Մենք իրավունք չունենք ծնկած մնալու, ոչ էլ ստորացած շարունակելու ապրել. Բագրատ սրբազան

Տեսանյութեր

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ գնահատմամբ՝ ոչ միայն 120 հազար մեր եղբայրներն ու քույրերն են շրջափակման մեջ, այլ ամբողջ մեր ժողովուրդն է շրջափակման մեջ, հայ մարդու արժանապատվությունն ու պատիվն է շրջափակման մեջ:

— Սրբազան հայր, արդեն երկրորդ շաբաթն է լրանում, ինչ շրջափակման մեջ է Արցախը՝ կտրված մայր Հայաստանին կապող միակ ճանապարհից: Ինչո՞վ կբացատրեք այն անտարբերությունը, որ դեռ տեսնում ենք այս օրերին:

— Կարծում եմ, որ մենք կրկին ապրում ենք 1988-թվականի նախաշեմը, երբ այն, ինչ կուտակվում էր ու կուտակվում, միանգամից հորդաց: Ես սին հույսեր չեմ փայփայում, բայց համոզված եմ, որ անտարբեր չեն մարդիկ, յուրաքանչյուրն էլ մտածում է, թե ինչով կարող է նպաստել: Կարծում եմ՝ ժամանակը կգա գործելու: Իհարկե, մեզ ցավեցնում է, որ չենք կարողանում հրաբուխ դառնալ, բայց կդառնանք: Այս պահին մեր սիրելի հայրենակիցներն Արցախում ուղղակի մեր բեկորված, փշրված պատիվն են փրկում՝ իրենց համառ կամքով, անսասան հավատով եւ նվիրումով, որպեսզի կարողանանք ընկած տեղից վեր կենալ: Մենք իրավունք չունենք ծնկած մնալու, ոչ էլ կեղծ խաղաղության պատրանքներ փայփայելու, ոչ էլ ստորացած շարունակելու ապրել: Ստորությունը մեր նկարագրի մաս չի կազմում, ոչ էլ նվաստացումը: Մենք հարվածվել ենք, խոցվել, բայց ժամանակը կգա, եւ ծանր վերքերից կապաքինվենք, իսկ ապաքինվածը հաղթահարող մարդն է:

— Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դիմումներ էր հղել քույր եկեղեցիների պետերին, միջազգային եւ միջեկեղեցական կազմակերպություններին՝ կոչ անելով հակազել Ադրբեջանի անմարդկային գործողություններին եւ նպաստել արցախահայության հումանիտար աղետի հաղթահարմանը: Ի՞նչ արձագանքներ կան:

— Արձագանքներ եղել են, բայց դրանք լուծումներ չեն: Աշխարհը մեզ միշտ մոռացել է, մենք պետք է, ուղղակի, կարողանանք խելքի գալ՝ հասկանալու համար, որ որեւէ մեկի վրա հույս դնելու պատճառ չունենք: Երբ Ավստրիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանություններից ամենաբարձր մակարդակներով խոսակցություն ունեցանք պատերազմից հետո, ես իրենց հարց եմ տվել՝ եթե արցախահայությունը կամ ընդհանրապես հայությունը վերանա, ձեր կյանքում որեւէ բան կփոխվի՞, որեւէ ցավ կզգա՞ք, ձեր սովորական առօրյայից մի բան կպակասի՞: Իրենք ազնիվ ասել են, որ՝ ոչ: Սա միանշանակ այդպես է, մենք պետք է գործենք, որպես մոռացված ազգ, ահավասիկ որեւէ մեծ ու փոքր ինչ պետություն, ուզում եք անունը դրեք՝ բարեկամ ու դաշնակից կամ ոչ դաշնակից ու թշնամի, կապ չունի… Մի առիթով ասել եմ՝ մենք բարեկամներ պետք է ունենանք, բայց չենք կարող հույսներս դնել մեր բարեկամների վրա եւ իրավունք էլ չունենք: Մեզ ամեն ինչ անելու եւ անընդհատ վախեցնելու են, ընկճելու են, ասելու են թույլ եք, տկար եք, բայց այդպես չէ՛, պետք է կարողանանք այդ պատնեշը ճեղքել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում