Մեզ համար հետքայլ գոյություն չունի եւ չպետք է լինի. Գեւորգ Փարսյան

Տեսանյութեր

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքով Կապան հասնելը շարունակում է լրջագույն խնդիր մնալ: Կապանցիների ճանապարհն այս ուղիով ոչ միայն երկարել է, այլեւ` դժվարանցանելի դարձել, մինչդեռ այդ ճանապարհի հույսին են մնացել նաեւ իրանական բեռնատարները: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք Կապանի քաղաքապետ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ հետ:

Պարոն քաղաքապետ, ճանապարհի հետ կապված խնդիրն ինչպե՞ս է անդրադառնում Կապանի բնականոն կյանքի վրա:

— Իսկապես, բավականին լուրջ խնդիրներ կան` ճանապարհի հետ կապված: Այն դժվարանցանելի ճանապարհ է: Տաթեւով կառուցված ճանապարհը նախատեսված չէր բեռնատար մեծ մեքենաների համար եւ հատկապես ձմռան սեզոնին շատ են լինում խցանումներ ու խնդիրներ են առաջանում: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, մեծ հաշվով, պատերազմից հետո արդեն իսկ նկատվում էր այցերի պակաս: Այսինքն` այդ առումով էլ լուրջ վնաս է կրել Կապանը: Ներկա դրությամբ` այլընտրանքային ճանապարհներ են մշակվում, հատկապես բեռնատար մեքենաների շարժը թեթեւացնելու համար:

— Ուշացած չէ՞ հիմա նոր խոսել այլընտրանքային ճանապարհների մշակման մասին, երբ 2020 թվականի պատերազմից անցել է արդեն 2,5 տարի:

— Եթե հետադարձ հայացք գցենք, թե ինչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, ապա պետք է հիշենք, որ Որոտանով ճանապարհը գործում էր, եւ թվում էր, թե երաշխավորված էր այդ ճանապարհի անցանելիության ապահովումը: Բայց դեպքերը զարգացան այնպես, որ մի օր ադրբեջանցիները որոշեցին մաքսակետ տեղադրել եւ Որոտանի հատվածը փակել` դրանով իսկ մեծ խնդիր առաջացնելով մեր համար: Դրա համար ավելի շատ ժամանակի խնդիր կար` այդ այլընտրանքային ճանապարհները կառուցելու հետ կապված:

— Ինչպե՞ս կգնահատեք այսօր առկա անվտանգային միջավայրը Կապանում` հաշվի առնելով, որ արդեն գրեթե 40 օր է, ինչ փակ է Բերձորի միջանցքը:

— Ընդհանուր առմամբ շարունակում է մնալ նույնը: Գաղտնիք չէ, որ անվտանգային առումով իրավիճակը շարունակում է մնալ լուրջ եւ լարված:

— Ադրբեջանական սարդանքներ, առաջխաղացման փորձեր կա՞ն այն հատվածներում, որոնք դիտարկվում են իրենց դիրքերի կողմից:

— Վերջին լուրջ մարտական գործողությունները եղել է սեպտեմբերի 13-14-ին: Իհարկե, միջդիրքային կրակոցներ դրանից հետո էլ եղել են, բայց դրանք մեծ հաշվով պարբերական բնույթ են կրում: Ամեն դեպքում, սեպտեմբերի 13-14-ից հետո` որեւիցե դիրքային առաջխաղացում կամ փոփոխություն չի արձանագրվել:

— Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր վերջին ասուլիսի ժամանակ ուղղակիորեն հայտնեց, որ «մեծ ախորժակ ունի»` Սյունիքի հետ կապված: Այս առումով հանրային ի՞նչ տրամադրություններ կան Կապանում:

— Իհարկե, մտահոգիչ է, թե ինչ է առհասարակ արտահայտում թշնամի երկրի ղեկավարը, բայց կապանցիներս վճռական ենք, որ ապրելու, արարելու եւ զարգացնելու ենք մեր տարածաշրջանն` անկախ նրանից, թե Ալիեւն ինչ է ասում:

— Իլհամ Ալիեւը խոսում է, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե չգիտի` մինչեւ ո՞ւր պետք է զիջել, որ ամեն ինչ ավարտվի: Եթե, այնուհանդերձ, որոշվի մի զիջման էլ գնալ` այդ միջանցքը տրամադրելով, որպեսզի «խաղաղության պայմանագիր» կնքվի, ինչպիսի՞ն կլինի Կապանի արձագանքը:

— Չեմ մեկնաբանի այդ հարցը, որովհետեւ մեծ հաշվով չգիտեմ, թե ինչ են բանակցում այդ հարցի շուրջ եւ ինչ է ընդհանուր առմամբ քննարկվում: Միայն կարող եմ մի բան ասել, որ եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում: Այսքանը:

— Որպես սյունեցի, ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի հնարավոր ելքը:

— Ինչպես ասացի, իրականում լուրջ եւ փխրուն է վիճակը, բայց կապանցիներս վճռական ենք մեր որոշումներում եւ քայլերում, ապրել, ապրում եւ ապրելու ենք այստեղ ու մեզ համար հետքայլ գոյություն չունի եւ չպետք է լինի: Համենայնդեպս, եթե լինի որեւիցե ագրեսիա, պատրաստ ենք պայքարելու եւ մարտնչելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում