Բերձորի միջանցքի փակ մնալը ճնշման էլեմենտներից մեկն է Արցախի, Հայաստանի, ինչու ոչ, նաեւ ՌԴ-ի նկատմամբ. Մարգարով

Ներքաղաքական

Ինչպիսի հարաբերություններ ունեն այսօր ՀԱՊԿ-ն, ու Հայաստանը եւ դրանում ի՞նչ դերակատարում ունեն  ԵՄ դիտորդները: Ի՞նչ է «հասկացնում» Ադրբեջանը, եւ արդյո՞ք առաջիկայում կբացվի 101 օր փակված Բերձորի միջանցքը: Այս եւ  այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԳԱՐՈՎԻ հետ:

«ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՊԿ-Ի ՄԻՋԵՎ ՈՐՈՇԱԿԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԱՍՊԵԿՏՆԵՐ ՈՒՆԵՆ»

— Պարոն Մարգարով, ի վերջո, ի՞նչ է կատարվում ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություններում:

— Փոխհարաբերությունները Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջեւ վերջին շրջանում որոշակի խնդրահարույց ասպեկտներ ունեն, որոնք պայմանավորված են ե՛ւ ՀԱՊԿ-ի գործունեությամբ, ե՛ւ Հայաստանի կողմից ներկայացված համապատասխան պահանջներով ու գործողություններով: ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, որը դիտվում է, որպես անվտանգային հենարաններից մեկը, մինչդեռ այսօր Հայաստանի իշխանություններն ավելի քիչ են տվյալ կազմակերպությունը դիտարկում, որպես հնարավոր գործընկեր, որը կարող է իրականացնել այն դերակատարումը, որին կոչված է եղել իր ստեղծման պահից: Հաշվի առնելով ՀԱՊԿ-ի ընդհանուր առմամբ պատրաստակամությունը` հանդես գալ որպես դերակատարող, որն ունի իր նշանակությունը տարածաշրջանում, երեւի, անհրաժեշտ է գտնել մոդուս օպերանդիները (գործելակերպ), որոնք թույլ կտան մի կողմից անդրադառնալ Հայաստանի պահանջներին, մյուս կողմից ապահովել կազմակերպության հնարավոր մրցայնությունն այս տարածաշրջանում: Եթե հակասությունները պահպանվելու են, բնականաբար, անհրաժեշտ է ծավալել համապատասխան երկխոսություն` այս խնդրահարույց ասպեկտները դուրս հանելու եւ հետագայում հաշվի առնելու համար, այդ թվում` կազմակերպության արդյունավետ պահպանման եւ գործակցության առումով:

— Այս ֆոնին ինչպե՞ս կգնահատեք ԵՄ դիտորդների առկայությունը ՀՀ սահմանին:

— Ռուսաստանը «խանդով» եւ ոչ միշտ բարիդրացիական ձեւով է ընկալում այլ դերակատարողների ներգրավվածությունը տարածաշրջանում: Պարզ է, որ գոյություն ունեցող առճակատման պայմաններում Ռուսաստանը ոչ  բարիդրացիական ձեւով է դիտարկում այս պատվիրակության կամ առաքելության առկայությունը եւ իրենց դերակատարությունը: Մենք դիտարկում ենք այն` ե՛ւ ՀԱՊԿ-ի ե՛ւ ընդհանուր առմամբ անվտանգության թուլացման պայմաններում, որպես մեխանիզմ, որը կարող է ինչ-որ մի կերպ ուժեղացնել մինիմալ խաղաղության եւ կայունության դրսեւորումները հայ-ադրբեջանական սահմանում: Այս տեսանկյունից կարող ենք ասել, որ անվտանգային պահպանման պատկերացնումները ՀՀ իշխանության եւ ՌԴ իրենց գործընկերների մոտ միշտ չէ, որ համընկնում են:

ՈՐՈՆՔ ԷԻՆ ՄԻՐԶՈՅԱՆ-ԼԱՎՐՈՎ ԱՍՈՒԼԻՍԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ

— Մոսկվայում կայացավ ՀՀ ԱԳ եւ ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսը: Ո՞րն էր գլխավոր ասելիքը, եւ ի՞նչ կետեր կառանձնացնեք:

— Եթե տեղի է ունենում հանդիպում, որը երկար ժամանակ սպասվում էր, պարզ է, որ ասելիք կար, ու ամեն կողմ ուներ իր շեշտադրումները: Հայաստանի համար շեշտադրումները այն էին, որ կարեւորվում էր նորից Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության մեջ, մյուս կողմից ընդգծվում էր, այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները միշտ չէ, որ ամբողջությամբ բավարարվում են այն դերակատարությամբ, որը ստանձնել է Ռուսաստանը եւ ենթադրվում է, որ այլ ուժերի ներգրավվածությամբ այս գործառույթի իրականացումը կարող է հանդես գալ որպես ավելի արդյունավետ: Մյուս կողմից շեշտադրվում է նաեւ պատրաստակամությունը շարունակել ե՛ւ երկկողմանի փոխհարաբերությունները, ե՛ւ համապատասխան քայլերը` ուղղված տարածաշրջանային եւ հատկապես հայ-ադրբեջանական կայունության ու խաղաղության հաստատմանը: Ռուսաստանի շեշտադրումները վերաբերում էին ոչ միայն այն հանգամանքին, որ Արեւմուտքը խաղում է ոչ նպաստավոր դերակատարություն հատկապես Հայաստանում եւ ընդհանուր առմամբ` Հարավային Կովկասում, այլ այս տեսակետից ՌԴ-ն այս գործողությունները դիտարկում է ոչ բարիդրացիական իր նկատմամբ:

— Շուրջ 101 օր է` Բերձորի միջանցքը փակ է, ի՞նչ ակնկալել առաջիկայում, ո՞րն է Ադրբեջանի ուզածը:

— Ադրբեջանի սպասելիքները երբեւէ մենք չենք թաքցրել, խնդիրը մինիմում այսօր իրենց համար այն է, որ հաստատվի իշխանություն այն տարածքի նկատմամբ, որը վերահսկվում է արցախահայության ընտրված, օրինական եւ լեգիտիմ իշխանությունների կողմից: Նրանք շարունակում են հնչեցնել իրենց պրիտենզիաները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ներառյալ Զանգեզուրի միջանցքի, գումարած դրան ուզում են ունենալ կա՛մ դե ֆակտո պայմաններ, կա՛մ դե յուրե փաստաթուղթ, որը կյանքի է կոչելու իրենց նկրտումները մեր տարածաշրջանում: Իսկ Բերձորի միջանցքի փակ մնալը ճնշման էլեմենտներից մեկն է ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ, ինչու ոչ, նաեւ Ռուսաստանի նկատմամբ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=251472&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ