Ինչ հետեւանքներ կարող է ունենալ Թուրքիայի երկրաշարժը ՀՀ-ի վրա, որտեղ թաքնված երկրաշարշի փունջը.Բացառիկ մանրամասներ է ներկայացնում հայտնի սեյսմոլոգը

Հանդիպում

Թուրքիայի երկրաշարժը ուժգնությամբ համեմատելի՞ է Սպիտակում 1988-ին տեղի ունեցած երկրաշարժի հետ,  հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանից, ով հստակ փաստեց.

Մեր տվյալները որևէ հիմք չեն տալիս՝ ենթադրելու, որ մոտ ապագայում ուժեղ  երկրաշարժ է սպասվում». սեյսմոլոգ ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

-Սպիտակի երկրաշարժի ուժը կամ մագնիտուդը ըստ Ռիխտերի սանդղակի եղել է 7, իսկ այս երկրաշարժերից առաջինն ու ամենաուժգինը եղել է 7.8, նույն օրը ցերեկը՝ 7.5: Երկուսն էլ ավելի ուժեղ են, քան Սպիտակի երկրաշարժը: Բայց Սպիտակում մենք ունեցանք 25 հազար զոհ, իսկ Թուրքիայի դեպքում վերջին տվյալով զոհերի թիվը հասնում է 2000-ի: Հիմա դուք տեսեք՝ ինչ տարբերություն է:

Սպիտակի երկրաշարժի ուժգնությունը կամ ինտենսիվությունը էպիկենտրոնային գոտում հասել է 10 բալի, իսկ Թուրքիայի պարագայում՝ 11 բալի: Այնպես որ, թե՛ ուժի առումով, այսինքն՝ ըստ Ռիխտերի սանդղակի մագնիտուդը և թե՛ ուժգնության առումով ինտենսիվությունը Թուրքիայի վերջին երկրաշարժերը գերազանցում են Սպիտակի երկրաշարժին: Տեսնում եք՝ զոհերը Թուրքիայում անհամեմատ քիչ են, քան Սպիտակի երկրաշարժի ժամանակ:

-Որքանո՞վ է մասնավորապես Թուրքիայի երկրաշարժը առնչվում Հայաստանին:

-Թուրքիայի երկրաշարժի փունջը գտնվում է Միջերկրական ծովից ոչ հեռու՝ այդ երկրի հարավային ու հարավարևմտյան հատվածում, Թուրքիա-Սիրիա սահմանային գոտուց ոչ հեռու: Թուրքիայի երկրաշարժը գտնվում է մեզնից մեծ հեռավորության վրա և մեզ անմիջական որևէ վտանգ չի սպառնում այդ երկրաշարժից:

Թուրքիայի տարածքով քարտեզագրված է երկու խոշոր, առաջին կարգի սեյսմոտեկտոնական խզվածք՝ հյուսիսանատոլիականը և արևելաանատոլիականը (հարավանատոլիական): Սրանք Թուրքիայի արևելյան հատվածում կարծես միանում են միմյանց, բայց հեռու են Հայաստանի տարածքից: Մեր խզվածքները որևէ ուղիղ համակցում չունեն Թուրքիայի այս երկու խզվածքի հետ, հետևաբար անմիջական որևէ վտանգ մենք չենք տեսնում թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի կամ Խոյի երկրաշարժերից:

 -Իսկ Երևանը որքանո՞վ է ապահովագրված 8-10 բալանոց երկրաշարժից:

– Այն շենքերը, որոնք կառուցվել են Խորհրդային Միության փլուզումից հետո, որակյալ են, սեյսմակայուն են, որովհետև կառուցված են Երևան քաղաքում 9 բալ ազդեցության համար՝ նախկին 7 բալի փոխարեն:

Հետխորհրդային Հայաստանը, այսինքն՝ մեր անկախ Հայաստանը մշակեց սեյսմակայունության իր նորմերը, որոնք մի քանի անգամ թարմացվել են, արդիականացվել, և նոր շինարարությունը տարվում է համաձայն նոր նորմերի: Երևանի ամբողջ տարածքը համարվում է 9 բալ ազդեցության երկրաշարժի գոտի, և շինություններն էլ համապատասխան կառուցվում են:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=248317&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ