Ինչ ակն­կա­լել Աբ­դել Ֆա­թահ էլ-Սի­սի­ի պատ­մա­կան այ­ցից. միջազգայնագետը փակագծեր է բացում

Միջազգային

Տա­րա­ծաշր­ջա­նա­յին այ­ցի շրջա­նակ­նե­րում ա­ռա­ջի­կա օ­րե­րին Հա­յաս­տան կժա­մա­նի Ե­գիպ­տո­սի Ա­րա­բա­կան Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Աբ­դել Ֆա­թահ էլ-Սի­սին: Այս մա­սին «Իրա­վուն­քը» զրու­ցել է մի­ջազ­գայ­նա­գետ-արե­ւե­լա­գետ Ա­ՐԱ­ՐԱՏ ԿՈՍ­ՏԱ­ՆՅԱ­ՆԻ հետ:

— Պա­րոն Կոս­տա­նյան, ի՞նչ ար­դյունք­ներ կա­րող է այս այցն ու­նե­նալ եւ ի՞նչ  ակն­կա­լել:

— Ան­կաս­կած, կա­րող ենք ան­վա­նել Ե­գիպ­տո­սի նա­խա­գա­հի այ­ցը պատ­մա­կան՝ հաշ­վի առ­նե­լով ոչ մի­այն, որ ա­ռա­ջին ան­գամ է Ե­գիպ­տո­սի նա­խա­գա­հի մա­կար­դա­կով այ­ցե­լու­թյուն լի­նում պաշ­տո­նա­կան Հա­յաս­տան, այլ նա­եւ նկա­տի ու­նե­նա­լով եր­կար տա­րի­նե­րի հայ-եգիպ­տա­կան, հե­տա­գա­յում նա­եւ Հա­յաս­տան-Եգիպ­տոս բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, տե­ղի հայ հա­մայն­քի, Հայ դա­տի դե­րա­կա­տա­րու­թյունն այդ երկ­րի տնտե­սու­թյան մեջ եւ մա­նա­վանդ՝ մշա­կույ­թում: Ե­գիպ­տոսն ա­րա­բա­կան եւ իս­լա­մա­կան աշ­խար­հում կա­րե­ւո­րա­գույն երկր­նե­րից մեկն է, եւ պատ­մու­թյու­նից հայտ­նի է, որ տա­րա­ծաշր­ջա­նում քա­ղա­քա­կան, սո­ցի­ա­լա­կան եւ տնտե­սա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը կամ վե­րա­փո­խում­նե­րը շատ հա­ճախ սկսում են այդ­տե­ղից: Դի­վա­նա­գի­տա­կան այս քայ­լով Աբ­դել Ֆա­թահ էլ-Սի­սին ազ­դան­շան է տա­լիս, որ Հա­յաս­տանն Անդր­կով­կա­սում, լայն ա­ռու­մով՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, կա­րե­ւոր եր­կիր է Ե­գիպ­տո­սի, նա­եւ իս­լա­մա­կան աշ­խար­հի հա­մար, ո­րի հետ դա­րե­րով ու­նե­ցել ենք  բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ: Ե­գիպ­տո­սի նա­խա­գա­հի այ­ցը տա­րա­ծաշր­ջան կա­րե­ւոր է նա­եւ Ադր­բե­ջա­նի կող­մից Բեր­ձո­րի մի­ջանց­քի փակ­ման հա­կա­մար­դա­յին քայ­լի հա­մա­տեքս­տում, ո­րով­հե­տեւ, ըստ իս, նա փոր­ձե­լու է ի­րա­վի­ճա­կը մեղ­մել եւ ինչ-որ լու­ծում ա­ռա­ջար­կել: Այս­տեղ պետք է հաշ­վի առ­նել այն, որ Ե­գիպ­տո­սը նույն­պես հա­մա­րում է, որ  ար­ցա­խյան հար­ցի լու­ծու­մը պետք է լի­նի բա­ցա­ռա­պես խա­ղաղ ճա­նա­պար­հով: Ուս­տի՝ չի բա­ցառ­վում, որ նա Հա­յաս­տան եւ Ադր­բե­ջան այ­ցե­լու­թյու­նե­րով փոր­ձի դե­րա­կա­տա­րու­թյուն ստանձ­նել` ոչ թե բա­ցե­ի­բաց հան­դես գա­լով ի պաշտ­պա­նու­թյուն հա­յու­թյան, այ­լեւ ի­րա­վի­ճա­կը մեղ­մե­լու ա­ռու­մով, ո­րը մի­գու­ցե ո­րոշ չա­փով ճնշում լի­նի Ադր­բե­ջա­նի վրա, որ­պես­զի ճա­նա­պար­հի փակ­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը վե­րա­փո­խի կամ վերջ տրվի այդ շրջա­փակ­մա­նը:

— Ե­գիպ­տո­սը ժա­մա­նա­կին հայ­տա­րա­րել էր մի­ջազ­գա­յին հա­կա­թուր­քա­կան դա­շին­քի ստեղծ­ման մա­սին: Ի՞նչ կա­սեք այս մա­սին:

— Ա­յո, Ե­գիպ­տոսն այդ գա­ղա­փա­րի հա­մա­հիմ­նա­դիր­նե­րից է: Մյուս ա­րա­բա­կան երկր­նե­րի՝ Սա­ու­դյան Ա­րա­բի­ա­յի, Ա­րա­բա­կան է­մի­րու­թյուն­նե­րի, ա­վե­լի լայն շրջա­նա­կով՝ Հու­նաս­տա­նի եւ Կիպ­րո­սի հետ, նրանք դրե­ցին հա­կա­թուր­քա­կան ճամ­բա­րի ստեղծ­ման նա­խադ­րյալ­նե­րը: Բայց այն դեռ չի դար­ձել ֆոր­մալ կա­ռույց, որն ու­նե­նա հստակ քա­ղա­քա­կան ու­ղերձ կամ մի­գու­ցե վե­րած­վի ռազ­մա­կան դա­շին­քի ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյան այդ երկր­նե­րի կող­մից: Ա­մեն դեպ­քում, սա ի­րո­ղու­թյուն է, որ այդ­պի­սի ճամ­բար ստեղ­ծե­լու նա­խադ­րյալ­նե­րը դրվե­ցին, երբ Թուր­քի­ան սկսեց ծա­վա­լա­պաշ­տա­կան իր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Սի­րի­ա­յի, Լի­բի­ա­յի, Ե­մե­նի դեմ, ո­րը վտանգ էր նա­եւ Ե­գիպ­տո­սի հա­մար: Հի­շեց­նեմ, որ հստա­կո­րեն Թուր­քի­ա­յի այս իշ­խա­նու­թյուն­նե­րը սա­տա­րում է­ին «Մու­սուլ­ման եղ­բայր­ներ» կու­սակ­ցու­թյուն-շարժ­մա­նը, որն «Արա­բա­կան գա­րու­նից» հե­տո՝ ստանձ­նեց իշ­խա­նու­թյու­նը եւ ռազ­մա­կան հե­ղաշրջ­ման ար­դյուն­քում տա­պալ­վեց: Այժմ նրանք Ե­գիպ­տո­սում ընդ­հա­տա­կում են եւ փոր­ձում են հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն խնդիր­ներ ստեղ­ծել Աբ­դել Ֆա­թահ էլ-Սի­սի­ի իշ­խա­նու­թյան հան­դեպ: Սա եր­կար տա­րի­նե­րի պայ­քար է իս­լա­միստ­նե­րի եւ աշ­խար­հիկ ազ­գայ­նա­կան­նե­րի մի­ջեւ: Եվ սա նշա­նա­կում է, որ Ե­գիպ­տո­սի նա­խա­գա­հի այ­ցե­լու­թյու­նը ոչ մի­այն տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­մաստ ու­նի եւ Անդր­կով­կա­սի ու հա­յու­թյան հան­դեպ բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյա­նը նվիր­ված ժեստ է, այլ նա­եւ հստակ մե­սիջ է, որ ազ­գայ­նա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն ու­նե­ցող, հա­կա­թուր­քա­կան ճամ­բա­րի մաս կազ­մող երկ­րի նա­խա­գահն այ­ցե­լում է Հա­յաս­տան: Հե­տե­ւա­պես, շատ կա­րե­ւոր է դի­տար­կել նա­եւ այս ուղ­ղու­թյու­նը:

— Այս այ­ցե­լու­թյու­նը կա­րո՞ղ է դառ­նալ ա­ռա­ջին քայ­լը, որ Հա­յաս­տանն էլ տեղ գտնի այդ հա­կա­թուր­քա­կան դա­շին­քում:

— Բազ­միցս իմ հար­ցազ­րույց­նե­րում այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­ներ եւ գա­ղա­փար հնչեց­րել եմ, այդ թվում նա­եւ 44-օ­րյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, որ պետք է մի­ա­նանք այդ­պի­սի ճամ­բա­րին: Նույ­նիսկ մին­չեւ այն ձե­ւա­վոր­վելն է­ի նշում, որ անհ­րա­ժեշտ է այդ­պի­սի ճամ­բա­րի ստեղ­ծու­մը, ո­րով­հե­տեւ Թուր­քի­ան հան­դես չի գա­լիս մի­այն Ադր­բե­ջա­նի հետ դաշ­նակ­ցու­թյամբ, այլ ներ­կա­յաց­նում է իս­լա­մա­կան աշ­խար­հում մի կողմ, որն, ինչ­պես ա­սա­ցի, «Մու­սուլ­ման եղ­բայր­ներ» շարժ­մա­նը տա­րա­ծաշր­ջա­նա­յին տեսք տա­լու ջա­տա­գով­նե­րից մեկն է՝ Քա­թա­րի հետ մի­ա­սին: Դրա հե­տե­ւան­քը ե­ղավ այն, որ Մեր­ձա­վոր Ա­րեւե­լքում բո­ղոք­նե­րը դար­ձան ա­ռիթ, որ­պես­զի «Մու­սուլ­ման եղ­բայր­նե­րը» ներ­թա­փան­ցեն եւ լի­նեն քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազմ­ներ: Այն­պես որ, ան­տա­րա­կույս, Հա­յաս­տա­նը պետք է աշ­խա­տանք ի­րա­կա­նաց­նի հա­կա­թուր­քա­կան ճամ­բա­րում մաս կազ­մե­լու ուղ­ղու­թյամբ, ո­րով­հե­տեւ մենք գտնվում ենք թուր­քա­կան թշնա­ման­քի եւ ծա­վա­լա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան վտան­գի ա­մե­նավ­տան­գա­վոր կե­տում:

— Բայց ՔՊ-ականն պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը պնդում էր, թե Թուր­քի­ան մեզ հա­մար սպառ­նա­լիք չէ, այլ Թուր­քի­ա­յի հա­մար սպառ­նա­լիք է Ռու­սաս­տա­նի ռազ­մա­կան ներ­կա­յու­թյու­նը Հա­յաս­տա­նում: Հի­մա Ե­գիպ­տո­սի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը սեր­տաց­նե­լով` չկա՞ վտանգ, որ Թուր­քի­ա­յին հրահ­րե­լու ենք մեր դեմ:

— Դժվա­րա­նում եմ ի­րա­պես գնա­հա­տա­կան տալ այն­պի­սի մարդ­կանց՝ լի­նեն քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, վեր­լու­ծա­բան­ներ, թե գիտ­նա­կան­ներ, ո­րոնք հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րում են, թե Թուր­քի­ա­յից վտանգ չեն տես­նում: Ե­թե պատ­մու­թյու­նից տե­ղյակ չեն կամ տգետ են, ո­րոշ չա­փով նե­րե­լի է, բայց մի՞թե 2020-ին տե­ղի ու­նե­ցած պա­տե­րազ­մում էլ չեն տես­նում Թուր­քի­ա­յի դե­րա­կա­տա­րու­թյունն ու մաս­նա­կու­թյու­նը՝ ա­հա­բե­կիչ­նե­րի տե­ղա­փո­խու­մը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քից Ար­ցախ, օ­դա­յին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ստան­ձու­մը, տե­ղե­կատ­վա­կան, քա­ղա­քա­կան, դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քը Հա­յաս­տա­նի եւ հա­յու­թյան դեմ, սա ար­դեն ան­հաս­կա­նա­լի է ինձ հա­մար: Ե­թե սրա­նով փորձ է ար­վում, են­թադ­րենք, ժա­մա­նակ շա­հե­լու, որ­պես­զի Թուր­քի­ա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը չսրվեն, ա­պա նշա­նա­կում է, որ այդ մար­դիկ ոչ պրո­ֆե­սի­ո­նալ են, քա­ղա­քա­կա­նու­թյու­նից հե­ռու են կամ ան­տե­ղյակ: Երբ կա հա­կա­թուր­ք­ա­կան ար­դեն ձե­ւա­վոր­ված մի­ջազ­գա­յին դա­շինք կամ թե­կուզ ա­րա­բա­կան աշ­խար­հի կող­մից հա­կա­թուր­քա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ, մենք չպետք է Թուրք­իա­յի հետ դեմ առ դեմ փոր­ձենք մեղ­մել մեր տո­նայ­նու­թյու­նը, բա­րյա­ցա­կամ լի­նել, որ իբր լու­ծենք մեր հար­ցե­րը: Սա չի տա­լու ոչ մի ար­դյունք, ո­րով­հե­տեւ Թուր­քի­ան տա­րի­ներ ի վեր հստակ հայ­տա­րա­րում է, որ իր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նի հան­դեպ թշնա­մա­կան է: Էլ չեմ ա­սում, որ իր կող­մից սահ­ման­նե­րի փակ պա­հե­լը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի նոր­մե­րով նա­խե­ւա­ռաջ հա­կա­ի­րա­վա­կան է: Եվ մենք պետք է ոչ թե Թուր­քի­ա­յի հետ փոր­ձենք դի­վա­նա­գի­տա­կան լեզ­վով ու մեղմ ժես­տե­րով խո­սել, այլ հա­կա­ռա­կը՝ պետք է հա­կա­թուր­քա­կան ճամ­բար­նե­րում ներ­կա լի­նենք եւ ակ­տիվ ու մի­ջազ­գա­յին դա­տա­րան­նե­րում պա­հան­ջենք, որ Թուր­քի­ա­նի դեմ գոր­ծո­ղու­թյուն­ներ սկսեն:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=247250&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ