Այս օրերին նրանց պահվածքը հերթական անգամ ապացուցում է, որ սա դավաճանների իշխանություն է. Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական

«Իրավունքը» զրուցել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:

— Մի քանի ամիս առաջ ՀՀ այցելեց ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար Վիլիամ Բըրնսը, այնուհետեւ օրերս Երեւանում էր գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը: Փաստացի այս ուժային կենտրոնները հետաքրքրված են Կովկասով, այս այցերը որեւէ կապ ունե՞ն այսօր ստեղծված իրավիճակի հետ: 

— Աշխարհը գտնվում է վերափոխման փուլում, ուժերի նոր կենտրոններ են ստեղծվում, նախկինները մրցակցում են միմյանց դեմ, եւ վերաբաշխվում են ազդեցության գոտիները: Կարծում եմ, որ ուժային կառույցների, հատկապես հատուկ ծառայությունների ղեկավարների տարածաշրջանային այցերը պայմանավորված են այդ վերափոխման գործընթացում մեր տարածաշրջանի կարեւորությամբ: Հարավային Կովկասը հանդիսանում է աշխարհաքաղաքական մրցակցության կարեւոր օջախ, կարեւոր կետ, որտեղ պատերազմներ են լինում, եւ նաեւ այդ ռիսկերը շարունակում են գոյություն ունենալ: Եվ բացի դրանից, իհարկե, մեծ կոմունիկացիոն հնարավորություն ունեցող տարածաշրջան է ՝ արեւելքը արեւմուտքի եւ հյուսիսը հարավի հետ կապող պոտենցիալով: Դրա համար բնական է, որ տարածաշրջանի համար պայքարն ավելի սաստիկ է լինելու, ավելի ընդգծված, եւ կարծում եմ, որ ուժային կառույցների ղեկավարների եւ հատկապես հատուկ ծառայությունների ներկայացուցիչների այցերը այստեղ առաջին հերթին պայմանավորված են աշխարհաքաղաքական մրցակցությամբ, որը մեր տարածքում է իրականացվում:

— Արցախի հարցը շարունակում է մնալ օդից կախված, ի՞նչ լուծումներ եք տեսնում Դուք, ռազմական գործողություններ հնարավո՞ր են:

— Ռազմական գործողությունները լուծում չեն: Վերջնական լուծումներ, իհարկե, դիվանագիտական դաշտում պետք է լինեն, բայց այս վիճակում ես կասեի, որ ոչ թե օդից է կախված Արցախի հարցը, այլ հայության համար մազից է կախված: Եթե Հայաստանը կամ Արցախը, եւ ընդհանրապես մեր ժողովուրդը վճռական չլինեն, ամեն գնով չպայքարեն Արցախի համար, ցավոք սրտի, մենք կորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլ նաեւ հնարավոր է Հայաստանի պետականությունը, եւ դա լուծում կոչել մեզ համար, իհարկե, հնարավոր չէ ոչ մի կերպ:

— Ի՞նչ է անում իշխանությունն այս ուղղությամբ:

— Իշխանությունն այս ուղղությամբ ոչինչ չի անում, այլ շարունակում է սպասարկել մեր թշնամու տարածաշրջանային, քաղաքական, աշխարհաքաղաքական եւ բոլոր տիպի շահերը: Բազմիցս խոսել եմ այն մասին, որ, ցավոք սրտի, սա դավաճանների իշխանություն է, եւ այս օրերին նրանց պահվածքը հերթական անգամ ապացուցում է այդ փաստը: Կարծում եմ, որ Հայաստանը երկար սպասելու ժամանակ չունի, եւ շտապ իշխանափոխություն է պետք ու ազգային իշխանություն, որպեսզի պաշտպանենք մեր տարածաշրջանային շահերը:

— ՄԱԿ-ում քննակվեց Բերձորի միջանցքի հարցը, ի՞նչ տպավորություններ ունեք, ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել:

— Այդ քննարկումներից ոչ մի արդյունք հնարավոր չէ ակնկալել: Ավելին ասեմ՝ շատ տագնապալի լուրեր հնչեցին այնտեղ, հատկապես Ռուսաստանի ներկայացուցչի ելույթում, որտեղ ասվում էր, որ իբրեւ մասնակի բաց է միջանցքը, եւ հիմա քննարկվում է Ադրբեջանցի պաշտոնյաների՝ արցախյան հանքեր մուտք գործելու մեխանիզմները: Այսինքն՝ եթե ճանապարհը պետք է բացվի՝ ադրբեջանցիներին այդ հանքեր մուտ գործելու հնարավորություններ տալով, ապա դա, իհարկե, նշանակում է ադրբեջանական կողմի եւս մեկ ձեռքբերում, եւ հայկական կողմի եւս մեկ կորուստ: Սա ինձ համար բացասական ազդակ է, եւ ես հույս ունեմ, որ հնարավոր կլինի իրավիճակը հանգուցալուծել՝ առանց մեր տնտեսական շահերին վնաս հասցնելու:

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում