Մեզ ոչնչացնել պատրաստվող թշնամուն պետք է ատամ ցույց տալ. Մանգասարյան

Հանդիպում

Այն, որ Ալիեւն իր վերջին հարցազրույցում նշել է, թե հնարավոր է, որ իրենք որոշեն որտեղով է անցնելու հայ-ադրբեջանական սահմանը, ըստ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻ, փաստացի ագրեսիայի քայլ է մեր սուվերեն տարածքի հանդեպ:

— Մենք արդեն 140 քառ. կմ տարածք ենք կորցրել ՀՀ սուվերեն տարածքից: Էջմիածնի չափով 3-4 անգամ ավել տարածք: Սրան զուգահեռ՝ Ադրբեջանը պնդում է, որ իր ուզած պահին, երբ որեւէ բան իր սրտով չլինի, կանեն այնպես, որ ՀՀ-Ադրբեջան սահմանն անցնի իրենց ուզած ձեւով: Սա նշանակում է, որ իր պլաններում ոչ միայն Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայվելն է, այլեւ երկարաժամկետ հեռանկարում նույն հատվածի իրենց բարենպաստ դիրքերից հետագա առաջխաղացման համար հիմքեր ստեղծելը: Նրանց կողմից տարբեր ռազմավարական բարձունքներ գրավելու իմաստը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում պարզ է: Ադրբեջանը նվազագույնն ուզում է վերահսկել ռազմավարական ճանապարհը Սիսիան-Գորիս հատվածում, այսինքն` Երեւան-Սյունիք ճանապարհը: Իսկ առավելագույնը` իրենք կորոշեն, թե սահմանը որտեղով կանցնի: Բնականաբար, որքան խորք գան, այնքան կլուծեն խնդիրը:

Այս համատեքստում ի՞նչ է անում Հայաստանն ու ինչպե՞ս է պատրաստվում դիմակայել:

— Երկրի ղեկավարի մակարդակով ասվում է, թե Ադրբեջանն ուզում է մեզ ցեղասպանել: Եթե նշյալն արձանագրում ենք եւ հասկանում, որ Ադրբեջանը նման մտադրություն ունի, ապա հարց է առաջանում` որո՞նք են մեր հակազդող քայլերը: Առնվազն պետք է պայքարել եւ ցույց տալ, որ կարող ենք հաջողության հասնել: Մինչդեռ պետական բարձր մակարդակներում հնչում են աբսուրդային հայտարարություններ, թե մենք թույլ ենք, չենք կարող կռիվ տալ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ: Իսկ ո՞վ է ասել, որ ճիշտ կառավարման դեպքում, մարդկանց համախմբելու եւ ազգային նպատակ սահմանելու պարագայում չենք կարող ինչ-որ բան անել, եթե հանկարծ թշնամու տանկերը հայտնվեն Էջմիածնում: Այդ ո՞վ է հաշվարկել, որ հնարավոր չէ: Հնարավոր է, եթե մարդիկ տեղում լինեն: Մեզ ոչնչացնել պատրաստվող թշնամուն պետք է ատամ ցույց տալ, եւ պարզ է, որ դա դժվար ու ծանր է լինելու: Իմ գնահատմամբ՝ կարող ենք հաղթահարել, մինչդեռ ղեկավարությունը հակառակն է պնդում: Նման բան ասող իշխանությունն օր առաջ պետք է հեռանա, եւ պետք է գան նրանք, ովքեր վստահ են, որ հնարավոր է:

Բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե միջազգային հանրությունն այսօր էլ, երեկ էլ ԼՂ-ն ընդունել է` որպես Ադրբեջանի մաս

— Նման պնդումից հետո մենք ուժեղացա՞նք, թե թուլացանք: Միջազգային հանրությունը պատերազմից հետո քանիցս ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակով հայտարարել է, որ արցախյան հիմնախնդիրը լուծված չէ եւ պետք է լուծվի ընդունված սկզբունքների շրջանակում: Փաշինյանի այս հայտարարությամբ ոչ միայն Ալիեւի բերանն ենք լեզու դնում, որ հետո մեր ճակատին տա, այլեւ վարկաբեկում ենք միջազգային հանրությանը, եւ վերջինիս ստախոս «հանում»: Մինչդեռ ինքնորոշման իրավունքը տեղ էր գտել այդ սկզբունքներում: Պարզ չէ՞, որ նման հայտարարությունը մեզ միայն վնաս է տալիս: Առաջնային մանդատ կրող կառույցի` ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորներից մեկը պնդում է հնչեցրել, թե Լաչինը պատմական ադրբեջանական տարածք է: Հասկանո՞ւմ են «պատմական» բառի հետեւանքը: Սրանով սերունդներին ժառանգություն ենք թողում, որ վաղը, երբ իշխանություն փոխվի եւ ելույթ ունենան միջազգային ամբիոնից, Ադրբեջանն այդ հայտարարություններով թղթերը շպրտելու է մեր դեմքին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=247251&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ