Միջազգային բեւեռ է ձեւավորվում, որը հակակշռելու է Արեւմտյանին. Կոստանյան

Միջազգային

«Իրավունքի» հետ զրույցում միջազգայնագետ-արեւելագետ ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆՆ ամփոփել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսինի այցը Հայաստան, որը որակվեց պատմական:

— Ըստ Ձեզ` այս փուլում Եգիպտոսի նախագահի, ընդ որում` առաջին այցը Հայաստան ինչի՞ մասին է հուշում:

— Նշեմ, որ այցի նախադրյալը եղավ այն, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Շարմ էլ Շեյխում կայացած «COP 27» գագաթնաժողովի ժամանակ հանդիպում ունեցավ նրա հետ եւ, հավանաբար, առաջարկություն է եղել, որ Եգիպտոսի նախագահն այցելեր Հայաստան: Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը նույնպես մեծ աշխատանք է տարել` երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այս առումով հատկանշական է դեսպան Հրաչյա Փոլադյանի ծավալած գործունեությունը: Վերջերս էլ նա հանդիպել է ալ-Ազհարի համալսարանի ղեկավարի հետ, որը չափազանց կարեւոր կենտրոն է իսլամական աշխարհում, որովհետեւ աշխարհի բոլոր կողմերից մուսուլմանները գալիս են այդտեղ սովորելու: Իսլամական աշխարհի հետ կապերի հաստատման ուղղությամբ այդպիսի հանդիպումները նույնպես շատ կարեւոր են: Հարկ է նաեւ ընդգծել, որ եգիպտացի, արաբ բազում գիտնականներ այսօր էլ շարունակում են գրել հայերի դերակատարության մասին Եգիպտոսում եւ Մերձավոր Արեւելքում: Այսինքն՝ հայկական  հարցը Եգիպտոսի գիտական եւ քաղաքական դաշտում առկա հետաքրքրության աղբուր է:

— Ի դեպ, Աբդել Ֆաթահ էլ-Սիսին Հայաստան եկավ Հնդկաստանից: Հնարավոր համարո՞ւմ եք, որ սա նախադրյալ է նրա, որ Արեւելքին հաջողվելու է միավորվել եւ դիմակայել Արեւմուտքին:

— Հարկ է նշել, որ Եգիպտոսը ոչ միայն Մերձավոր Արեւելքում եւ ընդհանրապես` իսլամական աշխարհում կարեւոր դերակատարություն ունեցող երկիր է, այլ այսօր իր դերը շատ ավելին է: Եգիպտոսը շատ արագ զարգացող երկիր է այսօր է եւ հավակնում է ստանձնել տարածաշրջանային մեծ դերակատարություն` բազմաբեւեռ աշխարհի  ստեղծման գործում, ինչպես օրինակ` Սաուդյան Արաբիան, Իրանը, որոնք եւս չեն գտնվում արեւմտյան ճամբարում: Այս առումով Հնդկաստանը եւս ջատագովն է բազմաբեւեռ աշխարհի ստեղծման: Նշեմ նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի  հետ նույն Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի վերջերս ստեղծած սերտ հարաբերությունները, որը ազդանշան է այդ երկրների դերակատարության բարձրացման: Այս իմաստով շատ կարեւոր էր, որ Եգիպտոսն առաջին անգամ նախագահի մակարդակով մասնակցեց Հնդկաստանում Հանրապետության օրը նշելու արարողությանը: Կարծում եմ` մեկ այլ միջազգային բեւեռ է ձեւավորվում, որը հակակշռելու է արեւմտյան բեւեռին, որը գլխավորում է Միացյալ Նահանգները վերջին 40-50 տարիների ընթացքում: Այնպես որ, Եգիպտոսի նախագահի Հնդկաստանից Հայաստան ուղեւորվելը նաեւ նշան է, որ Հայաստանը նույնպես կարող է ոչ միայն անդամակցել այդ բազմաբեւեռ համաշխարհային համակարգին, այլ նույնիսկ իր դերակատարությունն ունենալ:

— Մեր երկիրը փոքր չէ՞ աշխարհաքաղաքական այդպիսի մասշտաբի փոփոխություններում` դերակատարություն ունենալու համար:

— Աշխարհի քաղաքական հոգեբանությունը փոխվել է, այսինքն՝ այլեւս չեն առաջնորդվում ուժեղ պետություն - տկար պետություն գաղափարախոսությամբ: Այդ ձեւաչափն այսօր չի աշխատում: Այսօր աշխատում է այն ձեւաչափը, որ յուրաքանչյուր երկիր՝ մեծ լինի, թե` փոքր ռեսուրսներով, հարուստ լինի, թե` աղքատ, ինչ կարող է ներկայացնել եւ ինչ դերակատարություն կարող է ունենալ: Սա է կարեւորը: Եվ այստեղ  Հայաստանի հնարավորություններն ու դերը նույնպես կարող է կարեւոր դառնալ, եթե կարողանանք մեզ ներկայացնել, ըստ արժանվույն: Միջազգային գետնի վրա վերջին մի քանի տարիներին տեղի ունեցած փոփոխություններից արդեն հստակորեն կարող ենք մատնանշել, որ գոյություն ունի երկբեւեռ աշխարհ, որոնց միջեւ բախման վտանգն առկա է, որովհետեւ Միացյալ Նահանգները չի կարողանում համակերպվել այդ մտքի հետ եւ ընդունել, որ աշխարհում լինելու են այլ գերտերություններ նույնպես, որոնք կարող են ինքնուրույն  որոշումներ կայացնել եւ գործողություններ իրականացնել: Դրա համար հիմա ամեն կերպ հրահրում է պատերազմներ, որպեսզի կանխի կամ որոշ ժամանակով երկարաձգի տարբեր բեւեռների ստեղծման գործընթացը: Սրա վառ ապացույցն է այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, նաեւ Չինաստանին փորձ արվեց ներքաշել պատերազմի մեջ, երբ Միացյալ Նահանգների կողմից Թայվանի նկատմամբ ռեակցիոն մարտավարություն վարվեց` Փելոսիի այցելությամբ: Միեւնույն ժամանակ, այսօր գոյանում է միջին ուժ այնպիսի երկրների  դերակատարությամբ, ինչպիսին են Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իրանը: Սա մի պրոցես է, որը դեռ ընթացքի մեջ է: Սակայն, արդեն իսկ իրողություն է, որ միաբեւեռ աշխարհն այլեւս գոյություն չունի, իսկ երկբեւեռ աշխարհը ստեղծվեց ԱՄՆ-ի կողմից կտրուկ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու պայմաններում, որի վերջնարդյունքը լինելու է բազմաբեւեռ աշխարհի գոյությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում