Ճիշտ կլիներ, որ տաղավար տոներին հաջորդող մեռելոցները լինեին ոչ աշխատանքային. Տեր Եղիշե քահանա Նուրիջանյան

Հանդիպում

Տաղավար տոների հաջորդ օրը նվիրված է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Այդ օրը քրիստոնյաները այցելում են իրենց պապերի ու տատերի, ծնողների, քույրերի ու եղբայրների եւ վերջապես` մեր հերոսների շիրիմներին, աղոթում նրանց հոգիների խաղաղության ու հանգստի համար: Սակայն, ամեն ինչ փոխվեց «նոր» Հայաստանում. մեռելոցները դարձան աշխատանքային, եւ որքան էլ եկեղեցին հորդորում է տոնը չխառնել Մեռելոցի հետ, մարդիկ շարունակում են տոն օրերին եկեղեցի այցելել:

Չգիտես ինչու, նույն քրիստոնյաները տաղավար տոներին համառորեն գերեզմաններ այցելելով` ոչ բոլորն են հիշում, որ իրենց հանգուցյալների հոգու հանգստության համար կարող են պատվիրել քահանաներին, որ իրենց հարազատների անունները հիշատակեն Սուրբ Պատարագի ժամանակ: Ի վերջո, Սուրբ Պատարագը ոչ միայն ողջերի համար է փրկություն, ովքեր հավատով են հաղորդվում, այլեւ` նրանց, ովքեր հույսով ու հավատով ննջեցին ի Քրիստոս: Չէ որ Քրիստոսի մահը ոչ միայն ողջերի համար փրկություն եղավ, այլեւ՝ ննջեցյալների: Տաղավար տոների հաջորդ օրը, եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ եւ Հոգեհանգստյան պաշտոն` բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ եւ սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս, եւ պատարագի մեջ, Աստծու առջեւ, հիշատակվում են նրանց անունները, ինչպես Սողոմոնը հիշատակեց իր հոր՝ Դավթի անունը (տե՛ս Բ Մնաց. Զ 42):

Այս մասին «Իրավունքը» զրուցել է Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԵՂԻՇԵ քահանա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ:

— Տեր հայր, ոմանք համառորեն պնդում են, թե տարին չլրացած հանգուցյալի շիրիմին պետք է տոն օրով գնալ, ավելի վաղ հանգուցյալներին` տոնին հաջորդող օրը: Ի՞նչ կասեք տարիներ շարունակ արմատացած այս իներցիայի մասին:

— Իրականում այդպիսի կանոն չկա: Հին եւ նոր ննջեցյալների դեպքում տարբերություն չկա: Ննջեցյալներին այցելում ենք երկուշաբթի օրը, այսինքն` բուն տաղավար տոնի հաջորդ օրը, որը եկեղեցու կողմից սահմանված է` որպես ննջեցյալների հիշատակության օր կամ Մեռելոց: Հիմա հնուց եկած` թե՛ սովետի ժամանակներից, թե՛ ավանդաբար, թե՛ թյուրիմացաբար մարդիկ կան, որոնք նայում են իրենց հարմարությանը եւ շաբաթ կամ կիրակի են գնում: Երեւի, պետք է այս առումով քարոզչությունն ավելացնենք, որպեսզի բոլորը տեղեկանան այդ մասին եւ փորձեն առաջնորդվել եկեղեցու կողմից սահմանված կարգ ու կանոնով: Ամեն դեպքում, գոնե նրանք, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ են կամ անդամ են, իրենց համար եկեղեցու սահմանած օրենքները կամ կանոնները պետք է կարեւորվեն:

— Պարզ քրիստոնյայի համար բավական բարդ իրավիճակ է, որովհետեւ կառավարությունը աշխատանքային է դարձրել մեռելոցների օրերը, եւ դժվարություններ են առաջանում` պահել այդ կանոնները: Ունենք ընդամենը 5 տաղավար տոն, որոնց հաջորդում են մեռելոցները, մի՞թե ճիշտ չէր լինի, որ դրանք լինեին ոչ աշխատանքային:

— Իհարկե, ճիշտ կլիներ, որ լիներ ոչ աշխատանքային, մի ժամանակ հենց այդպես էլ կար: Բայց հետագայում այդ երկուշաբթի օրերը, որոնք սահմանված էին ոչ աշխատանքայիննոր ժամանակներում, նորից դարձան աշխատանքային: Լավ կլիներ, որ լինեին այդ օրերը ոչ աշխատանքային, որպեսզի մարդիկ` առանց ինչ-որ զարտուղի ճանապարհների, հանգիստ կարողանային այցելել իրենց ննջեցյալներին եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեին: Տարվա մեջ 5 ոչ աշխատանքային օրով տնտեսական ցնցումներ չէին լինի, եւ դրանով կհարգվեին նաեւ քրիստոնյա այն մարդկանց կրոնական զգացումները, որոնք մեծամասնություն են եւ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ են: Ամեն դեպքում` հունվարի 7-ը` Սուրբծննդյան հաջորդ օրը, կարծես թե, ոչ աշխատանքային է հիմա, իսկ մնացած 4 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները աշխատանքային են:

Ի դեպ, հիշեցնենք, որ 2008 թվականին ՀՀ կառավարությունը հիմնվելով «Խղճի ազատության» օրենքի վրա` տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերը դարձրել էր ոչ աշխատանքային, ավելի ճիշտ` վերաբաշխել աշխատանքային օրը եւ մարդկանց հնարավորություն ընձեռել, որ` առանց աշխատանքի համար սահմանված նորմերը խախտելու` այցելեն իրենց հանգուցյալներին: 2008 թվականից մինչեւ 2018 թվականն անխափան կերպով այդ կարգը գործել է, եւ մեռելոցներին աշխատանքային օրերը տեղափոխում էին: Ժամանակին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է օրինակ բերել, որ անգամ թուրքական բանակում ծառայող քրիստոնյա զինվորներին հնարավորություն է ընձեռվել քրիստոնեական տոների օրերին, երեք օր ազատ լինել եւ իրենց տոնակատարությունը նշել: Իսկ պարսկական իշխանության ժամանակ Երեւանի խանն անգամ հայերի համար այդպիսի բացառություն արել էր, որ թույլ էր տալիս մեռելոցներին, եկեղեցական տոների ժամանակ ազատ լինել այդ օրերին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=252849&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ