Երջանկության դռները բացվում են հենց այս տոնով. Ինչ կապ ունի աղի բլիթ ուտելը Սուրբ Սարգսի խորհրդի հետ

Հանդիպում

Փետրվարի 4-ին նշվում է Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով:

Տոնի բուն խորհրդի, եւ, թե որքանո՞վ  աղթի բլիթը կապ ունի իրական տոնի հետ «Իրավունքը» հետաքրքվել է Ս. Սարգիս եկեղեցու քահանա Տեր Շահեից, ով նախ նկատեց.

-Սուրբ Սարգսի տոնը շարժական է, ունի 35 օրվա տեղաշարժ` կախված Ս. Հարության տոնից: Մենք գիտենք, որ երիտասարդների ամենաբաղձալի տոնն է, իրենք պիտի ուտեն աղի բլիթ, սպասեն, որ իրենց ասպետը գա: Երջանկության դռները բացվում են հենց այս  տոնով: Մեր Վարդանանց տոնն, ապա Սուրբ Սարգիսն առաջնային տոներն են:  Պետք է հատուկ ընդգծեմ, որ աղի բլիթ ուտելու սովորույթը քրիստոնեության հետ որևէ կապ չունի, պարզապես ազգային սիրված ավանդույթ է:

Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Նա սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Սուրբ Սարգիսը (285-337) հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկն է, որին խիզախության համար Բյուզանդիայի կայսր Կոնստանդինոսը նշանակել է Հայաստանի հետ սահմանակից Կապադովկիայի իշխան և զորավար։ Քրիստոնյաների հետապնդումների ժամանակ Սուրբ Սարգիսը լքել է կայսրությունը և ապաստան գտել քրիստոնյա Հայաստանում։ Երբ Պարսկաստանի թագավոր Շապուհը պահանջել է Սուրբ Սարգսից խոնարհվել կրակի առջև և զոհաբերություն անել, Սուրբ Սարգիսը հրաժարվել է և կործանել է զոհասեղանը։ Սարգիսը և նրա որդի Մարտիրոսը նահատակվել են: Քրիստոնեական հավատքի համար նահատակվել են նաև Ս.Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Այս տոնը համաժողովրդական բնույթ է կրում՝ սկսած միջին դարերից

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=247826&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ