Միակ օրինական ճանապարհը՝ արտահերթ քաղաքապետ ընտրելն է, մնացած բոլոր դեպքերը իրավաչափ չեն. Բաբայան

Ներքաղաքական

Երեւանի ավագանին այսօր քաղաքապետի արտահերթ ընտրություն կանցկացնի՝ օրենքի պահանջին հետեւելու համար: Նման անհրաժեշտություն առաջացել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո: Ավագանին արտահերթի համար ամենաուշը մեկ ամիս ժամանակ ուներ: Իսկ ի՞նչ կլինի, եթե ավագանին չկատարի օրենքի պահանջը ու քվորում չապահովի, «Իրավունքի» հետ զրույցում մանրամասնել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ` անդրադառնալով քաղաքապետի ընտրության ժամկետներին, իշխանության նպատակներին:

— Երեւանի ավագանու նիստին, որը նշանակված է ապրիլի 11-ին, եթե ավագանին քաղաքապետ չընտրի, որքա՞ն ժամանակում է լուծարվում ավագանին, ըստ օրենքի՝ ստիպվա՞ծ են լինելու գնալ արտահերթ ընտրության, թե՞ կա օրենքի որեւէ կարգավորում` ընտրությունները մինչեւ աշուն ձգելու համար:

— Սեպտեմբերին ընտրություն անելու միակ օրինական ճանապարհը՝ արտահերթ քաղաքապետ ընտրելն է, որպեսզի ամբողջությամբ լինի օրինական, ավագանին պետք է իր կազմից ընտրի նոր քաղաքապետ, մնացած բոլոր դեպքերը հակասում են եւ իրավաչափ չեն: Քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու նիստը գումարելու պահից՝ այս պարագայում ապրիլի 11-ից սկսած, քաղաքապետարանի ավագանին պարտավոր է երկշաբաթյա ժամկետում ընտրել քաղաքապետ, եթե երկշաբաթյա ժամկետում չի ընտրում քաղաքապետ, ապա այդ պահից սկսած եւս երկու շաբաթվա ընթացքում  կառավարությունը պարտավոր է նշանակել նոր ընտրություններ, որից հետո ընտրությունը պետք է տեղի ունենա ոչ շուտ քան 30 եւ ոչ ուշ 40 օր հետո, սա է կարգը: Փաստացի, օրենսդրությամբ սահմանաված կարգով, մենք ունենք ապրիլի 11-ից երկու շաբաթ ժամկետ, որպեսզի ընտրվի քաղաքապետ, եթե այդ ժամկետում չի ընտրվում, հաշվի առնելով, որ քաղաքապետի հրաժարականից հետո մեկամսյա ժամկետում պետք է գումարվի քաղաքապետի արտահերթ ընտրությունների նիստ, այն նշանակվել է ամսի 11-ին: Հետեւաբար, այդ օրվանից սկսած, եթե քաղաքապետ չընտրվեց, երկշաբաթյա ժամկետում կառավարությունը պարտավոր կլինի կրճատել Երեւանի ավագանու ժամկետը, այսինքն՝ ցրել ավագանին եւ նշանակել նոր ընտրություններ: Օրը կորոշի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը չի կարող լինել ավելի շուտ, քան 30 օրը եւ ավելի ուշ քան 40 օրը: Ըստ մամուլում հրապարակված եւ չհերքված լուրերի, իշխանությունը նպատակ ունի չանցկացնելու նիստը: Այսինքն՝ քվորում չեն ապահովելու, եւ նիստը տեղի չի ունենալու, եւ իրենք կարծում են, որ այդ ճանապարհով հնարավոր է կրճատել այդ երկշաբաթյա ժամկետը: Մինչդեռ օրենսդրության սկզբունքը, էությունը եւ տրամաբանությունը բոլորովին այլ է, այսինքն՝ գումարվում է ավագանու նիստ, որից հետո քվորման առկայության դեպքում նիստը իրականացվում է, կամ քվորման բացակայության դեպքում  նիստը չի իրականացվում: Հետեւաբար, նիստի գումարումը մեկամսյա ժակետում, որը որոշվել է ապրիլի 11-ին, պետք է լինի քաղաքապետի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի որոշմամբ, ինչը պարտավոր են անել, որովհետեւ դա օրենքի պահանջ է, պարտականությունների չկատարելը կառաջացնի որոշակի հետեւանքներ, այդ թվում` անգամ քրեական հետեւանք: Նիստը հենց գումարվեց, այդ ժամկետից սկսած, երկշաբաթյա ժամկետում ավագանին պետք է ընտրի քաղաքապետ:

— Իսկ «Հայրենիքը» որեւէ որոշում ունի՞, թե ինչ ձեւաչափով եք մասնակցելու քաղաքապետի ընտրություններին` լինի այն արտահերթ, թե հերթական:

— Մենք դեռ չունենք կուսակցական որոշում, մեր ներսի, ներկուսակցական  քննարկումները պարբերաբար իրականացվում են, հենց որոշումը լինի, դուք անպայման կիմանաք:

— Այսինքն՝ չե՞ք հերքում, որ կա քննարկում:

— Ոչ, այդպիսի ոչ հերքում կա, ոչ էլ հաստատում կա, կա ընդհանուր կուսակցական քաղաքական գիծ, որ ընդհանրապես պետք է մասնակից լինել քաղաքական պրոցեսներին: Բայց կոնկրետ քաղաքական պրոցեսի, այս պարագայում` Երեւանի քաղաքապետի ընտրության հետ կապված, կասեմ, երբ որ կլինի հստակություն, նախաձեռնություն, այդ ժամանակ նոր որոշում կլինի` մասնակցե՞լ այդ քաղաքական միջոցառմանը, թե՞ ոչ: Բայց ընդհանուր մոտեցումն այն է, որ քաղաքական ուժը պիտի մասնակցի քաղաքական պրոցեսներին:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում