Իշխանության կողմից կա ականջահաճո լուրեր գեներացնելու մարտավարություն, ուրիշ ոչինչ. Մանգասարյան

Տեսանյութեր

15 զինվորի ողջակիզման ահասարսուռ դեպքից հետո ստեղծված իրավիճակի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻ հետ:

— Ամեն կերպ իշխանությունը փորձեց կոծկել հարցը, թե ինչո՞ւ 44- օրյա պատերազմից գրեթե 3 տարի անց զինվորները տեղակայված էին այնպիսի կացարանում, որտեղ բռնկված հրդեհից հետո` հնարավոր չեղավ փրկվել: Ի վերջո, ո՞ւմ մեղավորությունն էր սա, որովհետեւ շրջանառվեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ապա Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մասնակի հայտարարություններ, բայց արդյունքում ո՛չ առաջինի, ո՛չ երկրորդի հրաժարականի վերաբերյալ լայն կոնսոլիդացիա չձեւավորվեց:

-Հենց այդ նպատակն էր ավելի շատ հետապնդում այն առաջին քայլը, որ դեպքից ժամեր անց միանգամից ազատվեցին աշխատանքից բարձր սպայական պաշտոններ զբաղեցնող հրամանատարական կազմը: Լարվածությունը լիցքաթափելու, գոլորոշին բաց թողնելու քայլ էր իշխանության կողմից: Հակառակ դեպքում` ոչ մի տրամաբանություն չկա, թե ինչու ժամեր անց բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներին ազատեցին աշխատանքից: Չմոռանանք, որ գնդապետ, փոխգնդապետ կամ նման այլ բարձր զինվորական կոչումներ ունեցող մարդկանց երկու-երեք տարում չենք պատրաստում, տասնամյակներ են պետք, որ կարողանանք նման կադրեր ունենալ: Հատկապես պատերազմից հետո` ունե՞նք այդ կադրային բազային, որ մեզ այսպիսի ճոխություն կարողանանք թույլ տալ: Ստացվում է` միակ տրամաբանությունն իշխանության այն է, որ ազատեն մի շարք սպաների եւ մեղավորության սլաքներն ուղղեն այդ կողմ: Արդյունքում հնարավոր հասարակական կոնսոլոդացիան Ձեր նշած հրաժարականների շուրջ, որը տեսականորն կարող էր տեղի ունենալ, մեղմվեց` ձեւավորելով իշխանության համար մաքսիմալ կոնֆորտ վիճակ:

— Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը միայն տեղի ունեցած դեպքից հետո` հայտարարեց, թե «2023-ը պետք է լինի մեր ողնաշարը շտկելու տարի»: Ուշացած չէ՞ նոր միայն այդպիսի ամպագոռգոռ հայտարարություն անելը:

— Ճիշտ եք ֆիքսել, հենց դեպքից հետո Պաշտպանության նախարարությունն ակտիվ սկսեց լուսաբանել, որ հանկարծակի ստուգումներ են լինում, տարբեր զորամասեր է այցելում պաշտպանության նախարարը: Բա լավ, ինչ-որ մի բան պետք է տեղի ունենա՞, որ նոր սկսեն աշխատել: Ի՞նչ է սա նշանակում, Սուրեն Պապիկյանն ուղղակի գնացել է աշխատանքի, այդտեղ արտառոց ինչ-որ բան չկար, այն իր պատասխանատվության դաշտն է, որը մինչեւ դեպքն էլ պետք է աներ: Եթե պայմանական դիտարկենք, որ այս պահի դրությամբ ակտիվ աշխատում է, բա մինչեւ այդ ակտիվ ո՞վ պետք է աշխատեր: Չէ որ մինչեւ այդ էլ պետք է քայլեր անեին, ստուգումները պետք է պարբերաբար լինեին: Մեկ տարուց ավել է Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարար է, որ պարբերաբար ստուգումներ անեին, այսօր փաստի առաջ չէինք կանգնի: Եվ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, թե դեկտեմբերի կեսերին հատուկ հրաման է տրվել` հակահրդեհային կանոնները պահպանելու հետ կապված: Հրամանը, որ տալիս են, գնում են հրամանի հետեւից` ստուգելու եւ տեսնելու` կատարվո՞ւմ է, թե` ոչ: Հեշտ է ասելը` հրաման եմ տվել, իմ ենթական չի կատարել, ուրեմն` մեղքն իմ վրայից ուղղեմ ենթակայիս: Մինչդեռ դու պետք է հետեւես, որ իմ ենթական կատարի այդ հրամանը: Իսկ եթե չի կատարում, ապա այդտեղ դու ունես ավելի մեծ մեղքի բաժին, քան հենց ենթական: Ուրեմն`առնվազն չես տիրապետել իրավիճակին, իսկ ենթականերդ առնվազն խաբել են ու մատների վրա ֆռռացրել: Սա նշանակում է, որ այդ դեպքում կա կոմպետենտության հետ խնդիր: Հիմա դեպքից հետո քարոզչական արշավ սկսելը, եթե օբյեկտիվ գնահատենք, ըստ ստեղծված իրավիճակի, ապա չեղածից լավ է: Եթե չգնար դեպքից հետո Սուրեն Պապիկյանը ստուգումների, ապա հնարավոր է ավելի վատ լիներ, թեպետ քիչ  հավանականություն կա, որ կարող է ինչ-որ դրական արձանագրումներ լինեն այդ ամենից: Նորից եմ ասում` մեկ տարին քիչ ժամանակ չէ, որպեսզի նման կարեւորագույն պաշտոն զբաղեցնող անձը տիրապետի իրավիճակին եւ սկսի իր համար սահմանված խնդիրներն, ըստ առաջնահերթությունների լուծել:

— Բայց համաձայնեք, որ պատերազմից հետո` բավականին լուրջ խնդիրներ են ծառացել բանակի առաջ, եւ իրապես մեջքն ուղղելու համար ժամանակ է պետք…

— Տեխնիկական դաշտ բերեմ մեր զրույցը. ցանկացած մաթեմատիկական բարդ խնդիր բաղկացած է հեշտ խնդիրների տրամաբանական շարունակությունից: Այսինքն` բարդ խնդիրը վերլուծում ենք, բաժանում պարզ արտադրիչների եւ դարձնում փոքրիկ-փոքրիկ խնդիրներ: Եվ կառուցելով առաջնահերթությունն այդ խնդիրների` քայլ առ քայլ առաջ ենք գնում: Նույնն այս դեպքում է: Ամեն մի պաշտոնյա, իր պաշտոնի լիազորւթյուններից ելնելով` պետք է իր առաջ խնդիր դնի եւ լուծելով առաջ գնա: Եթե այս մարտավարությամբ ենք առաջնորդվում, ապա ցանկացած` լինի մաթեմատիկական, թե կյանքի հետ առնչվող այլ բարդ խնդիրներ, հնարավոր է լուծել: Իշխանության ֆունկցիան է հասկանալ խնդրի բարդությունը, վերածել այն փոքր խնդիրների հաջորդականության եւ դնել առաջնահերթությունները, որպեսզի տրամաբանական ընթացքն էլ չխախտվի, եւ վերջում հնարավոր լինի հասնել բարդ խնդրի լուծմանը: Հիմա արդյոք տեսնում ենք նման մարտավարություն, հատկապես առաջնահերթությունների հետ կապված: Իմ գնահատամամբ` ուղղակի, այս պահի դրությամբ կա լրատվական հոսքերում ինչ-որ ականջահաճո լուրեր գեներացնելու մարտավարություն, ուրիշ ոչինչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում