Տեղ համայնքում նոր օկուպացված տարածքներից ադրբեջանցիները պետք է հետ շպրտվեն 1991թ.-ին երկու երկրների կողմից վավերացված քարտեզների հիման վրա. Քարտեզագետ

Հանդիպում

Մարտի 18-ին Ադրբեջանի նախագահն Արցախի Հանրապետության օկուպացված Թալիշ գյուղից հերթական անգամ սպառնացել էր Հայաստանին՝ «եթե Հայաստանն ուզում է ապրել 29.000 քկմ տարածքում, պետք է Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս»։

Պատահակա՞ն էր Ադրբեջանի նախագահն ընդգծել 29.000 քկմ տարածքը, ո՞րն էր նման բովանդակությամբ հայտարարության նպատակը: Հարցի պատասխանը «Իրավունքը» փորձել ենք ստանալ քարտեզագետ ՌՈՒԲԵՆ ԳԱԼԻՉՅԱՆԻՑ, ով նկատեց.

-Ադրբեջանը ակնկալում է, որ Սյունիքի միջանցքը պետք է ստանա, որը, հավանաբար, 800 քառակուսի կմ է: Եթե Ալիևը 29 հազար քառակուսի կմ է հայտարարում, պակասացրել է Հայաստանի տարածքից 800 քառակուսի կմ, երևի դա նկատի ունի։ Իսկ եթե Ալիևը համաձայնել է, որ խաղաղության պայմանագիր կնքվի, առաջին հերթին պետք է Հայաստանի սուվերեն տարածքից դուրս բերի իր զորքերը և վերադառնա 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին: Բայց ինքը դա չի անում, ավելի ամրապնդում է իր դիրքերը: Ըստ էության՝Ալիևն ուզում է Հայաստանը երկու մասին բաժանի: Հավանաբար իր ցանկությունն է, որ Ջերմուկի միջոցով դեպի Նախիջևան ճանապարհ բացի: Իմ կարծիքով՝ այստեղ խնդիրը ոչ թե Ադրբեջանը Նախիջևանին կապելն է, այլ թրքալեզու երկրների միասնական գոտի ստեղծելը, որը քարոզում է պանթուրքիզմը: Բալկաններից մինչև Սիբիր, մինչև Հյուսիսային սառուցյալ օվկիանոս թուրքալեզու երկրների գոտի պետք է ստեղծվի, որին խանգարում է  Հայաստանը և չէր թողնում, որ այդ գոտին իրականություն դառնա: Սրա նպատակն է կտրել Ռուսաստանի ճանապարհը դեպի հարավային տաք ջրեր՝ Հնդկական օվկիանոս և Պարսից ծոց: Սյունիքի միջանցքը անուղղակիորեն կատարում է այդ ծրագիրը, ծառայում է այդ ծրագրին, որը կօգնի, որ թյուրքական երկրները իրար հետ կապ ունենան առանց ուրիշ մի երկրի կողմից խանգարող հանգամանքի: Եթե հիշում եք, 2021-ի աշնանը «Գորշ գայլերի» ղեկավարն Էրդողանին նվիրեց հայտնի քարտեզը՝ ասելով, որ իրենց ծրագիրը սա է:

Ալիևը հայտարարում է, որ ուզում է  խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց Հայաստանը չի ուզում, մինչդեռ Ադրբեջանը օկուպացրել է  մեր հողը և ուզում է  այդ պայմանագիրը ստորագրեն հենց այդ պայմաններում։ Միշտ էլ այդ մարդու ասածներն իր արածներին հակասել են։ Մենք անիմաստ տեղի ենք տվել Ադրբեջանի պահանջներին։ Լաչինի շրջանը պետք է հանձնվեր պատերազմից 3 տարի հետո, ինչո՞ւ շուտ հանձնեցին, երբ տեղի են տալիս նրա պահանջներին, Ադրբեջանն ավելին է պահանջելու։ Հիմա եթե մենք Սյունիքով իրենց «միջանցք» տանք, դրանից հետո ամբողջ Սյունիքն են պահանջելու։ Նրանց պահանջները վերջ չունեն, միշտ է այդպես եղել՝ խորհրդային ժամանակներից սկսած։

-Պարոն Գալիչյան, երեկ ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարեց, որ  հայկական կողմի հաշվարկներով հինգ կետերում ադրբեջանական կողմը իր սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Ո՞ր թվականի քարտեզների մասին է խոսքը:

-Նրանք առաջ են եկել շատ ճիշտ է արձանագրել ԱԱԾ-ն, առաջ են եկել, որովհետեւ այնտեղ մենք սահմանապահ չենք ունեցել, սահմանները թողել էինք ադրբեջանցիների բարեգթության եւ Աստծո հույսին: Ադրբեջանցիները պետք է հետ գնան իրենց տարածք, իսկ ճշգրտումը պետք է տեղի ունենա 1991թ.-ի քարտեզով, որը որ վավերացրել է թե՛ ՀՀ-ն, թե՛ Ադրբեջանը, որով երկու պետությունները իրար ճանաչել են, որպես անկախ պետություններ: Ադրբեջանը այսօր անօրինական ձեւով մխրճված է ՀՀ սուվեևեբ տարածքում, 140-150 քկմ տարածքը, որը գրավել է Ադրբեջանը, պետք է վերադարձնի ու հետ քաշվի Ջերմուկի, Սև լճի, Իշխանասարի, Վերին Շորժայի տարածքներից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում