բե­ջա­նի հան­րա­պե­տու­թյան կրո­նա­կան հա­մայնք­նե­րը եւ նրանց ա­ռաջ­նորդ­նե­րի փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը:

— Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան ա­ռա­ջին իսկ շրջա­նից Ռուս Ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու հո­գեւ­որ պե­տի միջ­նոր­դու­թյամբ տե­ղի են ու­նե­ցել Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի հո­գեւ­որ ա­ռաջ­նորդ­նե­րի հան­դի­պում­ներ, ո­րոնց նպա­տակն էր նպաս­տել հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ հան­գու­ցա­լուծ­մա­նը, բա­ցա­ռել հա­կա­մար­տու­թյա­նը կրո­նա­կան ե­րան­գա­վո­րում տա­լու փոր­ձերն ու շա­հար­կում­նե­րը: Մոսկ­վա­յի եւ Հա­մայն Ռու­սի­ո պատ­րի­արք­նե­րի միջ­նոր­դու­թյամբ դրանք շա­րու­նակ­վե­ցին նա­եւ հրա­դա­դա­րից հե­տո՝ շուրջ 20 հան­դի­պում­նե­րի օ­րա­կար­գում ընդգր­կե­լով հա­կա­մար­տու­թյու­նը խա­ղաղ գոր­ծըն­թաց­նե­րով կար­գա­վո­րե­լու, փխրուն խա­ղա­ղու­թյու­նը հաս­տա­տուն դարձ­նե­լու եւ այ­լա­զան խնդիր­ներ, ինչ­պես օ­րի­նակ՝ դի­պու­կա­հար­նե­րի հետքաշ­ման, գե­րի­նե­րի եւ զոհ­ված­նե­րի մար­մին­նե­րի վե­րա­դար­ձի, հո­գեւ­որ-մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան պահ­պա­նու­թյան հար­ցեր: Հան­դի­պում­նե­րը կազ­մա­կերպ­վում է­ին հիմ­նա­կա­նում Մոսկ­վա­յում, մե­կա­կան հան­դի­պում կազ­մա­կերպ­վեց Բաք­վում եւ Ե­րև­ա­նում:

Վեր­ջին պա­տե­րազ­մից հե­տո, ան­շուշտ, ի­րա­վի­ճա­կը փո­խվեց նա­եւ այս հար­թա­կում: Տա­րա­ծաշր­ջա­նի կրո­նա­կան ա­ռաջ­նորդ­նե­րի ե­ռա­կողմ վեր­ջին հան­դի­պու­մը տե­ղի ու­նե­ցավ 2021 թվա­կա­նին, ո­րի ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նի հո­գեւ­որ ա­ռաջ­նոր­դի կող­մից հնչե­ցին ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան հռե­տո­րա­բա­նու­թյա­նը հար եւ նման գա­ղա­փար­ներ:

Այ­սու­հան­դերձ, հո­գեւ­որ ա­ռաջ­նորդ­նե­րի հան­դի­պում­նե­րի այս ձեւա­չա­փը կա­րեւոր հար­թակ է՝ ար­ծար­ծե­լու առ­կա հիմ­նա­հար­ցե­րը կրո­նա­կան, հո­գեւ­որ ար­ժեք­նե­րի դի­տան­կյու­նից:

Զրույ­ցը` Ի­ԼՈ­ՆԱ Ա­ԶԱ­ՐՅԱ­ՆԻ

 

https://iravunk.com/sim/?p=253024&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ